Հոկտեմբերի 28-ից մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր, սցենարիստ Հարութ Ղուկասյանի եւ պրոդյուսեր Արմեն Սողոյանի «Անքնություն» հոգեբանական թրիլերը։ Ֆիլմի գլխավոր հերոսն Արմանն է, նա տառապում է անքնությամբ։ Արմանի կյանքն ամբողջությամբ փոխվում է մի գիշերվա ընթացքում, երբ պատահական զանգ է ստանում անծանոթուհուց, որն օգնության կարիք ունի։ Այս իրադարձությունն էլ դառնում է ֆիլմի կարեւորագույն գործողությունների սկիզբը։
«Անքնությունը» սցենարիստ Հարութ Ղուկասյանի ռեժիսորական դեբյուտն է․
«Պարբերաբար ունենում եմ հետաքրքիր գաղափարներ, բազում ֆիլմերի սցենարներ եմ հեղինակել, սակայն ցանկացած սցենարիստ երեւի, երբ իր ստեղծագործությունը տեսնում է էկրանին, մտածում է՝ ինքը ինչպե՞ս կնկարեր այս կամ այն տեսարանը, հիմա կարծում եմ՝ հասունացել է այն պահը, որ իմ պատկերացումը ներկայացնեմ։ Հետաքրքիր ձեւաչափ ենք ընտրել այն պատմելու համար, բայց դրա մասին չեմ ուզում մանրամասնել։ Թե որքանով է դա մեզ մոտ ստացվել, կդատի հանդիսատեսը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը։
«Անքնություն» ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Սամվել Թադեւոսյանն ու Ինգրիտ Կոկչյանը։ Ֆիլմում հանդես են գալիս նաեւ Բաբկեն Չոբանյանը, Ալիս Մելիքսեթյանը եւ պրոդյուսեր Արմեն Սողոյանը։
«Հարությունի հետ մոտ 20 տարի է՝ աշխատում ենք, հաճախ առաջարկում էր, որ փորձենք այնպիսի ֆիլմ նկարահանել, որը կհետաքրքիր ամբողջ աշխարհին։ Երբ կարդացինք տվյալ ֆիլմի սցենարը, հասկացանք, որ այն յուրօրինակ կլինի հայաստանյան շուկայում եւ կհետաքրքիր ոչ միայն հայերին, այլեւ ամբողջ աշխարհին։ Կարծում եմ՝ միջազգային տարբեր կառույցները կընդունեն այս ֆիլմը։ Նկարահանումներն արված են բարձր որակով, իսկ սցենարը կհետաքրքիր բոլորին»,-հավելեց Արմեն Սողոյանը։ Պրոդյուսերի խոսքով՝ ֆիլմն արդեն առաջարկվել է Netflix ընկերությանը․ սցենարը հավանել են, այժմ տեխնիկական բանակցություններն են ընթանում։
«Ֆիլմը շատերիս մտածելու տեղ կտա՝ իսկ ի՞նչ կանեինք մենք, եթե լինեինք տվյալ հերոսի փոխարեն։ Տպավորված եմ նաեւ դերասանների պրոֆեսիոնալիզմով, բոլորը շատ նվիրված էին իրենց աշխատանքին, ինչի շնորհիվ կարողացանք մեր նախատեսած ժամկետներում ավարտել նկարահանումները։ Մինչ նկարահանումները սկսելը մենք մոտ մեկ ամիս փորձեր ենք իրականացրել, որպեսզի յուրաքանչյուրը լավագույնս մտներ իր կերպարի մեջ։ Բացի այն, որ այս ֆիլմը կհետաքրքիր հանդիսատեսին ու դիտելու ընթացքում կպահի լարվածության մեջ, այն նաեւ ունի ուսուցողական բնույթ՝ կսովորեցնի չլինել անտարբեր»,-ասաց նա։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ «Անքնություն» ֆիլմի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը