Սեւեռուն հայացք
Եթե աղջիկը սովորականից ավելի երկար է հայացքը պահում ձեր վրա, դա վկայում է նրա որոշակի հետաքրքրվածության մասին: Չնայած սիրահարվածության մասին այստեղ խոսելը դեռ վաղ է: Դրանում վստահ լինելու համար պարզապես հետեւեք ինքներդ ձեզ: Եվ այստեղ անպայման կնկատեք, որ երբ ձեզ հետաքրքրող օբյեկտը հայտնվում է տեսադաշտում, ձեր հայացքը կենտրոնանում է նրա վրա: Այնպես որ, նշված թեզը վերաբերվում է նաեւ տղամարդկանց:
Կարգի բերել տեսքը
Այս նշանը գալիս է դեռ հնագույն ժամանակներից եւ պայմանավորված է պարզագույն բնազդով: Սիրահարված աղջիկը սկսում է գրավել իրեն դուր եկած տղամարդուն: Մազերի հարդարում, օձիքի շտկում, տղամարդու ներկայությամբ շրթներկի թարմացում: Սրանք ակնհայտ նշաններ են, որոնք մատնում են: Հարցն այն է, արդյո՞ք աղջիկն ուզում է, որ իր հետաքրքրվածության մասին իմանա շրջապատը:
Հանդիպումների ու շփման ձգտում
Սիրահարված աղջիկն անպայման հանդիպումների ու շփման հնարավորություն կփնտրի իրեն դուր եկած տղամարդու հետ: Եվ դրա համար կարող է օգտագործվել ցանկացած առիթ: Ընկերների հետ համատեղ հանգստից՝ մինչեւ պատահական հանդիպում փողոցում: Ու այդպիսի հանդիպումն էլ կարող է ամենեւին պատահական չլինել: Պետք է նաեւ հիշել, որ սիրահարված աղջիկը շփվելիս երկչոտ է դառնում: Եթե դուք նման բան նկատեցիք աղջկա մոտ, ուրեմն մեծ է հավանականությունը, որ նա սիրահարաված է:
Հոգատարություն
Տղամարդիկ սովոր են, որ իրենք պետք է հոգ տանեն կանանց: Եւ, իսկապես, սիրահարված տղամարդը հակված է հոգ տանել կնոջը: Այս թեզը հավասար գործում է նաեւ կանանց դեպքում: Սիրահարված աղջիկը նույնպես հոգատարություն է ցուցաբերում իր սիրեցյալի նկատմամբ: Եւ դա երեւում է առաջին հայացքից մանրուք թվացող երեւույթներում: Այդ գիծը պայմանավորված է մայրական բնազդով, որն աղջիկը ենթագիտակցորեն դրսեւորում է նաեւ իր սիրեցյալի նկատմամբ:
Ուրախություն
Եթե աղջիկը ձեր ներկայությամբ սկսում է բարձր ծիծաղել ու փայլել երջանկությունից, դա սիրահարվածության ակնհայտ նշան է: Սա իսկական անկեղծ զգացմունքների եւ համակրանքի դրսեւորում է:
Թույլ տալ անձնական տարածք մտնել
Բոլորը գիտեն, որ անձնական տարածքն այն հեռավորությունն է, որից ներս մարդը թողնում է միայն իրեն մոտ անձանց: Այսպես, եթե աղջիկը հանգիստ է վերաբերվում պատահական հպումներին, շփումներին ու նման այլ բաների, ուրեմն նա ձեզ դասում է իրեն մոտ մարդկանց շարքին:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում