Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի սիրո պատմությունը մեծ ուշադրություն է գրավել․ հարաբերություններից 20 տարի անց զույգին հաջողվել է վերամիավորվել եւ ամուսնանալ: Միայն թե Ջենիֆերի նախկին ամուսինը չի հավատում, որ երգչուհու ամուսնությունը երկար կյանք կունենա։
Օհանի Նոան դերասանուհու առաջին ամուսինն է։ Զույգը ծանոթացել է Մայամիի ռեստորաններից մեկում, Նոան այդ ժամանակ աշխատելիս է եղել որպես մատուցող, իսկ Ջ.Լոն սկսում էր դերասանական կարիերան։ Դա երգչուհուն չխանգարեց սիրահարվել ու նույնիսկ ամուսնանալ Օհանիի հետ։ Միայն թե ամուսնությունից մեկ տարի անց զույգը բաժանվեց։

Daily Mail-ին տված հարցազրույցում Օհանի Նոան խոստովանել է, որ պետք չէ մտածել, որ Ջենիֆերի ու Բենի ամուսնությունը երկար կտեւի։ «Ես նրան եւ Բենին ամենայն բարիք եմ մաղթում, բայց վստահ չեմ, որ այդ ամուսնությունը երկար կշարունակվի»,- ասել է Ջեյ Լոյի նախկին սիրեցյալը:
«Ջենը սիրում է սիրահարվել, այդ պատճառով նա վեց անգամ նշանված է եղել։ Բենը թվով չորրորդ ամուսինն է: Ես թվով առաջին ամուսինն էի, եւ նա ինձ ասում էր, որ ես նրա ամբողջ կյանքի սերն եմ։ Երբ մենք հարսանիքի գիշերն անկողնում էինք, Ջենիֆերն ասաց, որ մենք միասին ենք առհավետ»,- հավելել է նա:
Աղբյուրը՝ Peopletalk
Լուսանկարները՝ John Rasimus/STAR MAX/IPx/AP,
Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ