Չնայած Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանն այլեւս ամուսիններ չեն, նրանք դատարանում դեռեւս չեն հարթել իրենց բոլոր հարցերը։ Միեւնույն ժամանակ ռեփերը բավականին լուրջ խնդիրներ ունի փաստաբանների հետ՝ նրանք մեկը մյուսի հետեւից հրաժարվում են նրա գործից։ Միայն մարտին երաժշտի թիմը գլխավորեց Սամանտա Սփեկթորը, իսկ մայիսի վերջին նա որոշեց հեռանալ։
Բացի այդ, Քանյեն ոչ մի կերպ չի օգնում գործին՝ հրապարակավ արտահայտվելով իր երեխաների մոր դեմ եւ մեղադրելով նրան, որ թույլ չի տալիս իրեն տեսնել ժառանգներին։ Միաժամանակ, ինքը՝ Քարդաշյանը, իրեն չափազանց արժանապատիվ է պահում։ Նա բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում խանգարել Ուեսթի եւ երեխաների շփմանը, թույլ է տվել ռեփերին նարնց ուղեկցել դպրոց, ապա տուն եւ այլն։
«Ի սկզբանե իմ հիմնական նպատակը մեր երեխաների համար առողջ միջավայր ապահովելն էր։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր հարաբերությունները կարգավորվեն։ Շատ տխուր եմ, որ Քանյեն շարունակում է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի դա լիովին անհնար լինի»,- ասել է սոցցանցերի աստղը։
Լրագրողները դեռ չեն հայտնում, թե ինչու են փաստաբանները հրաժարվում աշխատել երաժշտի հետ։ Սակայն միանգամայն հնարավոր է, որ դա պայմանավորված է նրա բարդ ու անկանխատեսելի բնավորությամբ՝ հայտնի է, որ Ուեսթը տառապում է անձի երկբեւեռ խանգարմամբ։
Աղբյուրը՝ GrazaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:42, 11 օգոստոսի
«Տրամադրության գույնը կանաչ է»․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը Մադրիդից21:12, 11 օգոստոսի
Պատճառներ՝ երբեք չհանձնվելու համար20:41, 11 օգոստոսի
Սլացիկ կազմվածք, լողազգեստ․ Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանի ծովափնյա կերպարը20:12, 11 օգոստոսի
Քլոե Քարդաշյանն ու Թրիստան Թոմփսոնը նորածին որդու խնամակալության համար պայմանագիր են կնքել19:49, 11 օգոստոսի
Ռոմելա Սարգսյանի street style-ը Դիլիջանից19:12, 11 օգոստոսի
Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը տեսանյութ է հրապարակել, որում երգչուհին վիճում է որդիների հետ18:42, 11 օգոստոսի
«Լավ օր»․ ինչ հանդերձանք է ընտրում Աննա Թովմասյանը երեկոյան կերպարի համար18:12, 11 օգոստոսի
Ալեք Բոլդուինը եւ Օլգա Կուրիլենկոն կնկարահանվեն լրտեսական թրիլլերում17:41, 11 օգոստոսի
2022 թվականի ամառվա ամենանորաձեւ պրինտները. 5 տարբերակ յուրաքանչյուր կազմվածքի համար (ֆոտո)17:12, 11 օգոստոսի
«Գահերի խաղի» հեղինակին հեռացրել են վերջին եթերաշրջանի աշխատանքից16:37, 11 օգոստոսի
Բլուզը՝ շորտի համադրությամբ․ Քրիստինա Կարապետյանի ամառային լուքը16:24, 11 օգոստոսի
Ագաթա Մուցենիեցեն պատմել է Ռուսաստանի հետ Էստոնիայի սահմանին առաջացած դժվարությունների մասին