Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Պետք է թույլ չտանք, որ Ադրբեջանը շարունակի արցախահայությանը բնաջնջելու իր սարսափելի քաղաքականությունը». Ռոզա Լինը դիմել է միջազգային հանրությանը

14:03, 16 հունվարի

Ռոզա Լինը սոցիալակա ցանցերի իր էջերում անդրադարձել է ALT 98.7 FM-ի համերգին իր հագուստի վրայի՝ Stop The Blockade/«Դադարեցրեք շրջափակումը» գրառմանը՝ միջազգային լսարանին բացատրելով դրա նշանակությունը.

«Եթե ձեզ հետաքրքրել է՝ ինչ էր գրված իմ բաճկոնին...Նախորդ օրը ես պատիվ ունեցա ելույթ ունենալու ALTer Ego for ALT 98.7 FM համերգին Muse-ի, Red Hot Chilli Peppers-ի, Ջեք Ուայթի, Fall Out Boy եւ շատ այլ հայտնի խմբերի ու արտիստների հետ: Այդ ամենը երազի էր նման:  Թե շոուի ընթացքում, թե այս գրառումն անելիս ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, որոնք կտրված են ամբողջ աշխարհից: Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի քաղաքացիները, որոնք պնդում են, թե «էկոակտիվիստներ» են, փակել են Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհն է: Սա Ադրբեջանի կողմից հայերին հարված հասցնելու եւս մեկ փորձ է: Արցախցիները դժվար կացության մեջ են, քանի որ այդ միջանցքն  ամեն օր օգտագործվում էր Հայաստանից Արցախ մոտ 400 տոննա սնունդ եւ դեղորայք փոխանցելու համար: Այս ամենի պատճառով Արցախում կենսական անհրաճշտության պարագաների պակաս կա, 120 հազար հայ, որոնք չեն կարողանում անցնել սահմանը, կտրված են իրենց ընտանիքներից: Նրանք ամբողջովին մեկուսացված են եւ անպաշտպան»,-գրել է երգչուհին: Նա նաեւ դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնել իր եւ Հայաստանի կողքին.

«Մենք պետք է վերջ տանք այս շրջափակմանը եւ թույլ չտանք, որ Ադրբեջանը շարունակի արցախահայությանը բնաջնջելու իր սարսափելի քաղաքականությունը: Դա կարող եք անել՝ բացելով այս հղումը եւ նշելով Կամիլա Հարիսին՝ խնդրելով նրան խախտել լռությունն այս հարցի շուրջ, թույլ չտալ, որ ԱՄՆ-ն զենք մատակարարի Ադրբեջանին, այլ մարդասիրական օգնություն ցուցաբերի Արցախին»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել