«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Տոնական ուղեցույց․ որտե՞ղ խմել գինի փետրվարի 14-ին

15:15, 2 փետրվարի

Սուրբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ին, սիրելիի հետ մի գավաթ գինու շուրջ ռոմանտիկ երեկո անցկացնելու լավագույն առիթներից մեկն է։

Այսօր կպատմենք, թե որտեղ եւ ինչ գինի կարելի է ճաշակել, որքան այն կարժենա եւ, առհասարակ, ինչպես կարելի է անցկացնել այդ տոնը։

Եթե դուք ծովամթերքի սիրահար եք, ապա դրանց հետ կարող եք վայելել սպիտակ, չոր գինու տեսականի, իսկ մսային ուտեստների հետ լավագույնս համադրվում է կարմիր գինին․ հենց այսպիսի տեսք ունի գինու դասական պոստուլատը։ Այնուամենայնիվ, եթե մի կողմ դնենք ընդունված կանոններն ու դիմենք փորձարկումների, ապա գինու ամենատարբեր համադրությունները ձեզ համար կբացահայտվեն նորովի։

iStock-1184016689.jpg (90 KB)

Օրինակ՝ տանձը, որը իդեալական սազում է սպիտակ գինու հետ, նույնքան հետաքրքիր համադրվում է նաեւ «Կարաս»-ի կարմիր չոր գինու հետ։  Keush ապրանքանիշի փրփրուն գինիներն առանձնահատուկ ուշադրության են արժանի եւ անսպասելիորեն հրաշալի համադրվում են, օրինակ, թուրինջի հետ։ Koor-ի կարմիր չոր գինին լավ է համադրվում պրոշուտտոյի հետ, իսկ սպիտակ չորը՝ մեղրով թխված խնձորների։ Tus գինին իդեալական է ռոկֆոր պանրի եւ ծովախեցգետնի հետ։

fd4ca56b6cfde503d3a044b346074721.jpg (98 KB)

Trinity 6100 եւ Zorah գինիները մի քանի տեսակի են լինում, որոնցից յուրաքանչյուրը յուրովի հետաքրքիր է։ Օրինակ՝ քաղցր գինիների սիրահարներին կհետաքրքրի Trinity 6100-ի վարդագույն գինին, իսկ Zorah-ը դուր կգա նրանց, ովքեր նախընտրում են կարմիր գինու խիտ եւ հարուստ համը։

5-2.jpg (84 KB)

Մի քանի վայր, որտեղ կարելի է համտեսել ընտիր գինիներ

Wine Republic-ը Երեւանի կենտրոնում գործող ռեստորան է, որը գտնվում է Կասկադի հարեւանությամբ։  Այնտեղի մենյուն ներառում է գինիների լայն տեսականի, որոնցից շատերը հիանալիորեն համադրվում են ծովամթերքների հետ։ Միջին չափսի պանրի տեսականին՝ երկու գավաթ «Կարաս» կամ «Տակառ» տեղական գինիների հետ միասին, օրինակ, միջինում կարժենա մոտավորապես 12-15 հազար դրամ։

Decant- wine and spirit-ը գինու խանութ-բար է, որտեղ կարող եք համտեսել մեծ քանակությամբ տարբեր տեսակի գինիներ, օրինակ՝ իտալական եւ ֆրանսիական։ Երկու գավաթ գինին եւ  խորտիկների փոքրիկ տեսականին, մոտավորապես, կարժենան 15-ից 20 հազար դրամ։ 

Wine Time-ը գինու խանութ-բար է, որտեղ կարելի է փորձել համեղ գինիներ՝ ոչ միայն տեղական արտադրության։ Երկու գավաթ գինին՝ մրգերի տեսականու հետ կարժենա մոտ 12-15 հազար դրամ։ 

Համադրում ենք արվեստն ու գինին

Եթե ցանկանում եք նստել աղմկոտ ռեստորանում, եւ ավելի ակտիվ ժամանցի կողմնակից եք, ապա Art-Wine Party-ում, պարբերաբար, կազմակերպվում են տարբեր թեմատիկ արտ-երեկույթներ, որոնց ընթացքում իրականացվում է գինու համտեսում։ Սա հրաշալի միջոց է սիրելիի հետ գինու շուրջ հետաքրքիր ժամանց անցկացնել, ինչպես նաեւ կարող եք միմյանց մատուցել ձեր իսկ ձեռքերով պատրաստված նվերներներ՝  նկարների տեսքով։

all_all_big-t1594887687-r1w768h425q90zc1.jpg (116 KB)

Որպես երեկոյի վերջաբան, կարող եք ձեզ հետ վերցնել մեկ շիշ Koor գինի, այն ըմպել Կասկադում՝ հիանալով երեկոյան Երեւանի գեղեցիկ լույսերով։

894784.jpg (92 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search