«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ծրագիրը կարեւոր է, եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ պետություն, ուժեղ ազգ». Գյումրիում ազդարարվեց «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը (ֆոտո)

13:31, 27 ապրիլի

Գյումրիում երեկ՝ ապրիլի 26-ին, ազդարարվեց «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկի մասին, որը կազմակերպել է «Զբոսաշրջության ու քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ Ռուբեն Վարդանյանի եւ «Ապրելու» հիմնադրամի նախաձեռնությամբ: Մրցույթի մասին առաջին ասուլիսը տրվեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, որտեղ կազմակերիչները ներկայացրին դրա գաղափարը, նպատակն ու ձեւաչափը:

Անդրադառնալով մրցույթի սկիզբը հենց Գյումրիում ազդարարելուն՝ նախագծի հեղինակները նշեցին, որ ընտրությունը պատահական չի եղել, քանի որ Գյումրին համարվում է Վարպետաց քաղաք, որն աչքի է ընկնում տաղանդաշատ ու անվանի արհեստավորներով:

Միջոցառմանը ներկա էր նաեւ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, որն ընդգծեց նման մրցույթ անցկացնելու կարեւորությունը՝ աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնման ու հեղինակության բարձրացման գործում.

«Նման նախաձեռնությունը մեր Գյումրու համար, որը արհեստների ու արվեստների մայրաքաղաքն է, տեղին է, քանի որ մենք համոզված ենք` այն կունենա հաջողություն, եւ մեր վարպետները հնարավորություն կունենան իրենց շնորհքով ցույց տալ մյուս երկրներին, որ կարող են դառնալ խթանիչ ուժ համայն հայության ու աշխարհի համար»,-իր խոսքում նշեց նա:

«Զբոսաշրջության ու քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի համոզմամբ՝ վարպետների գործը խթանելն ու նրանց ոգեւորելը Հայաստանի ու Արցախի հզորացման կարեւոր նախադրյալներից են.

«Չնայած դժվար ժամանակներին ու խանգարող իրավիճակներին` մենք որոշեցինք, որ այս ծրագիրը կարեւոր է իրականացնել, քանի որ հասկանում ենք, որ եթե ուզում ենք ունենալ ուժեղ պետություն, ուժեղ հասարակություն, ուժեղ ազգ, պետք է հարգանք ունենանք առնվազն այս չորս մասնագիտությունների նկատմամբ` մանկավարժ, բժիշկ, զինվոր, վարպետ: Մասնագետին հենց ժողովուրդն է ասում վարպետ` ընդգծելով` նրա հմտությունները, եւ մենք ուզում ենք դա պահպանել, որպեսզի դա ոչ թե պետական որոշում լինի, այլ ժողովրդի ընտրությունը: Շատ վտանգավոր բան է, եթե մենք չունենանք աշակերների, ովքեր կցանանան շարունակել վարպետների գործը: Վստահ ենք, որ սա ամենակարեւոր ուղղություններից է Հայաստանի ու Արցախի վերականգնման մեջ»,-ընդգծեց նա:

Photo_2.JPG (4.35 MB)

Մրցույթի կազմակերպիչները նկատեցին նաեւ, որ այսօր արհեստագործության հանդեպ հետաքրքրությունը վտանգի տակ է ու այն պետք է անհապաղ վերականգնել.

«Նախաձեռնությունն, իրոք, շատ կարեւոր է, քանի որ, ցավոք, այսօրվա իրականության մեջ արհեստագործական մասնագիտության նկատմամբ պահանջարկը բավական ցածր է… Այսպես կոչված, «հեղինակավոր» մասնագիտությունները շուկայում տարբեր են, եւ երիտասարդներից շատերը ձգտում են այլ մասնագիտություններով կառուցել իրենց կարիերան. այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել վարպետների ու արհեստագործական մասնագիտությունների հեղինակությունը»,-շեշտեց «Ապրելու» բարգործական հիմնադրամի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Հայաստանի վարպետ-ն ընդգրկելու է ողջ հանրապետությունն ու Արցախը: Մրցույթի արդյունքում կորոշվեն Հայաստանի լավագույն վարպետները՝ 12 ուղղություններով, որոնք կընտրվեն առցանց քվեարկության միջոցով, որը կտեւի շուրջ մեկ ամիս: Հատուկ այս նախաձեռնության համար գործարկվել է www.varpetarmenia.am կայքը:

Մրցույթին կարող են մասնակցել 23 տարեկանից բարձր վարպետներ, որոնք ապրում են Հայաստանում եւ Արցախում, եւ որոնց գործունեությունը կհամընկնի նախապես հաստատված 12 անվանակարգերի հետ:

Photo_3.JPG (3.83 MB)

Առաջին փուլում վարպետները կարող են առաջադրել իրենց թեկնածությունները՝ լրացնելով կենսագրական թերթիկ եւ ներկայացնելով իրենց գործունեության մասին տեսաուղերձ: Երկրորդ փուլ կանցնի 24 վարպետ, որոնց տեսաուղերձներն ամենաբարձր գնահատականին կարժանանան մրցույթի Ընտրող հանձնաժողովի կողմից, իսկ 12 լավագույնները կընտրվեն հեռուստաշոուի ընթացքում, որը պատրաստվելու եւ հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերությամբ:

«Նախագծի ընթացքում ամեն շաբաթ հեռուստադիտողը կբացահայտի մեր օրերի Վարպետաց վարպետներին, որոնք լուռ ստեղծում ու արարում են Հայաստանի տարբեր անկյուններում։ Մասշտաբային նկարահանումներ են իրականացվելու մարզերում՝ ներկայացնելով նաև տեղի կոլորիտն ու մշակույթը։ Հուսով ենք, որ նախագծի ընթացքում հասարակության մոտ հետաքրքրություն կառաջանա այնպիսի մասնագիտությունների նկատմամբ, որոնց առանցքում հայ մարդու ձեռքի շնորհը, հմտությունն ու վարպետությունն է»,- նշեց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

Մրցույթի հաղթողները կարժանանան «Հայաստանի վարպետ» մրցանակի, դրամական պարգեւի (3 մլն ՀՀ դրամ) եւ գործընկերների կողմից աջակցության:

Photo_4.JPG (5.34 MB)

Սյունե Առաքելյան                                                                                    


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել