ԽՈՅԵՐ
Այսօր մեղմ կլինեք ձեր սիրելիի հետ: Ձեր զգացմունքներով կիսվելու ցանկություն կունենաք: Աստղերը խրհուրդ չեն տալիս լինել շատ փակ. Փորձեք ավելի հաճախ կիսվել ձեր զգացմունքներով:
ՑԼԵՐ
Ձեր զույգին բոլորը նախանձում են, սակայն միայն ձեզ է հայտնի, որ նախանձնելու ոչ մի պատճառ չկա: Ամեն դեպքում, ինքներդ էլ փորձեք հավատալ, որ ձեզ մոտ ամեն ինչ կատարյալ է եւ կիսել շրջապատի ոգեւորությունը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեզ կփորձեն համոզել, թե ձեր սիրելին ձեզ դավաճանում է: Մի հավատացեք ամեն մի լսածի: Պարզապես, ձեզ նախանձում են: Ուրախացեք այդ փաստից եւ շարունակեք օրինակելի լինել շրջապատի համար:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ հետ շատ ժամանակ անցկացնել: Բայց ձեր կարծիքները որոշ հարցերի շուրջ տարբեր կլինեն: Փորձեք կարգավորել ձեր պատկերացումներն ու դրանք բալանսի բերել:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ հետ անկեղծ զրուցել: Անկախ նրանից պատրաստ եք դուք, թե ոչ, նա կբացի այդ խոսակցությունը: Եթե զգաք, որ չեք ցանկանում լուրջ փիլիսոփայական երեկո ունենալ, ավելի լավ է հենց սկզբից նրան անկեղծ ասեք այդ մասին:
ԿՈՒՅՍԵՐ
Ոչ մի հեռավորություն չի կարողանա խոչընդոտել ձեր շփմանը: Այսօր միմյանց կասեք գեղեցիկ խոսքեր եւ կխոստովանեք, որ սիրում եք: Ամեն դեպքում, լավ կանեք հեռավորոթյունը կրճատել:
ԿՇԵՌՔՆԵՐ
Եթե չեք կարողանում որեւէ բանի հասնել, ուրեմն մի էլ շարունակեք ձեր սիրելից պնդել այն, ինչ նա ձեզ չի կարող տալ: Ճիշտ է` ընտրությունը դժվար է, բայց այն միայն ձեզանից է կախված է:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր կանհանգտանք ընտանեկան բյուջեի պատճառով: Խնդիրը փոքր-ինչ դժվար լուծում կունենա եւ այն չի լինի ձեր օգտին, բայց պետք չէ հուսահատվել: Վաղն ամեն ինչ ավելի բարեհաջող ավարտ կունենա:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ ներկայանալ իր բոլոր լավ կողմերով եւ կսկսի հպարտանալ իր ձեռքբերումներով: Ձեզ խորհուրդ է տրվում անկեղծորեն հիանալ նրանով. Չէ՞ որ, նա իրոք հրաշալի անձնավորություն է:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ անհանգստություն կպատճառի իր խնդիրներով: Մյուս մարդիկ եւ նրանց խնդիրները ձեզ աննշան կթվան, եթե համեմատեք դրանք նրա խնդիրների հետ: Փորձեք հաղթահարել ամեն ինչ միասին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեզ բարեհաջող օր է սպասվում: Աշխատեք օրն անցկացնել ամուսնու եւ երեխաների հետ: Հրաժարվեք առօրյա հոգսերից եւ պարզապես վայելեք այս օրը սիրելիների ընկերակցությամբ:
ՁԿՆԵՐ
Մի հուսահատվեք, որ այն անձնավորությունը, որին դուք սիիրահարված եք, ձեզ ուշադրություն չի դարձնում: Ձեր շուրջ այնքան հոգատար մարդիկ կան: Հիշեք, որ աշխարհում շատ մարդիկ կան, որոնք ձեր ընտրյալից եւ գեղեցիկ են, եւ ավելի խելացի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին