«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչպիսին է Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը ճանաչվել է 2022 թվականի ԱՄՆ-ի շինություն (ֆոտո)

11:26, 3 փետրվարի

Տեխասում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին 2022 թվականին ճանաչվել է ԱՄՆ-ի շինություն (Building of the Year 2022)։

Ըստ World Architects-ի՝ եկեղեցու դիզայնը «համատեղում է հնագույնն ու ժամանակակից տեխնոլոգիաները, որպեսզի արտահայտի եկեղեցու հայկական արմատներն ու ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը»:

Արևմտյան ճակատի պատկերը ստեղծվել է իտալական Fiandre ընկերության կողմից՝ բարձր լուծաչափով ուլտրամանուշակագույն ճառագայթման դիմացկուն ճենապակյա պանելների վրա: Բացի այդ, Grasshopper սցենարը երաշխավորել է, որ յուրաքանչյուր սրբապատկեր եզակի է:

b98241a775364c519666652ebd1e57cf.f5fb7444.jpg (106 KB)

Ճարտարապետ Դեւիդ Հոթսոնը, ով նախագծել է եկեղեցու շենքը, նշել է՝ իր համար մեծ պատիվ է, որ Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին է ստացել մրցանակը։ «Ես կիսում եմ այս ձեռքբերումը ծրագրի ողջ թիմի եւ բոլոր նրանց հետ, ովքեր կողմ են քվեարկել նախագծին, հատկապես հայկական սփյուռքի այն ներկայացուցիչների հետ, որոնց համար այս շենքը հատուկ նշանակություն ունի:

Սուրբ Սարգիս եկեղեցու արեւմտյան ճակատը ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերից յուրաքանչյուրի հիշատակը, իրադարձություն, որը համայնքի շատ անդամների նախնիներին ստիպել է լքել իրենց հինավուրց հայրենիքը: Հուսով եմ, որ եկեղեցու  հրապարակայնությունը կօգնի Ամերիկայում բարձրացնել աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի պատմության եւ քրիստոնյա հայերի հալածանքների մասին, որոնք այսօր էլ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում», - նշել է Հոթսոնը:

e556003b12f94539b487d0023c0f35b7.f5fb7444 (1).jpg (190 KB)

Ինչպես նշում է թերթը, եկեղեցու աբստրակցիան, որն ինքնին ամբողջությամբ քարից կառուցված խիստ միաձույլ զանգված է, արտաքինից ներառում է երեք հիմնական նյութերի համադրություն՝ բետոնե պատեր, ապակե երկաթբետոնե լուսարձակներ եւ ցինկապատ ծածկ: Շենքի ներսում հիշատակումներ են 7-րդ դարի եկեղեցու քարե գմբեթին եւ ծածկին՝ ամրացված գիպսից պատրաստված կրկնակի կոր գիպսե կամարների տեսքով։

Հունվարին American-Architects կայքում մեկնարկել է «Տարվա շինություն» հարցումը: Կայքի այցելուներին առաջարկվել է 2022 թվականին ներկայացված 40 շինություններից ընտրել իրենց սիրելին։ Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթել է զգալի տարբերությամբ՝ մոտավորապես 64%-ով։

Լուսանկարները՝ Dror Baldinger/ David Hotson Architect


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search