Իտալացի լուսանկարիչ Գաբրիել Գալիմբերտին, ով նկարահանել է երեխաների մասնակցությամբ եւ BDSM հագուստով արջուկների առկայությամբ Balenciga-ի նվերների հավաքածուն պատկերող սկանդալային գովազդային արշավը, ասել է, որ իրեն կեղծ մեղադրանք է առաջադրվել մանկապղծության համար եւ բողոքել է սոցցանցերում հիմնականում ԱՄՆ-ի օգտատերերի կողմից հնչող սպառնալիքներից: Լուսանկարիչը մեկնաբանել է իր մասնակցությունը գովազդային արշավի նախապատրաստական աշխատանքներին, գրում է WWD-ին։
Լուսանկարիչը պարզաբանել է, որ ցնցված է մի շարք լրատվամիջոցներում իր մասին արված հրապարակումներից, որտեղ «ամբողջությամբ կեղծ» տեղեկություններ են եւ որոնք գրվել են «առանց իր հետ կապ հաստատելու»:
«Fox News-ը, Newsweek-ը եւ The Daily Mail-ը սարսափելի բաներ են գրել իմ մասին: Հիմա փաստաբանների օգնությամբ դատական հայց եմ ներկայացնելու նրանց դեմ։ Լրատվամիջոցները, հիմնվելով լուրերի վրա, կեղծ տեղեկություններ են հրապարակել: Որպես լրագրող, կարծում եմ, որ դա սարսափելի է. նրանք պարզապես կործանում են իմ կյանքը»,- ասել է Գալիմբերտին:
Լուսանկարիչը բողոքել է՝ նշելով, որ անցած շաբաթը սարսափելի է եղել. նա բազմաթիվ սպառնալից հաղորդագրություններ է ստացել, այդ թվում՝ Instagram-ում եւ Twitter-ում, որտեղ օգտաերերը նրան գրել են. «Մեռի՛ր, մանկապիղծ», «Դու հիվանդ այլասերված ես»: Լուսանկարիչը նշել է, որ գրեթե չի քնում, իսկ ընտանիքն անհանգստացած է։ Նա շեշտել է, որ բախտը բերել է, որ Իտալիայում է ապրում, քանի որ սպառնալիքների 90 տոկոսը ԱՄՆ-ի օգտատերերն են գրել:
Լուսանկարների հեղինակը բացատրել է, որ գովազդայն արշավի ձեւավորման համար պատասխանատվություն չի կրում՝ նշելով, որ իր 20-ամյա կարիերայի ընթացքում Balenciaga-ի գովազդային արշավն առաջին աշխատանքն էր նորաձեւության ոլորտում. Գաբրիել Գալիմբերտին հայտնի է որպես վավերագրական լուսանկարիչ:
«Ես իսկապես հուսով եմ, որ Balenciaga-ի շուրջ ստեղծված սկանդալը չի ոչնչացնի վավերագրական լուսանկարչի իմ կարիերան: Ես արդեն կորցրել եմ առաջիկա շաբաթների համար նախատեսված մի քանի նախագծեր»,- խոստովանել է Գալիմբերտին:
Լուսանկարը ` Global Look Press
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:34, 26 մարտի
Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram եւ հայտարարել, որ «կրկին սիրահարվել է հրեաներին»12:08, 26 մարտի
Աստղային ոճ․ 10 կերպար Պենելոպե Կրուսից (ֆոտո)10:52, 26 մարտի
Օրվա թիվը․ Ջեյ Զիի կարողությունը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար09:00, 26 մարտի
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը23:56, 25 մարտի
Հայկական շոու-բիզնեսի բարձրահասակ հայտնիները (ֆոտո)20:31, 25 մարտի
Խորհուրդներ հոգեբանից․ ինչպես դուր գալ երազանքների տղամարդուն18:44, 25 մարտի
Wine Story. Արթուր Սարգսյան. Գինիները, ինչպես եւ կանայք, ունեն տեսակներ16:25, 25 մարտի
Wish list. հյուսվածքային մատանիներ, մինիմալիստական ականջօղեր եւ հաստ ապարանջաններ՝ հայկական ապրանքանիշերից14:10, 25 մարտի
Նորաձեւություն եւ տեխնոլոգիաներ․ hայկական հավելվածներ, որոնք պետք է ներբեռնել հիմա12:08, 25 մարտի
Աստղային ոճ․ 10 կերպար՝ Նազենի Հովհաննիսյանից (ֆոտո)11:00, 25 մարտի
10:31, 25 մարտի
Էրիկ Կարապետյանը միանգամից 5 նոր տեսահոլովակ է ներկայացրել (վիդեո)