Արքայադուստր Դիանայի խաչով վզնոցը, որը պատրաստված է ամեթիստից ու ադամանդներից կվաճառեն Sotheby’s աճուրդում։ Garrard-ի ոսկերչական տան զարդերը գնահատվում են 120 000 ֆունտ ստեռլինգ: Royal & Noble-ի ամենամյա աճուրդը մեկնարկում է հունվարի 6-ին։ Այս մասին հայտնում է WWD-ն։
Արքայադուստր Դիանան վզնոցը կրել է 1987 թվականին բարեգործական պարահանդեսի ժամանակ: Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի նախկին կինն այն համադրել է դիզայներ Քեթրին Ուոքերի զգեստի հետ։ Ի դեպ, հենց Գարարդն է ստեղծել արքայադստեր նշանադրության մատանին, ինչպես նաեւ բրիտանական գահի ժառանգորդի հետ նրա հարսանիքի համար ձեւափոխել է Սպենսերների ընտանեկան պսակաթագը:
Վերջին տարիներին խաչի վզնոցը պատկանում էր Asprey & Garrard-ի նախկին ղեկավար Նաիմ Աթթալլային: Նրա մահից հետո զարդը ժառանգել է որդին։ Նա պատմել է, որ արքայադուստր Դիանան իսկապես սիրում էր զարդերը եւ հաճախ էր որոշ ժամանակով խնդրում դրանք։
«Մահացած արքայադուստր Դիանային պատկանող կամ կրած զարդերը շատ հազվադեպ են հայտնվում շուկայում, հատկապես Աթթալայի խաչի նմանները: Մենք վստահ ենք, որ 1920-ականների այս բացառիկ ծագմամբ ու եզակի զարդը, որը կրել է միայն ինքը՝ արքայադուստրը, կգրավի մեծ թվով գնորդների»,- հայտարարել են Sotheby’s-ում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ