Ի՞նչ ասոցիացիաներ եք ունենում, երբ ասում են ճանապարհորդություն դեպի Ֆրանսիա: Ամենայն հավանականությամբ, աչքերի առաջ են գալիս Փարիզի դասական բացիկները՝ Էյֆելյան աշտարակի, Ելիսեյան դաշտերի, Մոնմարտրի փողոցների կամ Պրովանսի լավանդայի դաշտերի տեսարաններով: Բայց Ֆրանսիան շատ ավելի լայնարձակ եւ հետաքրքիր է. կան շատ տարբեր տարածաշրջաններ՝ զարմանալի բնապատկերներով եւ տեսարժան վայրերով:
NEWS.am STYLE-ն առաջարկում է 5 չբացահայտված վայրեր՝ Ֆրանսիայում ճանապարհորդելու համար:
Իլ-դե-Ռե կղզի
Փարիզում գնացեք Լիոնի կայարան եւ գնացքով ուղեւորվեք դեպի Լա-Ռոշել։ 3 ժամ անց դուք կլինեք օվկիանոսի ափին: Լա Ռոշելում (ի դեպ, քաղաք, որտեղ տեղի է ունենում Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի գործողությունը) մեքենա վարձեք, հաղթահարեք գրեթե 3 կիլոմետր երկարությամբ կամուրջը՝ երկրորդը Ֆրանսիայում ՝ լուարյանից հետո, եւ կհայտնվեք ֆրանսիական հանգիստ Ռե կղզում: Այն Ֆրանսիայի ամենագեղեցիկ եւ ամենաարեւոտ կղզիներից մեկն է:
Ռե կղզին Ֆրանսիայի ամենագեղեցիկ եւ ամենաարեւոտ վայրերից է։ Անպայման վերցրեք հեծանիվ՝ կղզու բոլոր հմայքները ուսումնասիրելու համար: Այստեղ լողափերը ամայի են եւ մաքուր։ Կղզում հանգստություն է տիրում, կյանքը հոսում է համաչափ, եւ դուք կարող եք լիովին վայելել ֆրանսիական art de vivre-ը:
Եթե սիրում եք սպա, ապա անպայման գնացեք թալասոյի կենտրոն։
Եթե սիրում եք սպա, ապա անպայման այցելեք տալասոթերապիայի։ Պրոցեդուրաներ են, որոնք օգտագործում են ծովի ջուր եւ ջրիմուռներ:
Այս կղզում է մշակվում է Ֆրանսիայում հայտնի կարտոֆիլը, որն ունի իր սեփական AOC-ն, ինչպես գինին։ Եւ իհարկե, շնորհիվ յուրահատուկ հողի, տեղի ֆրանսիացիները չեն մնացել առանց գինեգործության: Այստեղ նաեւ ոստրեներ են աճեցնում։
Կղզու հայտնի նկարներում սպիտակ տներ են՝ կարմիր երանգի տանիքներով, օվկիանոսի եւ սոճիների ֆոնին: Տեսարժան վայրերից արժե քայլել դեպի 19-րդ դարի փարոս. դեպի դիտահարթակ կարելի է բարձրանալ պարուրաձեւ սանդուղքով ՝ վերեւից հիանալու կղզու բնապատկերներով:
Սեն-Մալո
Հանգստավայր եւ նավահանգիստ է, որը գտնվում է Ֆրանսիայի հյուսիս-արեիմուտքի Բրետանի շրջանում: Այս վայրը կոչվում է նաեւ ֆրանսիացի ծովահենների «կորսարների քաղաք»։ Ֆրանսիացիներն իրենք սիրում են հանգստանալ այստեղ։
Սեն Մալոյում պահպանվել են հին քաղաքի պարիսպները, որոնցից կարելի է հիանալ ծովային տեսարանով։
Այստեղ նույնիսկ ամռանն է ցուրտ լողալու համար, փոխարենը կարող եք դիտել հզոր մակընթացություններ, արեւի տակ արեւայրուք ընդունել, օվկիանոսի երկայնքով ավազի վրա ոտաբոբիկ քայլել ու ափին նստել՝ մի բաժակ խնձորի սիդր խմելու: Տեղական խոհանոցից անպայման փորձեք բրետոնական կրեպեր՝ տարբեր միջուկներով նրբաբլիթներ։
Գրականության սիրահարների համար. քաղաքում է գտնվում ռոմանտիզմի շրջանի հայտնի գրող Ֆրանսուա-Ռենե դե Շատոբրիանի գերեզմանը:
Ավելի լավ է մնալ անմիջապես ափին գտնվող հյուրանոցներից մեկում, որպեսզի արթնանաք գեղեցիկ տեսարաններով եւ ալիքների ձայնից:
Ֆրեժյուս
Երբ խոսում են Պրովանսի մասին, ամենից հաճախ նշում են Նիցցան, Սեն-Տրոպեն, Վալենսոլի կամ Ավինյոնի լավանդայի դաշտերը: Բայց Ֆրանսիայի հարավում կան շատ հետաքրքիր փոքր քաղաքներ, ուր հաճելի է ուղեւորվել:
Ֆրեժյուսը Պրովանսի հնագույն քաղաք է՝ «արվեստի եւ պատմության քաղաք» հպարտ կարգավիճակով։ Այստեղ դուք կարող եք գտնել հռոմեական տիրապետության հետքեր եւ լողալ Միջերկրական ծովի տաք ջրերում:
Այն, ինչի համար արժե գնալ այնտեղ՝ 12-րդ դարի Սեն-Լեոնի տաճարն է ՝ եզակի առաստաղով եւ V դարի մկրտարանով: Մտեք տաճար, լցվեք հանգստության մթնոլորտով եւ ձեր աչքերը բարձրացրեք փայտե առաստաղի վրա, որն իր տեսակի մեջ եզակին է Ֆրանսիայում:
Ֆրեժյուսում ծովափնյա հանգիստը կարող եք համատեղել հին նեղ փողոցներով զբոսնելու հետ: Քաղաքը հայտնի է իր Կապույտ դրոշներով լողափերով։ Մաքուր եւ հարմարավետ լողափեր կարելի է գտնել նույնիսկ նավահանգստի մոտ:
Ֆրեժյուսում մշակութային ժամանցի համար կարող եք գնալ հռոմեական ամֆիթատրոնի ավերակներում տեղի ունեցող համերգ:
Վերդոնի կիրճ
Այն համարվում է Ֆրանսիայի ամենագեղեցիկ կիրճը։ Բնության անհավատալի հուշարձան է: Այստեղ է գտնվում նաեւ «Պրովանսի Գրանդ Կանյոնը»։
Արժե մեքենա վերցնել եւ դանդաղ վարել՝ բոլոր բնապատկերները վայելելու։ Այստեղ կան եւ՛ ջրվեժներ, եւ՛ կտրուկ ժայռեր, եւ՛ գետերի ու լճերի կապույտը, եւ՛ ձեր գլխավերևում թռչող գիշատիչ թռչուններ։
Առավել հետաքրքիր տեսարանների համար արժե ընտրել այսպես կոչված Կրետական ճանապարհը. այն օղակաձեւ է եւ թույլ կտա ձեզ տեսնել ամբողջ արգելոցը:
Գիշերել կարող եք Մուստիե Սենտ Մարի գյուղում, որը Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերի ցանկում է:
Դիժոն
Բուրգունդիայի մայրաքաղաքը ՝ Ֆրանսիայի գինեգործության գլխավոր շրջաններից մեկը։ Քաղաք կարող եք հասնել Փարիզից՝ նույն Լիոնի կայարանից գրեթե 2 ժամում:
Հավանաբար, կյանքում գոնե մեկ անգամ համտեսել եք դիժոնյան մանանեխը, եւ ահա, դրա հայրենիքն է։ Դիժոնում կարող եք փորձել եւ գնել մանանեխի տարաներ՝ տարբեր հավելումներով։
Այն իր տեսքին է պարտական քաղաքի ամենահին եկեղեցու շենքի անկյունում պատկերված թռչունին։ «Կախարդական բու» թալիսմանը եւ հին Բուրգունդիայի մայրաքաղաքի խորհրդանիշը։
Կտեսնեք տներ, որոնք Գերմանիայում կոչվում են կիսափայտե, իսկ Ֆրանսիայում ՝ pan de bois։
Արժե այցելել Բուրգունդիայի դքսերի պալատ, այնուհետեւ սուրճ խմել գեղեցիկ հրապարակում ՝ պալատի դիմաց գտնվող շատրվանի մոտ ու փորձել դիժոնյան խխունջները:
Անաստասիա Բարու
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE