Մի քանի օր առաջ ամերիկացի կինոդերասան Բրյուս Ուիլիսի հարազատները հայտնել են նրա հիվանդության մասին։ Դերասանի մոտ աֆազիա է ախտորոշվել՝ խոսքի ձեռքբերովի խանգարում, ինչի արդյունքում տուժում են խոսելու, հասկանալու, կարդալու եւ գրելու կարողությունները։ Դերասանին աջակցում է ամբողջ ընտանիքը․ Բրյուսի դուստրը՝ Էմման, հրապարակել է նրա ու կնոջ՝ Էմմա Հեմինգի լուսանկարը, որն արվել է զբոսանքի ընթացքում։
«Մայրիկն ու հայրիկը՝ իրենց սիրելի միջավայրում»,- գրել է նրանց 10-ամյա դուստրը։
Ավելի վաղ դերասանի նախկին կինը՝ Դեմի Մուրը, հայտնել է, որ Բրյուս Ուիլիսն առողջական խնդիրների պատճառով ավարտում է կինոկարիերան։
«Մեր ընտանիքի համար, իսկապես, բարդ ժամանակներ են, եւ մենք շնորհակալ ենք ձեր սիրո, սրտակցության եւ աջակցության համար։ Մենք ցանկանում էինք տեղեկացնել նրա երկրպագուներին, քանի որ գիտենք, թե որքան կարեւոր է նա ձեզ համար, ինչպես դուք նրա համար»,- գրել է Դեմին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 17 օգոստոսի
«Սա բոլորիս ցավն է»․ Նաիրա Մովսիսյան15:06, 17 օգոստոսի
«Լինում են դեպքեր, երբ հազարավոր բառերի փոխարեն անհրաժեշտ է ուղղակի լռել»․ Մանո Գրիգորյան14:00, 17 օգոստոսի
«Թուրքի ձեռքը քեզ չհասավ, աղետի դեմ անզոր եղար, Վաչո ջան»․ Արտավազդ Եղոյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված 22-ամյա եղբոր թոռան մասին13:17, 17 օգոստոսի
«Շնորհակալություն դեպքի վայրում օր ու գիշեր աշխատող մեր եղբայրներին ու քույրերին»․ Գրիգ Գեւորգյան12:36, 17 օգոստոսի
«Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնի համերգները չեղարկվել են12:12, 17 օգոստոսի
«Լռության մեջ կարող են միայն սովորել նորից լսել, հասկանալ, վերլուծել»․ Նազենի Հովհաննիսյան11:24, 17 օգոստոսի
«Աշխարհի վրա չկա մի չար մարդ, որը չի պատժվել․․․ բոլորը պատասխան են տալու Տիրոջը»․ Անահիտ Շահբազյան10:50, 17 օգոստոսի
«Հիշատակդ վառ, փոքրիկ»․ Ժաննա Լեւինան հարգել է Երեւանում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակը23:38, 16 օգոստոսի
Մարգարիտա Պոզոյանը չեղարկել է Հայաստանում կայանալիք համերգները23:12, 16 օգոստոսի
Ինչպես հաղթահարել բաժանման ցավը22:12, 16 օգոստոսի
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայում չեն հանդիպի արքայազն Ուիլյամին եւ Քեյթ Միդլթոնին21:14, 16 օգոստոսի
«Սուրմալուի» ողբերգական դեպքի պատճառով «Գութան»-ը հետաձգվում է