Երկար մտորելուց եւ խորհելուց հետո մենք եկանք այս եզրակացություններին, որ իմաստուն կնոջ հետ ապրելիս պետք է հաշվի առնել նրա բնավորության մի քանի կարեւոր գիծ։
1. Խելացի կինը չի կենտրոնում տղամարդու վրա
Նա սիրում է տղամարդկանց եւ երբեք տղամարդու պակաս չի զգում։ Նրա կյանքում տղամարդիկ եղել են, կան ու կլինեն։ Նա ունի իր աշխատանքը եւ կարիերան, հետաքրքրությունները, իսկ տղամարդը հաճելի հավելում է նրա կյանքում։ Նա գիտակից անձնավորություն է եւ իր կյանքը չի վատնի կատարյալ տղամարդ փնտրելու համար։ Սակայն սա ունի նաեւ իր բացասական կողմը՝ խելացի կինը երբեք իրեն չի զոհաբերի հանուն տղամարդու։
2. Խելացի կինը գնահատում է իր ժամանակը
Չէ որ նա գիտի, թե ինչպես է պետք ծախսել ժամանակը։ Նա միանգամից հասկանում է, արդյոք դիմացինը այն մարդն է, ում հետ կարելի է ժամանակ անցկացնել։ Հիշեք, դուք գործ ունեք մի մարդու հետ, ով գիտի, թե ինչ է իրեն պետք այս կյանքում։ Նույնիսկ ձեր բաժանումը «հիվանդագին եւ ցավագին» չի լինի նրա համար, քանի որ նա ամեն փորձության պատրաստ է։
3. Խելացի կինը կարողանում է շատ լավ ճանաչել դիմացինին
Խելքն ու փորձը օգնում են նրան հասկանալ ա) երբ են իրեն ստում, բ) ովքեր են իրեն նախանձում, գ) երբ են անտեղի մեղադրում իրեն, դ) երբ է դիմացինն իսկապես հյուծված, սպառված եւ հոգնած եւ երբ պարզապես ծուլանում է։ Նա կհասկանա եւ համապատասխան մոտեցում կցուցաբերի։
4. Խելացի կինը շատ լավ է ճանաչում նաեւ իրեն
Խելացի կինը գիտի կառավարել իր զգացմունքները, ցանկությունները։ Նա հստակ գիտի, թե ինչն է իրեն հարկավոր, իսկ ինչը՝ ոչ։ Այս սովորությունները օգնում են նրան խնայել իր ժամանակն ու նյարդերը, եւ նա շատ հազվադեպ կվիճաբանի իր տղամարդու հետ։ Սակայն նման կինը նույնպիսի ինքնատիրապետում եւ ինքնակառավարում է ակնկալում տղամարդուց։ Խնդիրները նա կքննարկի բավականին սթափ ուղեղով եւ հանգիստ, ինչը բավականին դժվար է հանդուրժել բարկացած ժամանակ։
5. Խելացի կինը հստակ ծրագրեր է նախագծում
Նա գիտի, թե ինչ է ցանկանում, եւ ինչպես պետք է հասնի դրան։ Նրա համար տղամարդը ամենակարեւորը չէ։ Խելացի կնոջ ուշադրության կենտրոնում իր ծրագրերն են, որտեղ տղամարդը իր որոշակի դերն ունի։ Սակայն ցանկության դեպքում տղամարդը կարող է պատժվել այդ ծրագրի սահմաններում, եթե կինը նրանից չի ստանում այն, ինչ հարկավոր է իրեն։ Խելացի կինը անպայման կասի, թե ինչն է ակնկալում տղամարդուց։ Նրա համար ամենակարեւորը ազնվությունը։ Բայց հիշեք, հարգելի տղամարդիկ, սա նրա ծրագիրն է, ոչ թե ձերը եւ ձեզ չի հաջողվի դերերի փոփոխություն կատարել։
6. Խելացի կինը կարողանում է վերլուծել
Խելացի կնոջ հետ տղամարդուն փոքր-ինչ դժվար է, քանի որ ծրագրում փոփոխություններ անելիս (փոխել մասնագիտությունը, բնակության վայրը, աշխատանքը եւ այլն) նա մշտապես տրամաբանելու եւ վերլուծելու ու մտորելու տեղիք տվող հարցեր կբարձրացնի։. չէ որ նա առանց դժվարությունների է ծրագրում իր նախագծերը։ Ուստի, եթե տղամարդու մտքի եւ խելքի մակարդակը զիջում է նրան, նա միգուցե ոտնատակ տա ձեր երազանքները։
7. Խելացի կինը հիշողություն ունի
Համեմատելով ուշադրության եւ վերլուծող ուղեղի հետ՝ հիշողությունը կարեւոր եւ սարսափելի զենք է։ Ցանկացած միտք, առաջարկ, որը նրան ասել են, երբեք չի մոռացվում, այլ ֆիքսվում է նրա ուղեղում։ Արդյունքում նա միշտ ամեն ինչ հրաշալի հիշում է։ Հետեւաբար տղամարդը կնոջից կարող է հարցնել ամեն ինչ, բայց նրան երբեք չի հաջողվի անջատել կնոջ հիշողությունը, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպես առաջին անգամ էր։
8. Խելացի կինը երբեք չի դադարում կին լինել
Նվերներ, ծաղիկներ, ռոմանտիկ ընթրիք, հոգատար վերաբերմունք... այս ամենը նա միգուցե վերլուծի եւ փորձի հասկանալ թաքնված մտքերը, սակայն նա սիրելու եւ միշտ հիշելու է այդ հաճելի անակնկալը։
Հիշեք, միայն հիմար տղամարդիկ են կարծում, որ խելացի կանանց ծաղիկներ պետք չեն։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում