Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Նկարի՛ր այն, ինչը հոգեհարազատ է, անգամ եթե ուրիշները դա չեն հասկանում. Արմինե Աղայանց

19:46, 9 փետրվարի

Ամբողջովին միանման աշխատանքներ չեմ ունեցել, չեմ սիրում կրկնել իմ աշխատանքները, ասում է նկարչուհի Արմինե Աղայանցը։ Նրա աշխատանքները տարբերվում են ոճով, տեխնիկայով և գունային գամմայով: «Արա այն, ինչը համապատասխանում է քո հոգուն, եթե անգամ այն կարող է անտեղի ու անհասկանալի թվալ մյուսներին», - նշում է նա: NEWS.am STYLE-ը Արմինեի հետ զրուցել է ժամանակակից արվեստի, արվեստագետի ազնվության եւ շատ այլ բաների մասին:

The Kiss Sculpture 2010.jpg (94 KB)

Ինչպես ամեն ինչ սկսվեց

Հայրս ճարտարապետ ու քանդակագործ է, իմ ամբողջ ընտանիքն այս կամ այն կերպ կապված է արվեստի հետ։ Հայրս տիկնիկային թատրոն ուներ, մանկուց մասնակցել ենք տարբեր բեմադրությունների, շփվել արտիստների հետ։ Երկրորդ-երրորդ դասարանում սիրահարվեցի նկարչությանը և սկսեցի հաճախել Կոջոյանի անվան դպրոց, հետո նաեւ նկարչուհի Նունե Փիլոյանի արվեստանոց. նրանից եմ սովորել նկարչություն։ Հետագայում ընդունվեցի դիզայնի ֆակուլտետ։ Սկսեցի աշխատել որպես ինտերիերի դիզայներ, սակայն շարունակում էի նկարել։

Cosmos Sculpture  2009, order for Casiona Cosmos.jpg (270 KB)

Իմ ստեղծագործությունները տարբեր ոճերում են՝ սյուրռեալիզմ, կուբիզմ, ֆովիզմ և այլն։ Եթե ​​ինձ դուր է գալիս ինչ-որ տեխնիկա, կամ հետաքրքրում է ինչ-որ ոճ, ես ինձ չեմ սահմանափակում, թե ինչպես պատկերել այն, ինչ ինձ հետաքրքրում է:

Կտավների ստեղծում

unnamed-2.jpg (101 KB)

Ես սիրում եմ աշխատել միայնակ, երաժշտության հնչյունների ներքո։ Այն ամենը, ինչ նկարում եմ, սկզբում ծնվում է իմ գլխում՝ պատկերների տեսքով։ Սովորաբար էսքիզներ եմ անում աշխատանքից առաջ, բայց նույնիսկ դրանց բացակայության դեպքում մտքումս միշտ կա քիչ թե շատ հստակ ուրվագծված գաղափար։ Եթե ​​ստույգ պատկերացում չունեմ, ուրեմն նկարը չեմ սկսում, այսինքն՝ իմպրովիզացիան միանշանակ բացառված է։

4585.jpg (228 KB)

...Ես հեշտությամբ կարող եմ փոխել համամասնությունները, կոտրել համաչափությունը կամ անատոմիան՝ ուրվագիծը դարձնելով ավելի բարձր կամ, ընդհակառակը, ավելի ցածր: Դա եւս կարելի է համարել իմ գործերի տարբերվող առանձնահատկությունը։ Ունեմ երկրաչափական նկարների շարք, որոնք, իմ կարծիքով, ավելի հարմար եմ ինտերիերի դիզայնի համար։ Այսինքն, պարտադիր չէ, որ իմ նկարներից յուրաքանչյուրն ունենա ինչ-որ խոր իմաստ և գաղափար, այն պարզապես կարող է շատ հարմար լինել ինտերիերի դեկորին, կամ ներկայացնել անսպասելի և ոչ ստանդարտ գունային լուծումներ:

Լինել արվեստագետ

In the morning pop art version.jpg (165 KB)

Հայաստանում նկարիչներն ու արվեստագետներն այնքան էլ հարուստ չեն ապրում, աշխատանքի բարձրորակ գործիքներն ու նյութերը բավական թանկ են: Նկարիչը սովորական մարդ է, նա գնում է խանութ և աշխատանքի համար գործիքներ գնում, կատակում է, զվարճալի պատմություններ պատմում։ Հենց հաղորդակցման ընթացքում ես սկսում զգալ, որ նրանք նույն մարդիկ են, և դադարում ես նրանց իդեալականացնել... Բայց ինձ թվում է, որ մենք ինքներս ամպերի մեջ ենք, երբ նկարում ենք ու կտրվում իրական կյանքից: Եվ դա միայն նպաստում է, որ նկարն ավելի լավը դառնա։

Առաջին հերթին պետք է ազնիվ լինես ինքդ քեզ հետ

Silentium 40x120.jpg (579 KB)

Կենտրոնացեք ոչ թե նրա վրա, թե որ նկարն ավելի լավ կվաճառվի կամ մեծ հետաքրքրություն կառաջացնի արվեստասերների մոտ, այլ նրա, թե կոնկրետ ինչ եք դնում ձեր աշխատանքի մեջ: Ազնվություն՝ այն առումով, որ դու ազնիվ ես քո մտքերում ու պատկերացումներում, որ նկարում ես քո գաղափարին համապատասխան, որը բխում է ոչ թե կոմերցիոն հաշվարկներից, այլ անձնական մղումներից ու մտքերից։

55156.jpg (22 KB)

Նկարի՛ր այն, ինչը հոգեհարազատ է, անգամ եթե ուրիշները դա չեն հասկանում։ Օրինակ՝ եթե պատերազմի թեմա կա, մի նկարիր պատերազմի թեմայով զուտ այն պատճառով, որ այն ակտուալ է, եթե ներքին արձագանք չեք զգում։

Գաղափարն ու միտքը դրսում մեծ նշանակություն ունեն

Monkey's family trptych 2013.jpg (293 KB)

…Կյանքիս մեծ մասն անցկացրել եմ այստեղ՝ Հայաստանում: Ուղղակի մասնակցեցի Նյու Յորքում Expo Art ցուցահանդեսին, որից հետո սկսեցի բազմաթիվ առաջարկներ ստանալ։ Հայաստանում այս մասին շատ ավելի քիչ տեղեկություն կա, եւ, ընդհանրապես, նկարիչների ու արվեստի թեման այստեղ շատ քիչ է լուսաբանվում, ավելի շատ լուսաբանվում են քաղաքականությունը, տնտեսությունը, արտակարգ դեպքերը. բացասականը շատ է։

Շատերը պարզապես չեն էլ ճանաչում հայտնի նկարիչներին, իսկ դրսում արվեստն իսկապես ավելի բարձր է գնահատվում, արվեստի թեմաներն ավելի ակտիվորեն լուսաբանվում ու քննարկվում են հասարակության մեջ։ Գաղափարն ու միտքը դրսում մեծ նշանակություն ունեն։ Օրինակ՝ Իտալիայում ես ոսկե մեդալ եմ նվաճել ոչ թե կոնկրետ կտավի, այլ իմ գործերի հիմքում ընկած գաղափարի համար։

…Օրինակ, ես ուզում եմ աղջկաս տանել Վան Գոգի և Ֆրիդա Կալոյի նկարների ցուցահանդեսին: Դրանք բազմիցս տեսել եմ դրսում, բայց Հայաստանում՝ առաջին անգամ։ Միեւնույն է, աժիոտաժ չկա, ցուցահանդես այցելում է նույն խումբը՝ նկարիչներ և արվեստագետներ: Մյուսներին կարծես թե չի հետաքրքրում, ինչը շատ ցավալի է։ Շատ լավ կլինի, որ մարդիկ հետաքրքրվեն՝ անկախ նրանից՝ իրենք արվեստով զբաղվում են, թե ոչ: Արվեստն օգնում է մի փոքր հեռանալ իրականությունից, լցնել հոգին, սովորել շատ նոր բաներ, զարգացնել ճաշակը։

Պլանների և ցուցահանդեսների մասին

State of Mind 2.JPG (248 KB)

Երեք տարի առաջ ես բարեգործական ցուցահանդես ունեցա։ Կցանկանայի էլի նման բան կազմակերպել: Հիմա աշխատում եմ նոր կտավների վրա։ Երկու թեմատիկ ցուցահանդեսի եմ պատրաստվում։ Եթե ​​ամեն ինչ լավ ընթանա, ապա, իհարկե, կցանկանայի իմ անհատական ​​ցուցահանդեսները կրկին կազմակերպել այստեղ՝ Հայաստանում։

... Բոլոր ցուցահանդեսներից ամենաշատը հիշում եմ, իհարկե, Նյու Յորքի Art Expo–ն։ Այն այցելում են արհեստավարժ արտ-դիլերներ, արվեստին տիրապետող մարդիկ, կոլեկցիոներներ, որոնց կարծիքը կշիռ ունի արվեստի ոլորտում։ Հենց նրանք են գնահատել իմ նկարները, նշել դրանց գնային կատեգորիան։ Այնտեղ նկարներ վաճառելու համար անհրաժեշտ էր մի շարք փաստաթղթեր կազմել, բայց ես չհասցրեցի դա անել։ Կցանկանայի նորից մասնակցել Նյու Յորքի ցուցահանդեսին, նաև վաճառել իմ աշխատանքները, քանի որ սա նույնպես հետաքրքիր փորձ է. դու ներկայացնում ես քո աշխատանքը այնպես, ինչպես այն տեսնում ես, իսկ զրուցակիցը կարող է այն բոլորովին այլ կերպ ընկալել, և այս գործընթացն ու կարծիքների փոխանակումը շատ հետաքրքիր է։

Կցանկանայի նորից ցուցադրել իմ աշխատանքները Իտալիայում: Թեմատիկ ցուցահանդեսներից մեկը կանցկացվի հենց Ֆլորենցիայում։ Անհամբեր սպասում եմ այս ցուցահանդեսին...

Մեծ նկարիչներից ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել

Still life 2012.JPG (170 KB)

Երևի՝ Ռոդենի։ Դա Վինչիի հետ, քանի որ նա ավելի շատ գիտնական է, ոչ թե պարզապես նկարիչ... Ես շատ եմ սիրում իմպրեսիոնիստներին՝ Մանե, Մոնե, Դեգա։ Էքսպրեսիոնիստներ՝ Վան Գոգ...: Նրանք դուրս են եկել ստանդարտներից։ Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել քանդակագործ Օգյուստ Ռոդենը։ Նաեւ շատ եմ սիրում Կլիմտին։ Հայերից կարող եմ առանձնացնել Ժան Ժանսեմին, Էդուարդ Իսաբեկյանին, Սարո և Հարություն Կալենցներին, Մինաս Ավետիսյանին։ Շատ տաղանդավոր և սիրելի նկարիչներ կան, որոնց ես կցանկանայի հավասարվել։

...Շատ եմ սիրում Մոդիլիանիին։ Ինձ դուր է գալիս նրա ոճը, հերոսուհիների սլացիկ պարանոցներն ու հիշարժան դեմքերը։ Օրինակ, Սերգեյ Թովմասյանն ինձ պատմեց իմ որոշ ստեղծագործությունների՝ Մոդիլիանիի ոճին նմանության մասին։ Երբեմն նույնիսկ ինձ են համեմատում Մոդիլիանիի կտավների հերոսների հետ։

Անձնական պատմություն

...Ես շատ եմ նկարել իմ հանգուցյալ պապիկին: Ունեմ պապիկիս բազմաթիվ նկարներ՝ էսքիզների տեսքով, որոնք ինձ համար շատ թանկ են։ Տեխնիկապես, իհարկե, անթերի չեն, բայց այն ժամանակ ես դեռ սովորում էի։

Երբ դիմանկար եմ նկարում, ինձ ավելի հետաքրքիր է բնական նկարել մարդուն, ինչպիսին նա կա, դա հնարավորություն է տալիս փոխանցել նրա բնավորությունը, շունչը։ Երբ փորձում ես դիմանկար նկարել գլխումդ եղած պատկերի հիման վրա, դա շատ ավելի դժվար է... Կարևոր չէ, թե մարդու արտաքինը որքան է մոդելային, ընդհակառակը, հաճախ դա անհետաքրքիր է լինում։ Շատ ավելի հետաքրքիր են ոչ ստանդարտ դեմքերը:

Զրուցեց Ռեգինա Մելիքյանը

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել