Դերասաններ Քիթ Հարինգթոնը եւ Ռոուզ Լեսլին, որոնք առավել հայտնի են «Գահերի խաղը» ֆիլմում Ջոն Սնոուի եւ Իգրիտի դերերով, սպասում են իրենց երկրորդ երեխայի ծնունդին։ Այս մասին Հարինգթոնը խոսել է Ջիմի Քիմելի գիշերային շոուի եթերում, հայտնում է Mirror-ը։
«Նա շոկ է ապրելու, քանի որ շուտով եղբայր կամ քույր է ունենալու։ Մենք փորձում ենք նրան պատրաստել դրան՝ մատնացույց անելով Ռոուզի փորը եւ ասելով. «Մայրիկի փոքրիկը, մայրիկի փոքրիկը»։ Իսկ նա ցույց է տալիս իր որովայնը հետեւյալ խոսքերով․ «Իմ փոքրիկ, իմ փոքրիկ», - պատմել է Քիթ Հարինգթոնը:
Դերասանը պատմել է, որ արդեն զգում է կնոջ առաջին եւ երկրորդ հղիությունների տարբերությունը. «Գիտե՞ք, առաջին երեխայի դեպքում դա նման է ամպերի վրայով քայլելուն եւ ինը ամիս մարգարիտների դաշտի մեջտեղում պարելուն: Դե, ամեն դեպքում, տղամարդ եմ: Երկրորդ անգամ իրականության զգացումն ավելի արագ եկավ», - ավելացրել նա:
Քիթ Հարինգթոնն ու Ռոուզ Լեսլին ծանոթացել են «Գահերի խաղի» նկարահանման հրապարակում։ Շուտով նրանց միջեւ սիրավեպ սկսվեց։ Նրանք նշանադրության մասին հայտարարել են 2017 թվականին, իսկ 2018 թվականին ամուսնացել են։ 2021 թվականի փետրվարին զույգը որդի ունեցավ, ում անունը մինչ օրս գաղտնի են պահում։
Լուսանկարը՝ Global Look Press
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)