Խոյ
Ձեր ունակությունը՝ գտնել մարդկանց մեջ սենսացիոն տաղանդներ։ Մի օր Դուք կսայթակեք փողոցում նվագող երաժիշտի առջեւ և արդեն հաջորդ օրը կտեսնեք, թե ինչպես է նա նվագում մարզադաշտում հավաքված միլիոնավոր երկրպագուների համար։
Ցուլ
Դուք մարդկանց «սահմանները» ճանաչելու գիտակ եք և փորձում եք չհատել այդ սահմանները։ Դուք հեշտությամբ կարող եք ուրիշներին բացատրել, թե որտեղ են իրենք խախտում Ձեր սահմանները և չեք վախենա խնդրել նրանց կանգ առնել։
Երկվորյակներ
Դուք միշտ ճիշտ խոսքեր կարող եք գտնել՝ նույնիսկ չմտածելով դրա մասին։ Դա ինքն իրեն է պատահում։
Խեցգետին
Ձեր ուժեղ կողմը կարեկցանքն է։ Դուք միշտ կարող եք իմանալ, թե ինչ կա մարդու մտքին և օգտագործել դա հանուն Ձեր շահերի։
Առյուծ
Ձեզ հետ ամեն բան կատարվում է ճիշտ ժամանակին։ Դուք գիտեք, թե երբ է հարկավոր գալ երեկույթի, երբ է հարկավոր սեփական կարծիքն արտահայտել և երբ՝ դիմել ռիսկի։ Ժամանակը աշխատում է Ձեր օգտին։
Կույս
Ձեզ որպես շատ խելացի մարդ են ընկալում, որովհետև Դուք տիրապետում եք տեղեկատվությանը բոլորից շուտ։ Ձեր ձեռքերով ստեղծած տունը, անկասկած, Ձեր երեխաների դաստիարակության համար կարող է հիանալի վայր լինել։
Կշեռք
Դուք մարդկանց կարող եք գրքի նման կարդալ։ Դուք հաստատ գիտեք, թե ինչ են նրանք պատրաստվում անել և ինչ պատճառով, ինչ նպատակով։ Միակ թերությունն այն է, որ Դուք ինքներդ Ձեզ չեք ճանաչում։
Կարիճ
Դուք կարող եք կարդալ կիրքը, սերը և ցանկությունը ցանկացած մեկի աչքերում։ Դուք սեր և կապվածություն եք ուզում, և այդ ունակությունը օգնում է Ձեզ այդ ամենն ունենալ։
Աղեղնավոր
Դուք լավատես եք։ Դուք հստակ գիտեք, թե երբ է հարկավոր ռիսկի դիմել, որովհետև հաստատ գիտեք, որ այն, անշուշտ, կարդարացվի։
Այծեղջյուր
Դուք հստակ գիտեք, թե երբ է պետք աճել և փոխվել։ Երբ գալիս է աշխատանքից հեռանալու կամ տունը վաճառելու պահը, Դուք գիտեք այս քայլն անելու ճիշտ ժամանակը։
Ջրհոս
Դուք կարդում եք մարդկանց մտքերը և ստանում եք այն, ինչ ցանկանում եք։ Ձեր ուզածը ստանալու համար Դուք ձևացնում եք, որ Ձեր ցանկություններն իրականում պատկանում են ուրիշներին, և մարդիկ հակված են հավատալու դրան։
Ձկներ
Ձեր նշանը հզոր հոգեբանական ունակություն ունի։ Դուք զարգացող կյանքի ողջ հանելուկը կարող եք տեսնել և հստակ կռահել, թե երբ այն կտոր-կտոր կլինի։
Նյութը ՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ