Led Zeppelin լեգենդար խմբի հայտնի ու սիրված երգերը՝ յուրովի մեկնաբանությամբ ու նոր տրամադրությամբ․ Հրազդան մարզադաշտում կայացավ «ՀԱՅԱ» փառատոնի ամառային համերգաշարի երրորդ սպասված նախագիծը` Led Zeppelin Symphonic-ը՝ London West End խմբի մատուցմամբ։ Խմբի անդամներն են՝ Ջեսսի Սմիթը, Մոլլի Մարիոթը եւ Փիթեր Էլդրիջ Բայոգը․ նրանք առաջին անգամ էին Հայաստանում ու առավել, քան ոգեւորված, ինչը զգացվում էր յուրաքանչյուր երգի կատարման ընթացքում։
Երաժիշտները, պարբերաբար, հայերենով շնորհակալություն էին հայտնում հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության ու ձայնակցություններով իրենց ոգեւորելու համար։
Համերգին նախորդող օրը Երեւանում կայացած ասուլիսի շրջանակում երգիչներն անմոռանալի համերգ խոստացան, ինչը ապացուցեցին նաեւ իրենց ելույթով։ Ինչպես փառատոնի մյուս երկու համերգների ժամանակ, այս անգամ էլ մարզադաշտը հյուրընկալել էր ոչ միայն հայ, այլեւ այլազգի երկրպագուների։
Led Zeppelin հանրահայտ խմբի երաժշտությունը London West End-ի անդամները կատարեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ Ռիչարդ Սիդվելի երրաժշտական ղեկավարությամբ։
Համերգին հնչեցին ամենասիրված հիթերը, այդ թվում՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven եւ այլն։
«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում Երեւանում ելույթ են ունեցել նաեւ ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազն ու աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը, որը ներկայացել էր G-Unit հայտնի խմբի հետ։ Նախագծի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձեւաչափ եւ խթանել երկրում զբոսաշրջության զարգացմանը: Փառատոնի հիմնադիրը «Երեւանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն է:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում