ԽՈՅԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին քննադատաբար մոտենալ հակառակ սեռի հետ իրենց շփման հարցին: Գուցե նրանք չափազանց ամաչկո՞տ են կամ, ճիշտ հակառակը, չափազանց կամայակա՞ն են սիրելիների հանդեպ:
ՑԼԵՐ
Այսօր այն ամենը, ինչ պահանջվում է Ցլերից, չխանգարել սիրելիներին զարմացնել եւ ուրախացնել իրենց: Եւ, իհարկե, արտահայտել իրենց երախտագիտությունը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելիների հետ զրույցի ժամանակ կարող եք խառնաշփոթի մատնվել: Երկվորյակները կարող են իրենց ոչ այնքան ինքնավստահ զգալ, ընդ որում՝ մտավախություն ունենալով, որ այդ ինքնավստահության պակասը աչքի է ընկնում եւ նրանց բացասաբար բնութագրում:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Խեցգետինները պետք է աշխատեն զսպել իրենց եւ մի փոքր հանգստանալ: Հանգստացե'ք բուռն զգացմունքներից եւ ժամանակ տվեք նաեւ ձեր զուգընկերներին, այլապես նրանց խեղճ նյարդերը պարզապես չեն դիմանա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրո հարցում Առյուծները զերծ կմնան վեհ գաղափարներից: Պետք չէ' ամաչել այդ պոռթկումներից: Եթե սիրելիները հայտնվեն նրանց կողքին, նրանք լիովին կգնահատեն Առյուծների անմիջականությունը, թեթեւությունը եւ ցանկացած րոպեն վայելելու ցանկությունը:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր Կույսերը ստիպված կլինեն դեմ առ դեմ հանդիպել իրենց անցյալին: Գուցե դա հաճելի ռոմանտիկ հիշողություն լինի, իսկ գուցեեւ հանդիպում նրանց հետ, ովքեր նրանց մոտ հակասական զգացմունքներ են առաջացնում:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր Կշեռքներին սիրելիների հետ հանգստանալու հնարավորություն կընձեռվի: Ընդ որում, հանգիստը պետք է ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ բարոյական լինի:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր արժե, որպեսզի Կարիճները խորհրդի համար դիմեն ոչ միայն աստղերին, այլ նաեւ սեփական երազներին: Եթե վերջերս նրանց որեւէ հարց է անհանգստացրել սիրելիների հետ հարաբերություններում կամ չգիտեին՝ ինչ անել, ապա այսօրվա երազները կարող են Կարիճներին շատ հարցերի պատասխաններ տալ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր Աղեղնավորները պետք է իրենց գործնական ակտիվությունը զոհեն՝ հօգուտ անձնական հարաբերությունների, գոնե աշխատանքային օրվա ավարտից հետո:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր դժվար թե Այծեղջյուրներին հաջողվի զսպել իրենց զգացմունքները: Դա իրենց ճակատին գրված կլինի: Դե ինչ, կարելի է կիսվել սեփական ուրախությամբ, սակայն միայն չափի մեջ: Որոշ բաներ պետք է գաղտնիք մնան միայն երկուսի համար:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր աստղերը սիրո հարցում հաջողություն են խոստանում Ջրհոսներին: Իրավիճակը չափազանց բարենպաստ ուղղությամբ է զարգանում նրանց համար, ինչպիսի նպատակներ էլ նրանք առաջադրեն:
ՁԿՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ձկներին բաց պահել աչքերը եւ ականջները ցանկացած տեղեկությունների համար, հատկապես այնպիսի տեղեկություններից, որոնք նրանք կստանան իրենց սիրելիներից: Ձկներին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն նրանց խոսքերին, այլ այն ամենին, ինչ թաքնված է դրա ներքո:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են