«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Արմեն Ամիրյանի «Նոյե» գրքի շնորհանդեսը․ Ավետ Բարսեղյանն ու Սեդա Աղբալյանը՝ գլխավոր հերոսների դերերում

19:30, 29 հուլիսի

Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանն այսօր՝ հուլիսի 29-ին, հանրությանը ներկայացրեց իր նոր գիրքը՝ «Նոյե»-ն։ Գրքում զետեղված իրադարձությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհայինից մինչեւ մեր օրեր։ Այն կինոպատմության ոճով է շարադրված, իսկ էջերի արանքում կգտնեք նաեւ ֆոտոպատմություն, որի հեղինակը Վիգեն Մնոյանն է, գլխավոր հերոսների դերերում՝ Ավետ Բարսեղյանն ու Սեդա Աղբալյանը։ Գրքի խմբագիրը Կարինե Գեւորգյանն է, սրբագրիչը՝ Գոհար Գեւորգյանը, ձեւավորումը կատարել է Արամ Ուռուտյանը։

Լրագրողների հետ զրույցում Արմեն Ամիրյանը նշեց, որ գրքի հիմքում իր պապից լսած պատմությունն է․

296254498_1832085687158993_5491566165889926849_n.jpg (49 KB)

«Սկզբում գիրքը կոչվում էր «Էլիզաբեթ»՝ մեկ այլ հերոսի անունով, բայց ժամանակի ընթացքում Նոյեն եկավ առաջին պլան եւ ստեղծագործությունը անվանեցինք նրա անունով։ Սա Առաջին համաշխարհային պատերազմից մինչեւ մեր օրերի պատմությունն է, Հայոց ցեղասպանության մասին է․ շատ հիշողություններ կան այստեղ։ Պատմությունը թուրքական «Գորշ գայլեր» ռասիստական կազմակերպության գործունեության մասին է, որը մինչ օրս գործում է, եւ հենց դա է, կարծում եմ, պատճառը, որ Թուրքիան գործած ցեղասպանության համար ներողություն խնդրելու պատրաստ չէ։ Այն երիտասարդ ցեղասպանագետի մասին է, որը Մյունխենում ցեղասպանագիտության գիտաժողովին պետք է ներկայացնի իր զեկույցը, այնուհետեւ հիշողություններով տեղափոխվում ենք Արեւմտյան Հայաստան»,-ասաց Ամիրյանը՝ հավելելով, որ նպատակ են ունեցել ոչ թե, պարզապես, գիրք ստեղծել, այլ մի կինոպատմություն, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող իր երեւակայությամբ տեսնի այն ֆիլմը, որը ցանկանում են ապագայում նկարահանել։ 

296054477_1068852820409150_3266532787178599843_n.jpg (64 KB)

«Կինոն իմ առաջին մասնագիտությունն է, եւ եթե ընթերցողը հաստատի, որ, իսկապես, այս ստեղծագործությունը շարժում է իր երեւակայությունը, ես, պարզապես, ուրախ կլինեմ։ Գրքում չկա ավելորդ հուզականություն, զուտ պատկերներ են եւ փաստեր»։

«Նոյե» գրքի խմբագիր Կարինե Գեւորգյանն Արմեն Ամիրյանի հետ աշխատել է նաեւ նրա նախորդ գրքերի շուրջ․ նրա խոսքով, սակայն, հերթական աշխատանքային առաջարկը ստանալն անակնկալ է եղել, որը սիրով ընդունել է․

296075284_1063293077894675_2058483598727624575_n.jpg (44 KB)

«Երբ ես ստացա առաջարկ խմբագրել Արմեն Ամիրյանի գրքերը, ինձ համար զարմանալի էր, քանի որ ես 19 տարի աշխատել եմ Արմեն Ամիրյանի հետ ռադիոյում, ու ավելի շատ մենք էինք գրում, նա մեզ խմբագրում էր, եւ այդ առաջարկն ինձ համար անակնկալ էր։ Թե ինչ ճակատագիր կունենա այս գիրքը նմանատիպ թեմայով գրքերի շարքում, դժվար է ասել, դա ընթերցողը կորոշի, բայց այս բոլոր գրքերի ուղերձը միտված է դեպի ապագան՝ որ լինենք ավելի զգոն ու պատրստ՝ գիտելիքով ու կրթությամբ, ոչ միայն տրվենք հուզականությանը, այլեւ գործենք՝ ավելի լավ ապագա ունենալու համար»,-ասաց նա։

296047342_1093074918314142_2423536803591992877_n.jpg (47 KB)

295066915_1964849283700693_1376440170144374928_n.jpg (44 KB)

Շնորհանդեսի պաշտոնական մեկնարկը տրվեց գրքի օրհնությամբ, այնուհետեւ Արմեն Ամիրյանը ստորագրեց գրքերը։ 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել