Ջոնի Դեփի ու Վանեսա Պարադիի գեղեցկուհի դուստրը՝ Լիլի-Ռոուզ Դեփն, այսօր՝ մայիսի 27-ին, նշում է ծննդյան 23-ամյակը: Եթե նախկինում աղջիկը հայտնի էր, ուղղակի, իր անվանի ծնողների դուստրը լինելով, այսօր արդեն ունի իր ուրույն ուղին՝ որպես մոդել ու դերասանուհի: Դեփը սկսել է նկարահանվել դեռ վաղ տարիքից, նրա դեբյուտային դերը կինոյում եղել է «Ժանիք»/Tusk սարսափ ֆիլմում: 16 տարեկանում Լիլի-Ռոուզ Դեփը դարձել է «Շանել» բրենդի դեսպանը: Ի դեպ, նրա մայրը՝ ֆրանսիացի հայտնի երգչուհի, դերասանուհի Վանեսա Պարադին, եւս եղել է բրենդի դեսպաններից:
Ներկայացնում ենք եւս մի քանի հետաքրքիր փաստ Լիլի-Ռոուզ Դեփի մասին.
Առողջական խնդիրներ.
2007 թ-ին Լիլիի մոտ հայտնաբերվել էր էշերիխոզ, որն առաջացրել էր երիկամային խնդիր, ինչի արդյունքում աղջիկը հոսպիտալացվել է: Հայրը՝ Ջոնի Դեփը, 9 օր անցկացրել է դստեր հետ՝ Լոնդոնի հիվանդանոցում:
Նախկինում Դեփն ունեցել է նաեւ անորեքսիա, սակայն կարողացել է հաղթահարել առողջական այդ խնդիրը եւս:
Անակնկալ հանդիպում One Direction-ի հետ.
Լիլի-Ռոուզ Դեփը վաղ տարիքում երկրպագում էր One Direction խմբին: Իմանալով, որ խումբը Լոս Անջելեսում է՝ Ջոնի Դեփը որոշել է անակնկալ մատուցել դստերը՝ նրանց հրավիրելով իրենց բնակարան, որպեսզի Լիլին ծանոթանար սիրելի խմբի անդամների հետ:
Համագործակցություն եւ ընկերություն հայ լուսանկարչի հետ.
Լիլի-Ռոուզ Դեփը հաճախ է լուսանկարվում ամերիկահայ հայտնի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի նախագծերում: Դեփի դուստրն ու հայ լուսանկարիչը բազմիցս համագործակցել են (այդ մասին կարդացեք նաեւ Դավիթի՝ NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում): Հատկապես հետաքրքիր են Դավիթի՝ Our City of Angels նախագծի համար արված լուսանկարները, որոնցում Լիլին մայրիկի՝ Վանեսա Պարադիի հետ է: Ամսագրի տվյալ թողարկման վաճառքից ստացված հասույթը տրամադրվել է Planned Parenthood առողջապահական ընկերությանը:
Հոր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ հարաբերությունները.
Լիլի-Ռոուզ Դեփի ու նրա հոր՝ Ջոնի Դեփի նախկին կնոջ՝ Էմբերի Հերդի հարաբերությունների մասին մի շարք ասեկոսեներ կան: Լիլին, նույնիսկ, ներկա չի եղել Ջոնիի ու Էմբերի՝ 2015 թ-ին կայացած հարսանիքին: Դատավարության ընթացքում Դեփը նշել է, որ Լիլին երբեք չի համակրել Էմբերին եւ չի ցանկացել ներկա լինել իրենց հարսանիքին: Նա նաեւ հավելել է, որ նախկին կինը փորձել է իրեն հեռու պահել երեխաներից՝ անդադար նշելով, թե ինքը վատ ծնող է:
2016 թ-ին, երբ Էմբերը մեղադրեց Ջոնիին ընտանեկան բռնության մեջ, ի պաշտպանություն հորը, ինստագրամյան իր էջում Լիլին նրա հետ լուսանկար էր տեղադրել ու գրել. «Իմ հայրը ամենաբարի, ամենասիրալիր մարդն է, որին ես ճանաչում եմ: Նա միշտ հրաշալի հայր է եղել թե´ ինձ, թե´ փոքր եղբորս համար, եւ բոլորը, ովքեր ճանաչում են նրան, կհաստատեն խոսքերս»:
Սիրային հարաբերություններ.
2019 թ-ին՝ « Արքան»/The King ֆիլմի նկարահանումներից հետո Դեփը հանդիպում էր դերասան Թիմոթի Շալամեի հետ, սակայն 2020-ի սկզբին զույգը բաժանվել է: 2021-ին Լիլին սկսել է հանդիպել ֆրանսիացի ռեփեր Յասին Սթեյնի հետ:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Marie Claire Australia, Getty Images, David Mushegain, Emma Mcintyre
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը