Քիմ Քարդաշյանը, ով Instagram-ում իր Skims ապրանքանիշի ամանորյա հավաքածուից նոր բիկինիով լուսանկարներ է հրապարակել, բաժանորդների կողմից մեղադրվել է ֆոտոշոփը չարաշահելու մեջ։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Սոցցանցի մեկնաբաններն ուշադրություն են դարձրել Քարդաշյանի ազդրի վրա, որը մասնատված տեսք ունի, եւ նշել են, որ դա լուսանկարի մշակման արդյունք է։
«Ի՞նչ է կատարվում ազդրերի հետ, վարտիքի վրայից են հագա՞ծ, թե՞ ինչ», - ասվում է մեկնաբանություններից մեկում։ Դրան հաջորդում է պատասխանը. «Մաշկից պատրաստված նրա կոստյումի վրա ճարմանդ է»։
Քննադատներին, սակայն, հակադարձել են բաժանորդները, ովքեր ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է հայելու մոտ։ Նրանք բացատրել են, որ «երկրորդ ոտքը» ոչ այլ ինչ է, քան հեռուստաաստղի արտացոլանքը։
«Կարծում եմ՝ նա կանգնած է հայելու մոտ, գիտե՞ս, ես սիրում եմ հին, բարի, անհաջող ֆոտոշոփը, բայց սա, ցավոք, դա չէ», - գրել է համացանցի օգտատերերից մեկը։
Մեկնաբանություններում ուշադրություն են դարձրել նաեւ, որ հայելու մեջ տեսանելի է Քիմ Քարդաշյանի ձեռքի արտացոլանքը, ինչը հաստատում է ֆոտոշոփի մեղադրանքների անարդարությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 փետրվարի
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 6-ից փետրվարի 12-ը20:21, 4 փետրվարի
Ոչ մի աշտարակ. 5 հետաքրքիր վայր Ֆրանսիայում, որոնք պետք է տեսնել (ֆոտո)19:16, 4 փետրվարի
Մեր պատասխանը Չեմբերլենին. Սիրուն Մինաս VS Նաոմի Քեմփբել18:10, 4 փետրվարի
«Գահերի խաղը» սերիալի աստղեր Քիթ Հարինգթոնը եւ Ռոուզ Լեսլին սպասում են երկրորդ երեխայի ծնունդին16:23, 4 փետրվարի
Հայկական ինտերիեր. շքեղություն, ավանդույթներ եւ բնական նյութեր14:04, 4 փետրվարի
Սերը, որն «ամեն բան հանդուրժում է»․ հայտնիների ռոմանտիկ պատմություններն ու խորհուրդը՝ բոլոր նրանց, ովքեր փնտրում են սեր (ֆոտո)12:46, 4 փետրվարի
Ջամբատիստա Վալի. գարնան գովերգ11:05, 4 փետրվարի
Սրբուկի ու Վիկտորյա Սահակյանի երազները․ իսկ դուք ո՞ւմ եք տեսել երազում Սուրբ Սարգիսի տոնին09:00, 4 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 3 փետրվարի
Հայկական փոփ․ սիրային լիրիկան որպես սուբլիմացիայի միջոց21:29, 3 փետրվարի
Wine Story. Աշխարհի ամենաթանկ գինիների հնգյակը, որոնք հիացմունքի են արժանի20:15, 3 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքներ. Ջեյ Լոն եւ նրա «հավերժ երիտասարդ» դեմքը