Եթե այս աշնանը դուք եւս մեկ անգամ երդվել եք, որ վերջապես կկորցնեք մի քանի կիլոգրամ, մենք ձեզ կասենք, թե ինչպես միայն մեկ մթերքը կօգնի ձեզ հաջողությամբ հաղթահարել առաջադրանքը:
Աշունն այն շրջանն է, երբ մեր օրգանիզմը սկսում է աշխատել բոլորովին այլ կանոններով, քան ձմռանն ու ամռանը։ Հենց այս պատճառով մեզնից շատերը, ցուրտ եղանակի գալուստով, սկսում են արագորեն կիլոգրամներ հավաքել եւ դժվարությամբ են վերահսկում այդ գործընթացը:
Խիստ սահմանափակումներով դիետայի անցնելը տարբերակ չէ, քանի որ այս սեզոնին մենք արդեն մեծ սթրեսի մեջ ենք։ Բարեբախտաբար, կան կախարդական մթերքներ, որոնք կատարյալ են աշնանը սահուն քաշ կորցնելու համար, եւ դրանք նաեւ բավականին լավ համ ունեն։
Սննդաբանները բոլորին, ովքեր ցանկանում են այս սեզոնին բաժանվել ավելորդ կիլոգրամներից, խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել թթու կաղամբը։ Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, պեկտին, սպիտակուց, բջջանյութ, եւ այս մթերքը ասկորբինաթթվի պարունակությամբ նույնիսկ գերազանցում է կիտրոնին։
Ինչու է թթու կաղամբն իդեալական քաշ կորցնելու համար: Սպիտակ կաղամբը սովորաբար կոչվում է բացասական կալորիականությամբ մթերք, քանի որ մարմինն ավելի շատ էներգիա է ծախսում դրա մարսողության վրա, քան մենք ստանում ենք այն ուտելու ընթացքում:
Բացի այդ, թթու կաղամբը շատ համեղ է եւ 100 գրամում պարունակում է ընդամենը 19 կկալ։ Այն նաեւ հարուստ է տարտրոնաթթվով, որը խանգարում է պարզ ածխաջրերի վերածումը ճարպի։ Իհարկե, պետք չէ ծայրահեղությունների մեջ մտնել ու ուտել միայն կաղամբ։ Ավելի լավ է պարզապես սովորական ընթրիքը փոխարինել դրանով։
Միաժամանակ խանութներում վաճառվող թթու կաղամբը կարող է հարմար չլինել, քանի որ արտադրողները հաճախ այն պատրաստում են մեծ քանակությամբ աղով, շաքարով եւ այլ ոչ այնքան առողջարար բաղադրիչներով։ Լավագույն տարբերակը տանը պատրաստածն է։ Այս կերպ այն էլ ավելի համեղ կստացվի, եւ դուք լիովին վստահ կլինեք դրա բաղադրության մեջ։
Աղբյուրն ու լուսանկարը՝ Thevoicemag
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը