«Օսկար»-ի հավակնորդ Մարգո Ռոբին կգլխավորի «Օուշենի տասնմեկ ընկերները» պրիքվելը: Warner Bros-ի նոր ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Եվրոպայում՝ 1960-ականներին։
Ռեժիսոր Ջեյ Ռոուչը, ում հետ Ռոբին աշխատել է «Սկանդալ» դրամայի վրա, ընդգրկված է նախագծում։ Սյուժեի մանրամասներն անհայտ են։ Սցենարը գրում է Քերի Սողոմոնը:
Ստեղծողները պլանավորում են ֆիլմի նկարահանումները սկսել 2023 թվականի գարնանը։ Նախագծին դեռ «կանաչ լույս» չեն տվել, սակայն արտադրությունն ակտիվ նախապատրաստման փուլում է։ «Օուշենի» ֆրանշիզան մեկնարկել է 2001 թվականին՝ Սթիվեն Սոդերբերգի ֆիլմով, որտեղ գլխավոր դերերում հանդես էին գալիս Ջորջ Քլունին եւ Բրեդ Փիթը: Ժապավենն ինքնին Ֆրենկ Սինատրայի մասնակցությամբ 1960-ականների «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի ռիմեյքն էր:
Ռոբին այժմ զբաղված է Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմի նկարահանումներով։ Մինչեւ տարեվերջ թողարկվելու են «Բաբելոն» պատմական էպոսը եւ «Ամստերդամ» կատակերգությունը, որտեղ դերասանուհին խաղացել է գլխավոր դերերը։ Ըստ լուրերի՝ նա կմասնակցի նաեւ «Կարիբյան ծովի ծովահենների» նոր մասում։
Աղբյուրը՝ The Hollywood Reporter
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:12, 30 հունիսի
Բլոգեր Իլոնա Դրոժը Մոսկվայում «Դոշիրակից» տուն է կառուցել (ֆոտո)09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 29 հունիսի
«7 տարի»․ Արեւիկ Ուդումյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը23:12, 29 հունիսի
HBO-ն պաշտոնապես թողարկել է «Իսկական դետեկտիվ» սերիալի 4-րդ եթերաշրջանը22:47, 29 հունիսի
«Ամեն ինչ վստահության եւ ոճի մասին»․ Մադոննա Հարությունյանի գրավիչ լուքը22:12, 29 հունիսի
Սանդրա Բուլոկի նախկին ամուսինը հարաբերություններն օրինականացրել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղի հետ21:39, 29 հունիսի
«Սա Նեապոլը չէ, սա Դիլիջանն է»․ Յուլյա Ֆինկ (ֆոտո)21:12, 29 հունիսի
Պատճառներ, որոնց հետեւանքով տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ20:49, 29 հունիսի
Տոպը՝ կիսաշրջազգեստի համադրությամբ․ Աննա Դովլաթյանի ամառային լուքը20:19, 29 հունիսի
Հայտնի են «Շտապօգնություն» սերիալի աստղի մահվան հնարավոր պատճառները19:41, 29 հունիսի
«Նկարահանմանը պատրաստ»․ Անի Խաչիկյան (ֆոտո)19:11, 29 հունիսի
Քարդի Բին մերկ լուսանկարով ազդարարել է Քանյե Ուեսթի հետ համատեղ տեսահոլովակը