68-ամյա երգչուհին Ռուսաստանի հետ հակամարտությունում աջակցում է Ուկրաինային։ Միաժամանակ Լայմային դուր չի գալիս, որ շատ ռուսների վերաբերմունքն իր նկատմամբ փոխվել է։ Փոփ աստղը որոշել է հիշել 80-ականների իր վաստակը։
«Ես «կերակրում էի» ֆիլհարմոնիկներին, ես «կերակրում էի» Խորհրդային Միությանը` թողարկելով իմ ձայնասկավառակները»,- ասել է Վայկուլեն: - Էլ չեմ ասում Ալլայի մասին։ Ես ստանում էի 17 ռուբլի՝ հավաքելով 45 հազարանոց մարզադաշտը։ Եթե բան չունեք անելու, ապա հաշվեք, թե որքան գումար եմ բերել պետությանը։ Իմ ալբոմը վաճառվում էր մեկ միլիոն օրինակով, իսկ ես դրա դիմաց ստացել եմ 137 ռուբլի։ Ահա, հաշվեք՝ ով ում է պահել, ով ում է վճարել։ Ես աշխատել եմ եւ «կերակրել» ողջ Խորհրդային Միությանը։ Իսկ Ալլան պահել է այն Ռուսաստանը, որն այժմ նրա հանդեպ առարկություններ ունի։ Մենք այն ժամանակ այնքան փող աշխատեցինք Խորհրդային Միության համար, որ նույնիսկ ամոթ է ասելը»:
Երգչուհին վստահեցրել է, որ ինքը չափազանց պահանջված արտիստ է եղել։ Վայկուլեն կարծիք է հայտնել՝ ոչ միայն մարզադաշտեր է հավաքել, այլ նաեւ վայելել է ժողովրդի սերը։
«Նրանք ինձ այնքան շատ էին սիրում, բայց ես դա չէի խնդրում։ Երբ առաջին ելույթս էր կենտրոնական հեռուստատեսությամբ՝ ռուսական Առաջին ալիքով, ես չէի ուզում նկարահանվել։ Բայց ես դա արեցի եւ առաջին իսկ ակնթարթից ինձ սիրեցին ու ճանաչեցին», - «Дождь» հեռուստաալիքի եթերում նշել է Լայման։
Երգչուհու խոսքերը մեկնաբանել է նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Պարզվում է, որ Լայմա Վայկուլեն «կերակրել է» ԽՍՀՄ-ին, իսկ Ալլա Պուգաչովան՝ ամբողջ Ռուսաստանին։ Մնում է հասկանալ, թե ովքեր են աջակցել նրանց, ովքեր գնել են համերգների եւ ձայնասկավառակների տոմսերը․․․»,- նշել է Զախարովան։
Աղբյուրը՝ Thevoicemag
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:49, 3 փետրվարի
BRUNETTE. ճանաչելի ոճի նրբությունները18:05, 3 փետրվարի
Մահացել է ֆրանսիացի կուտյուրյե Պակո Ռաբանը16:24, 3 փետրվարի
Պամելա Անդերսոն. երեք լեգենդար կերպար15:40, 3 փետրվարի
Viktor & Rolf. ոտքից գլուխ եւ հակառակը (ֆոտո)14:42, 3 փետրվարի
«Ստալոնեների ընտանիքը»․ Սիլվեստր Ստալոնեն կնոջ եւ դուստրերի հետ ռեալիթի շոու կթողարկի14:15, 3 փետրվարի
Ռոզա Լինը աճուրդի կհանի իր՝ «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ բաճկոնը․ հասույթը կհատկացվի Արաբկիրի մանկական կենտրոնին13:22, 3 փետրվարի
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհի Իրու Խեչանովան13:20, 3 փետրվարի
Փակ դռներ, մերժումներ, թատրոն, պատերազմ, հիվանդություն, մեծ կորուստ․ Արթուր Գրիգորյանի կյանքի ամենահուզիչ դրվագներն ու նրա անտեսանելի կերպարը՝ «Կորցրած մեղեդի» նոր մյուզիքլում12:30, 3 փետրվարի
Շերի զգեստը կցուցադրվի ամենամյա բարեգործական Julien's Auctions-ում (ֆոտո)11:26, 3 փետրվարի
Ինչպիսին է Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը ճանաչվել է 2022 թվականի ԱՄՆ-ի շինություն (ֆոտո)10:31, 3 փետրվարի
10:05, 3 փետրվարի
Սուրբ Սարգիս․ ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին