Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ոչ մի աշտարակ. 5 հետաքրքիր վայր Ֆրանսիայում, որոնք պետք է տեսնել (ֆոտո)

20:21, 4 փետրվարի

Ի՞նչ ասոցիացիաներ եք ունենում, երբ ասում են ճանապարհորդություն դեպի Ֆրանսիա: Ամենայն հավանականությամբ, աչքերի առաջ են գալիս Փարիզի դասական բացիկները՝ Էյֆելյան աշտարակի, Ելիսեյան դաշտերի, Մոնմարտրի փողոցների կամ Պրովանսի լավանդայի դաշտերի տեսարաններով: Բայց Ֆրանսիան շատ ավելի լայնարձակ եւ հետաքրքիր է.  կան շատ տարբեր տարածաշրջաններ՝ զարմանալի բնապատկերներով եւ տեսարժան վայրերով:

NEWS.am STYLE-ն առաջարկում է 5 չբացահայտված վայրեր՝ Ֆրանսիայում ճանապարհորդելու համար:

Իլ-դե-Ռե կղզի

остров ре3.jpg (195 KB)

Փարիզում գնացեք Լիոնի կայարան եւ գնացքով ուղեւորվեք դեպի Լա-Ռոշել։ 3 ժամ անց դուք կլինեք օվկիանոսի ափին: Լա Ռոշելում (ի դեպ, քաղաք, որտեղ տեղի է ունենում Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի գործողությունը) մեքենա վարձեք, հաղթահարեք գրեթե 3 կիլոմետր երկարությամբ կամուրջը՝ երկրորդը Ֆրանսիայում ՝ լուարյանից հետո, եւ կհայտնվեք ֆրանսիական հանգիստ Ռե կղզում: Այն Ֆրանսիայի ամենագեղեցիկ եւ ամենաարեւոտ կղզիներից մեկն է:

Ռե կղզին Ֆրանսիայի ամենագեղեցիկ  եւ ամենաարեւոտ վայրերից է։ Անպայման վերցրեք հեծանիվ՝ կղզու բոլոր հմայքները ուսումնասիրելու համար: Այստեղ լողափերը ամայի են եւ մաքուր։ Կղզում հանգստություն է տիրում, կյանքը հոսում է համաչափ, եւ դուք կարող եք լիովին վայելել ֆրանսիական art de vivre-ը:

остров ре 8.jpg (122 KB)

Եթե սիրում եք սպա, ապա անպայման գնացեք թալասոյի կենտրոն։

остров ре 5.jpg (161 KB)

Եթե սիրում եք սպա, ապա անպայման այցելեք տալասոթերապիայի։ Պրոցեդուրաներ են, որոնք օգտագործում են ծովի ջուր եւ ջրիմուռներ:

остров ре 7.jpg (150 KB)

Այս կղզում է մշակվում է Ֆրանսիայում հայտնի կարտոֆիլը, որն ունի իր սեփական AOC-ն, ինչպես գինին։  Եւ իհարկե, շնորհիվ յուրահատուկ հողի, տեղի ֆրանսիացիները չեն մնացել առանց գինեգործության: Այստեղ նաեւ ոստրեներ են աճեցնում։

Կղզու հայտնի նկարներում սպիտակ տներ են՝ կարմիր երանգի տանիքներով, օվկիանոսի եւ սոճիների ֆոնին: Տեսարժան վայրերից արժե քայլել դեպի 19-րդ դարի փարոս. դեպի դիտահարթակ կարելի է բարձրանալ պարուրաձեւ սանդուղքով ՝ վերեւից հիանալու կղզու բնապատկերներով:

Սեն-Մալո

сен0мало.jpg (171 KB)

Հանգստավայր եւ նավահանգիստ է, որը գտնվում է Ֆրանսիայի հյուսիս-արեիմուտքի Բրետանի շրջանում: Այս վայրը կոչվում է նաեւ ֆրանսիացի ծովահենների «կորսարների քաղաք»։ Ֆրանսիացիներն իրենք սիրում են հանգստանալ այստեղ։

Սեն Մալոյում պահպանվել են հին քաղաքի պարիսպները, որոնցից կարելի է հիանալ ծովային տեսարանով։

сен-мало3.jpg (135 KB)

Այստեղ նույնիսկ ամռանն է ցուրտ լողալու համար, փոխարենը կարող եք դիտել հզոր մակընթացություններ, արեւի տակ արեւայրուք ընդունել, օվկիանոսի երկայնքով ավազի վրա ոտաբոբիկ քայլել ու ափին նստել՝ մի բաժակ խնձորի սիդր խմելու: Տեղական խոհանոցից անպայման փորձեք բրետոնական կրեպեր՝ տարբեր միջուկներով նրբաբլիթներ։

сен-мало4.jpg (220 KB)

Գրականության սիրահարների համար. քաղաքում է գտնվում ռոմանտիզմի շրջանի հայտնի գրող Ֆրանսուա-Ռենե դե Շատոբրիանի գերեզմանը:

Ավելի լավ է մնալ անմիջապես ափին գտնվող հյուրանոցներից մեկում, որպեսզի արթնանաք գեղեցիկ տեսարաններով եւ ալիքների ձայնից:

Ֆրեժյուս

Фрежюс2.jpg (171 KB)

Երբ խոսում են Պրովանսի մասին, ամենից հաճախ նշում են Նիցցան, Սեն-Տրոպեն, Վալենսոլի կամ Ավինյոնի լավանդայի դաշտերը: Բայց Ֆրանսիայի հարավում կան շատ հետաքրքիր փոքր քաղաքներ, ուր հաճելի է ուղեւորվել:

Ֆրեժյուսը Պրովանսի հնագույն քաղաք է՝ «արվեստի եւ պատմության քաղաք» հպարտ կարգավիճակով։ Այստեղ դուք կարող եք գտնել հռոմեական տիրապետության հետքեր եւ լողալ Միջերկրական ծովի տաք ջրերում:

фрежюс-4.jpg (362 KB)

Այն, ինչի համար արժե գնալ այնտեղ՝ 12-րդ դարի Սեն-Լեոնի տաճարն է ՝ եզակի առաստաղով եւ V դարի մկրտարանով: Մտեք տաճար, լցվեք հանգստության մթնոլորտով եւ ձեր աչքերը բարձրացրեք փայտե առաստաղի վրա, որն իր տեսակի մեջ եզակին է Ֆրանսիայում:

Фрежюс-3.jpg (223 KB)

Ֆրեժյուսում ծովափնյա հանգիստը կարող եք համատեղել հին նեղ փողոցներով զբոսնելու հետ: Քաղաքը հայտնի է իր Կապույտ դրոշներով լողափերով։ Մաքուր եւ հարմարավետ լողափեր կարելի է գտնել նույնիսկ նավահանգստի մոտ:

Фрежюс.jpg (249 KB)

Ֆրեժյուսում մշակութային ժամանցի համար կարող եք գնալ հռոմեական ամֆիթատրոնի ավերակներում տեղի ունեցող համերգ: 

Վերդոնի կիրճ

вердонское ущелье4.jpg (428 KB)

Այն համարվում է Ֆրանսիայի ամենագեղեցիկ կիրճը։ Բնության անհավատալի հուշարձան է: Այստեղ է գտնվում նաեւ «Պրովանսի Գրանդ Կանյոնը»։

вердон 6.jpg (177 KB)

Արժե մեքենա վերցնել եւ դանդաղ վարել՝ բոլոր բնապատկերները վայելելու։ Այստեղ կան եւ՛ ջրվեժներ, եւ՛ կտրուկ ժայռեր, եւ՛ գետերի ու լճերի կապույտը, եւ՛ ձեր գլխավերևում թռչող գիշատիչ թռչուններ։

вердонское ущелье3.jpg (471 KB)

Առավել հետաքրքիր տեսարանների համար արժե ընտրել այսպես կոչված Կրետական ճանապարհը. այն օղակաձեւ է եւ թույլ կտա ձեզ տեսնել ամբողջ արգելոցը:

вердонское ущелье.jpg (254 KB)

Գիշերել կարող եք Մուստիե Սենտ Մարի գյուղում, որը Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերի ցանկում է:

Դիժոն

Дижон4.jpg (334 KB)

Բուրգունդիայի մայրաքաղաքը ՝ Ֆրանսիայի գինեգործության գլխավոր շրջաններից մեկը։ Քաղաք կարող եք հասնել Փարիզից՝ նույն Լիոնի կայարանից գրեթե 2 ժամում:

Հավանաբար, կյանքում գոնե մեկ անգամ համտեսել եք դիժոնյան մանանեխը, եւ ահա, դրա հայրենիքն է։ Դիժոնում կարող եք փորձել եւ գնել մանանեխի տարաներ՝ տարբեր հավելումներով։

Дижон3.jpg (266 KB)

Այն իր տեսքին է պարտական ​​քաղաքի ամենահին եկեղեցու շենքի անկյունում պատկերված թռչունին։ «Կախարդական բու» թալիսմանը եւ հին Բուրգունդիայի մայրաքաղաքի խորհրդանիշը։ 

Дижон.jpg (370 KB)

Կտեսնեք տներ, որոնք Գերմանիայում կոչվում են կիսափայտե, իսկ Ֆրանսիայում ՝ pan de bois։

Արժե այցելել Բուրգունդիայի դքսերի պալատ, այնուհետեւ սուրճ խմել գեղեցիկ հրապարակում ՝ պալատի դիմաց գտնվող շատրվանի մոտ ու փորձել դիժոնյան խխունջները: 

 

Անաստասիա Բարու


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել