«Մումիան» ֆիլմի աստղ Բրենդան Ֆրեյզերը նոր հարցազրույց է տվել GQ ամսագրին՝ պարզաբանելով, որ կհրաժարվի մասնակցել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը, նույնիսկ եթե առաջադրվի կամ մրցանակ շահի Դարեն Արոնոֆսկու առաջիկա «Կետը» դրամայի համար։
Այս որոշման պատճառը 2003 թվականին նրա հետ տեղի ունեցած միջադեպն է։ Այն ժամանակ Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայից (HFPA) Ֆիլիպ Բերկը, հայտարարել է, որ Ֆրեյզերը սեռական ոտնձգություն է իրականացրել, ինչի պատճառով դերասանը տարիներ շարունակ չի նկարահանվել ֆիլմերում։ Դեպքի մասին նա առաջին անգամ խոսել է 2018 թվականին:
«Ես ավելի շատ վատ հիշողություններ ունեմ HFPA-ի վերաբերյալ, քան հարգանք նրանց նկատմամբ: Ո՛չ, չեմ մասնակցի եւ հենց այդ պատմության պատճառով: Մայրս կեղծավոր չի դաստիարակել»,- ընդգծել է Ֆրեյզերը:
Ի պատասխան ոտնձգությունների մասին լուրերի՝ HFPA-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Բերկի պահվածքը, սակայն նրա նկատմամբ կարգապահական տույժ չի ձեռնարկել։ Բերկն ինքնին, իր գործողություններում դիտավորություն չի տեսել եւ իր պահվածքը արակել է որպես հումոր: Նա հեռացվել է կազմակերպությունից 2021 թվականին՝ ռասիստական արտահայտությունների պատճառով։
Ֆրեյզերը կարծում է նաեւ, որ իրենից ներողություն խնդրելը բավարար չի լինի, քանի որ շատ այլ մարդիկ են տուժել ասոցիացիայի գործողություններից:
«Կետը» դրամայում Ֆրեյզերը մարմնավորել է գեր անգլերենի ուսուցչի, ով ցանկանում է շտկել իր հարաբերությունները դեռահաս դստեր (Սենդի Սինք) հետ՝ իր անխուսափելի մահից առաջ: Ֆրեյզերի խաղը բուռն արձագանքների է արժանացել քննադատների եւ հեռուստադիտողների կողմից, ինչպես նաեւ բուռն ծափահարություններ առաջացրել Վենետիկի, Տորոնտոյի, Լոնդոնի եւ այլնի փառատոների շրջանակում։
80-րդ «Ոսկե գլոբուսը» ուղիղ եթերում կցուցադրվի NBC հեռուստաալիքով 2023 թվականի հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը: Թեկնածուները հայտնի կդառնան դեկտեմբերի 11-ին։
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում