Դանիայի մայրաքաղաքը նորաձեւության աշխարհում նորարարությունների հոմանիշն է: Մինիմալիզմը եւ ֆունկցիոնալությունը սկանդինավյան ոճի ԴՆԹ-ն են: Այս սեզոնին «գենետիկ» փոփոխություններ չեն նկատվել։ Բացառությամբ այն բանի, որ CPHFW-ին (Կոպենհագենի Նորաձեւության շաբաթ - խմբ.) մասնակցող ապրանքանիշերի պահանջները դարձել են ավելի կոշտ, դիզայներները ստիպված են եղել ավելի շատ աշխատել՝ ստեղծելու հավաքածուներ, որոնք կհամապատասխանեն կայուն զարգացման ժամանակակից չափանիշներին: Բայց սա կրեատիվության տոնի կուլիսներում է, որը չէր երեւում դահլիճում գտնվող հանդիսատեսին: NEWS.am STYLE-ը համառոտ ուղեցույց է կազմել այն հիմնական միտումների մասին, որոնք մենք նկատել ենք Կոպենհագենում։
Ուղղությունը դեպի դահուկավազք
Եթե հանգստյան օրերին նախատեսված է դահուկներով սահել Ծաղկաձորի լանջերին, ապա երկուշաբթի առավոտյան մի շտապեք հագուստը փոխել։ Դանիայում դիզայներները պնդում են՝ կրեք քամելեոն ակնոց՝ համադրելով կոմբինիզոնի հետ։ Ուրբաթ երեկոյի համար երկարափեշ կիսաշրջազգեստները համադրեք ապրե-սկի ոճի սվիտերների հետ:
Զինված բոլոր զենքերով
Ծավալուն սվիտերներ, զգեստներ, կիսաշրջազգեստներ․ վերցրեք ամեն ինչ: Այս սեզոնին՝, փաթաթված հաճելի կտորով, կարող եք զգալ ոչ միայն հարմարավետ, այլեւ ոճային լինել։
Հարթմնի երազ
Թեթեւ կտորների սիրահարների համար իրենց դիրքերը պահպանում են երկարաձգված պենուաները։ Ճիշտ է, այս թրենդային հագուստից բացի, խորհուրդ է տրվում փորձել նաեւ ծալքավոր զգեստներ, նաեւ բամբակյա զգեստներ՝ թավշյա ներդիրներով։
Համադրել անհամատեղելին
Եթե նախորդ սեզոնում էքսպերիմենտներ եք արել գույների հետ, ապա այս սեզոնին առաջարկում են խաղալ կտորներով:
Առաջ դեպի 90-ականներ
Անպայման ուշադրություն դարձրեք հայրիկի կամ պապիկի զգեստապահարանին։ Գանգստերական իննսունականների «մնացորդներ»․ կաշվե երկար թրենչ, որը դանիացիներն առաջարկում են կրել մի քանի սեզոն անընդմեջ:
Տղամարդու հագուստ
Թրենչից հետո անպայման բաճկոն փնտրեք: Ուսերը որքան լայն, այնքան լավ:
Օձի պրինտ
Ձիերից մինչեւ սողուններ․ դիզայներները շարունակում են փորձարկումներ անել կենդանիների պրինտներովը:
Կորչի տաբատը
Խոսելով մինիմալիզմի մասին. եթե նախորդ սեզոնին խորհուրդ էր տրվում կրել ծայրահեղ կարճ մինիներ, ապա այս սեզոնին նույնիսկ առաջարկում են հրաժարվել դրանցից։ Ներքնազգեստ՝ զանգվածային բաճկոնների կամ թափանցիկ միդի կիսաշրջազգեստների համադրությամբ = սեզոնի must-have:
Որքան նեղ, այնքան լավ
Հաջորդ աշուն/ձմեռ սեզոններին դժվար թե հաջողվի զանգվածային շարֆով փաթաթվել։ Դանիացիները խորհուրդ են տալիս երկար ու բարակ շարֆեր փորձել հենց 2009 թվականից։ Այժմ զգեստապահարանի այս իրը կծառայի բացառապես որպես աքսեսուար։
Ուշադրություն թող դարձնեն լեգոյի սիրահարները
Ինժեներական գյուտերը արդիական են ոչ միայն ՏՏ ոլորտում, այլեւ նորաձեւության աշխարհում։ Որքան շատ բաներ փոքր հավաքովի մասերով, այնքան ավելի ակտուալ կլինի կերպարը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)