Քառակուսի կիսաթափանցիկ ապակիով ակնոց
Մենք միշտ սիրել ենք ռետրո արեւային ակնոցներ, բայց վերջին սեզոններում մենք ավելի բարակ տարբերակներ ենք փնտրում: Այժմ ընտրում ենք զանգվածային քառակուսի ակնոցներ: Որպեսզի դրանք չծանրաբեռնեն դեմքը, փնտրեք կիսաթափանցիկ ապակիներով մոդելներ՝ ամենալավը նարնջագույն եւ դեղին երանգներովն են: Այս աքսեսուարը կատարյալ է երկարավուն դեմքի ձեւ ունեցող աղջիկների համար։
«Կատվի աչք» ձեւով մեծ ակնոց
Ի դեպ, «կատվի աչքի» մասին. եթե դուք այս մոդելի նվիրված երկրպագուներից եք, ապա ստիպված կլինեք զանգվածային աքսեսուար փնտրել։ Ամենալավ տարբերակը, եթե նախապատվությունը տաք ռետրո ոճին: Չնայած նման ակնոցները մինիմալիզմից հետո մի փոքր անսովոր են թվում, սակայն դրանք կհամապատասխանեն գրեթե ցանկացած աղջկա:
Եռանկյունաձեւ ակնոց
«Կատվի աչք» ձեւի փոքր ակնոցները փոխարինվել են կոկիկ եռանկյունաձեւ մոդելներով։ Դրանք կողքերում չունեն սուր անկյուններ, ինչը մոդելը դարձնում է ունիվերսալ ցանկացած լուքի համար։ Այս աքսեսուարը կատարյալ է լավ արտահայտված ստորին ծնոտով եւ եռանկյուն կզակ ունեցող աղջիկների համար:
Օվալաձեւ բարակ շրջանակով ակնոցներ
Մեկ սեզոնից ավելի է, ինչ կրում ենք օվալաձեւ արեւային ակնոցներ, եւ այս ամառը նույնպես բացառություն չէր։ Ճիշտ է, հիմա ավելի լավ է նախապատվությունը տալ բարակ շրջանակին։ Այն կարող է լինել ինչպես հարթ մետաղական, այնպես էլ ակտիվ դեկորով (հուլունք, փայլ)։ Այս աքսեսուարի «փափուկ գծերը» կօգնեն հավասարակշռել սուր դիմագծերը։
Պանտո
Պանտո ակնոցները տարբերվում են վերեւի ուղիղ գծով եւ մի փոքր կլորացված ոսպնյակներով։ Թերեւս սա ունիվերսալ տարբերակ է ամառվա համար, քանի որ գրեթե յուրաքանչյուր ապրանքանիշ ունի նմանատիպ սեւ գույնի մոդելներ։ Եթե ձեր դեմքի ներքեւի հատվածն ավելի նեղ է, ապա ավելի լավ լուծում չեք գտնի։
Նեղ ուղղանկյունաձեւ ակնոցներ
Եվս մեկ նեղ ձեւի արեւային ակնոց, որն անպայման կլինի թրենդային: Ուղղանկյունաձեւ մոդելները վերադառնում են նորաձեւություն 90-ականներից։ Ճիշտ է, հիմա մենք կրում ենք ոչ միայն մինիմալիստական մետաղական, այլեւ հարմարավետ պլաստիկ շրջանակներով տարբերակները։ Շրջանակի լայնությունը պետք է ընտրել՝ կախված դեմքի ձեւից. կլոր դեմքի համար ակնոցները պետք է մի փոքր նեղ լինեն, որպեսզի չթաքցնեն այտոսկրերը, իսկ եռանկյունաձեւ և քառակուսաձեւ դիմագծերի դեպքում ավելի լավ է ընտրել ավելի զանգվածային տարբերակներ։
Աղբյուրն ու լուսանկարները՝ Graziamagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են