«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Նարեն եւ մի խումբ մանուկներ միասին պտտեցին մրցույթի այս տարվա խորհրդանիշ հոլը (ֆոտո/վիդեո)

18:21, 18 նոյեմբերի

«Պտտիր հրաշքը»՝ հենց այս կարգախոսի ներքո է անցնելու Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը: Մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, բայց մինչ այդ՝ քաղաքն արդեն սկսել է ապրել եվրատեսիլյան շնչով:

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանի սրտում կայացավ «Մանկական Եվրատեսիլ»-ում մեր այս տարվա պատվիրակ Նարե Ղազարյանի հերթական ջերմ ու գունվոր հանդիպումը մրցույթի երկրպագուների ու իր աջակիցների հետ: Երեւանյան այգիներից մեկում Նարեն, մի խումբ երեխաների հետ միասին, սովորեց պտտել մրցույթի այս տարվա խորհրդանիշ հոլը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաեւ հոլի խորհուրդն ու պատմությունը:

316011786_868064384372406_7587779177825351254_n.jpg (186 KB)

Մրցույթի խորհրդանիշ հոլի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին եւ զարդարված է ազգային նախշերով, որոնք Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի եւ հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

315930381_1099412724082094_7579668328921361514_n.jpg (192 KB)

Օրերս մեր պատվիրակը ներկայացրեց նաեւ իր DANCE! երգն ու տեսահոլովակը, որով էլ ներկայանալու է «Մանկական Եվրատեսիլ»-ում: Այն YouTube-ում արդեն հատել է 500 հազարի սահմանը: Նարեի խոսքով՝ սա լավագույն երգն է, որով կարող էր ներկայանալ մրցույթում.

316135947_2223663897805905_5147302609326518733_n.jpg (137 KB)

«Առօրյաս գլխիվայր փոխվել է այն օրվանից, ինչ իմացա, որ ես եմ ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին:  Անվերջ նկարահանումներ, փորձեր… Այս միջոցառումից առաջ էլ փորձի էի»,-լրագրողների հետ զրույցում նշեց 14-ամյա երգչուհին:

316041424_657537555879275_3747112142218202909_n.jpg (178 KB)

«Ակնկալում եմ, որ այսօրվանից հետո բոլորն ավելի շատ կսկսեն հետաքրքրվել հոլով, կիմանան, որ սա մեր ազգային խաղն է, որը հայերը դեռ հին ժամանակներից են խաղում, եւ կարծում եմ՝ հենց հոլը կդառնա Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը: Մինչ մրցույթը իմացել եմ հոլի մասին, բայց երբեք չէի խաղացել, ու ուրախ եմ, որ սովորեցի այն պտտել ու ավելին բացահայտել»,-հավելեց նա:

316011786_868064384372406_7587779177825351254_n.jpg (186 KB)

Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը հոբելյանական է. այն անցկացվելու է 20-րդ անգամ, ինչի առիթով, բացի մրցույթի 16 պատվիրակություններից, Հայաստանը կհյուրընկալի նաեւ «Մանկական Եվրատեսիլի» բոլոր տարիների հաղթողներին:

 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել