«Միսս Երեւան 2021» տիտղոսի հաղթող ԷմմանուԷլլա Գրիգորյանը շարունակում է մոդելային ակտիվ գործունեություն ծավալել Հնդկաստանում: Վերջերս հայուհին նկարահանվել է Collective մուլտի բրենդի գովազդային արշավում, որտեղ ներկայացրել է հայտնի բրենդների հագուստներ, ու պարբերաբար հայտնվում է Հնդկաստանի ամենահայտնի ամսագրերի շապիկներին: Երեւանի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսին արժանացած հայուհին, սակայն, խոստովանում է, որ Հայաստանից հեռու գտնվելով հաճախ է կարոտում հայրենիքն ու ընտանիքի անդամներին, ինչը երբեմն տխրելու առիթ է դառնում:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում ԷմմանուԷլլան պատմել է Մումբայում ընտրյալի ու ընկերների հետ անցկացրած ծննդյան տարեդարձի, տիտղոսի ու դրա կարեւորության, հայտնի զարմուհու` Իվետա Մուկուչյանի հետ մտերմության ու առաջիկա նորությունների մասին:
ԷմմանուԷլլան ապրիլի 17-ին դարձել է 29 տարեկան. մոդելը ծննդյան տարեդաձը նշել է սիրելիի ու ընկերների հետ: Նա պատմեց, որ անմոռանալի ժամանակ է անցկացրել, սակայն այն լիարժեք չի համարում առանց ընտանիքի անդամների ներկայության.
«Ծննդյանս օրն անցկացրի ընկերոջս տանը` օվկիանոսի ափին, տարբեր ազգերի ներկայացուցիչների մարդկանց հետ: Արդեն երրորդ տարին է` տարեդարձս անցնում է առանց ընտաիքիս անդամների, սակայն այս տարի որոշել ենք վերադառնալուցս հետո միասին նշել: Կարծում եմ` Հայաստանում կլինեմ մոտ 2-3 ամսից»:
Մոդելը որոշել է` չնայած իր հիմնական զբաղվածությունը Հնդկաստանում է, պետք է ավելի հաճախ գա հայրենիք.
«Հիմնականում Հնդկատնում եմ լինում, նախորդ անգամ Հայաստան վերադարձել էի մեկնելուցս երկու տարի անց, սակայն որոշել եմ, որ այլեւս այդպես չեմ անի, քանի որ շատ էի կարոտել...»:
ԷմմանուԷլլայի խոսքով` «Միսս Երեւան 2021» տիտղոսը կարեւորվել է նաեւ Հնդկաստանի իր գործընկերերի կողմից.
«Գեղեցկության մրցույթներին այստեղ ավելի մեծ տեղ են տալիս, քանի որ համարում են` դա նաեւ կարեւոր հարթակ է նշանակալից հարցերում ձայնդ բարձրացնելու համար: Շատ ուրախ եմ, որ այս միջավայրում հնարավորություն ունեմ այստեղի մարդկանց ծանոթացնելու Հայաստանի հետ, մեր մշակույթին, պատմությանը... Շատերն ինձանից են իմացել ցեղասպանության ու պատերազմի մասին, ապշում են, որ աշխարհը լուռ է: Վերադառնալով թագին` նշեմ, որ այն այժմ ինձ մոտ է, ու շուտով Մումբայում գեղեցիկ նկարահանում կունենամ դրանով»:
Տիտղոսակիր գեղեցկուհին չի անտեսում նաեւ թագի հետ իրեն փոխանցված պարտականությունները.
«Շուտով վերադառնալու եմ Հայաստան` ներկա լինելու «Միսս ուսանողուհի» մրցույթին, որը տեղի է ունենալու հունիսի 8-ին: Փոխանցելու եմ հաղթող գեղեցկուհու թագը, այնուհետեւ Երեւանից մեկնելու եմ Փարիզ, հանդիպելու եմ այնտեղի հայ համայնքին, կունենամ նաեւ այլ կարեւոր տեսակցություններ»:
ԷմմանուԷլլան հաճախ ընտանեկան լուսանկարներ է հրապարակում, որոնցից շատերում հայտնի զարմուհու` Իվետա Մուկուչյանի հետ է: Խոսելով իրենց հարաբերություններից` մոդելը նշեց.
«Սիրում ենք հավաքվել քույրերով, սակայն, իրականում, հաճախ չենք կարողանում տեսնվել ճամփորդությունների պատճառով: Բայց երբ հայտնվում ենք նույն երկրում, տաքուկ հանդիպումներ ենք կազմակերպում: Իվետան, բացի քույր լինելուց, ինձ համար դեռ մանկուց եղել է ուժեղ կնոջ օրինակ. սիրում եմ լսել նրան, սիրում եմ նրա էներգիան»:
Անդրադառնալով իր առաջիկա նորություններին` ԷմմանուԷլլան նշեց, որ շուտով կյանքի կկոչի իր վաղեմի նպատակներց մեկը.
«Ցանկանում եմ Մումբայում ստեղծել հայկական դետալներով հագուստի բրենդ, ուրախ եմ տեղեկացնել, որ առաջին շապիկներն արդեն գծագրել եմ»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:42, 7 հուլիսի
«Ամառ»․ Քրիստինա Կարապետյանի լուսանկարը լողավազանից (ֆոտո)17:02, 7 հուլիսի
Գրիգորի Լեպսը նշել է կնոջից բաժանվելու պատճառը16:51, 7 հուլիսի
«Մարդ, որը դժգոհ է իր արեւայրուքից»․ Մադոննա Հարությունյան (ֆոտո)16:16, 7 հուլիսի
2 միլիոն եվրո․ Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան երեխաների համար տուն են գնել Կիպրոսում15:43, 7 հուլիսի
«Հմայիչ դերասանուհի»․ Անի Երանյանի street style-ը15:12, 7 հուլիսի
Քանյե Ուեսթը նախատեսում է պենոպլաստից մեքենա արտադրել (ֆոտո)14:36, 7 հուլիսի
50 Cent-ի թիմը Հայաստանը համարել է նրա շրջագայության լավագույն երկրներից մեկը․ ինչպե՞ս ռեփերը աշխարհին սեւեռեց Երեւանի շուրջ (ֆոտո/վիդեո)14:12, 7 հուլիսի
Շակիրայից բաժանվելուց հետո․ Ժերար Պիկեի հետեւորդներին թիվը պակասել է 5 միլիոնով13:41, 7 հուլիսի
19-րդ «Ոսկե ծիրան»-ի փակումը կազդարարվի Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով13:07, 7 հուլիսի
Թոմ Հենքսը քննադատել է «Բազ Լայթեր» մուլտֆիլմը12:42, 7 հուլիսի
«Արդեն ապացուցել ես, որ մենք կարող ենք միասին անցնել ամեն ինչի միջով․․․»․ Լուսինե Թովմասյանի շնորհավորանքն ամուսնու տարեդարձին12:12, 7 հուլիսի
Բրեդ Փիթն անբուժելի հիվանդություն ունի