Նելսոն Մանդելայի թոռնուհին՝ գրող եւ ակտիվիստ Զոլեկան, մեղադրել է արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին հայտնի ազգականի խոսքերը «գողանալու», ինչպես նաեւ Մանդելայի անունը «միլիոններ աշխատելու» համար օգտագործելու մեջ։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
«Մարդիկ տարիներ շարունակ գողանում են պապիկի մեջբերումները եւ օգտագործում նրա ժառանգությունը, քանի որ գիտեին, որ նրա անունը լավ է վաճառվում: Հարրին եւ Մեգանը ոչնչով չեն տարբերվում»,- ասել է Զոլեկա Մանդելան։
Նա ընդգծել է, որ հիանում է արքայազն Հարրիով՝ թագավորական ընտանիքից հեռանալու քաջության համար։ «Բայց դրա համար պետք է վճարեք եւ կարողանաք ֆինանսավորել ձեր կյանքը: Ես հաշտվել եմ այն փաստի հետ, որ մարդիկ օգտագործում են պապիկի անունը, բայց նման բաները խորապես հիասթափեցնում եւ հոգնեցնում են»,- խոստովանել է Մանդելան։ Նա նաեւ նշել է, որ Սասեքսի դուքսերը չեն կարող համեմատել իրենց ներընտանեկան տարաձայնություններմ իր պապի՝ դեպի ազատություն տանող երկար ճանապարհորդության հետ:
Դեկտեմբերի վերջին թողարկվեց Netflix-ի «Live To Lead» ֆիլմը, որը արտադրվել է Սասեքսի դուքսների կողմից։ Այն պատմում է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի, ԱՄՆ Գերագույն դատարանի ավագ դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգի, էկոակտիվիստ Գրետա Թունբերգի եւ ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի կյանքի մասին:
Մասնավորապես, ֆիլմում ցուցադրված են կադրեր, որտեղ Մանդելան 1990 թվականին 27 տարվա ազատազրկումից հետո դուրս է գալիս բանտից։ Բացի այդ, արքայազն Հարրին մեջբերում է Մանդելային՝ ասելով. «Կյանքում կարեւորն այն փաստը չէ, որ մենք ապրել ենք»: «Այլ այն, ինչ կերպ ենք մենք փոխել կյանքը», - ավարտում է Մեգան Մարքլը: Նախագծին մասնակցում է նաեւ Նելսոն Մանդելայի հիմնադրամը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն