«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ռելոկանտի օրագիրը․ ինչի՞ց է սկսվում Հայաստանն օտարերկրացու համար

15:18, 12 փետրվարի

Որտեղի՞ց է սկսվում Հայաստանը օտարի համար։ Երկրի լեզուն, մշակույթն ու պատմությունը սովորելուց։ Հիասքանչ լեռնային տեսարաններով եւ տեղական խոհանոցի բացահայտմամբ: Իմ Հայաստանը սկսեց ճամպրուկ գնելուց եւ մտորումներից, թե ինչպես տեղավորել 11 տարվա անկախ կյանքը՝ արտահայտված հարյուր կիլոգրամ հոգեհարազատ մանր-մունր իրով։

Մեկ այլ երկիր տեղափոխվելը նշանակում է կյանքը զրոյից սկսել: Մոռանալ այն ամենը, ինչին սովոր էիք եւ ինչ գիտեիք նախկինում, քանի որ այն վայր, ուր դուք տեղափոխվում եք, կարող են լինել այլ առաջնայնություններ։ Դեռ փոքր տարիքում ծովափնյա կյանքի մասին երազանքները փոխանակեցի լեռներում տան մասին երազանքներով՝ չկասկածելով, որ ճակատագիրն արդեն նվեր է պատրաստել, եւ ծննդյան տարեդարձի ամենամյա՝ «թող բոլոր ցանկություններն իրականանան» արտահայտությունն իսկապես աշխատում է: Ռուսաստանում ապրելու 29 տարիներն ինձ սովորեցրել են, որ անծանոթների անձնուրաց օգնությունը ֆանտազիայի սահմաններից դուրս մի բան է: Հայաստանում այս գիտելիքենրը կորցնում են իրենց արդիականությունը, քանի որ բառացիորեն ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր մարդ ձգտում է օգնել նույնիսկ այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ օգնության կարիքը չկա…

Դե, այս ազգային յուրահատկության մասին ինձ զգուշացրել էին դեռեւս այն ժամանակ, երբ ոտքերիս տակ չէի զգացել հայոց հողը, բայց ի՞նչ անել այն զգացողության հետ, որ պետք է անպայման ինչ-որ բանով պատասխանեմ, իսկ պարզ «մերսի»-ն կամ «շնորակալություն»-ը շատ քիչ են տեղի բնակիչների բարության եւ արձագանքելու գնի համեմատ։ Ուրիշ ո՞ր երկրում հարեւանը կարող է դուռը թակել ու քեզ հենց այնպես մի ափսե անուշահոտ տոլմա հյուրասիրել։ Ուրիշ ո՞ր երկրում տաքսու վարորդը մեքենայից «դուրս կհրավիրի» ուղեւորին, քանի որ նկատել է՝ նա իր անհուն գրպաններում հարյուր դրամ է փնտրում հիանալի ճանապարհորդության համար: Երբեւէ փախե՞լ եք տաքսու վարորդից, որը ցանկացել է ձեզ մանրադրամ տալ: Իսկ ուզու՞մ եք։ Ուրեմն եկեք Հայաստան։

Հավանաբար, մեկ անգամ այցելելով Հայաստան, ի թիվս այլ հարցերի, դուք կգտնեք հետեւյալը. շներ: Փողոցային բազմերանգ շներն ուրախությամբ կդիմավորեն Ձեզ ցանկացած վարչական շրջանում եւ կուղեկցեն Ձեզ ամենուր՝ լի անսասան վստահությամբ, որ ցանկացած երկոտանի իր հետ միշտ ինչ-որ համեղ բան ունի իրենց համար։ Իսկ եթե հանկարծ նրանք սխալվեն, ապա որովայնը քորելը նրանց համար մխիթարական մրցանակ կլինի։

Շների հետ կապված է նաեւ հայերենի հետ իմ առաջին ծանոթությունը։ Իմ առաջին զբոսանքներից մեկի ժամանակ ընկերներս ինձ ծանոթացրին փողոցային մի շան հետ, որը կրում էր Արիստարխ հպարտ անունը: Ինչպես պարզվեց ավելի ուշ, նա այս անունը ստացել է, քանի որ ընկերները «Արիստարխ» են մեկնաբանել տեղի բնակիչների կողմից իրեն ուղղված «արի այստեղ» կոչը, որը նշանակում է «иди сюда»։

Ես գնացի Հայաստան վնասակար սննդի վրա գումար խնայելու եւ առողջ սննդակարգի անցնելու հստակ մտադրությամբ։ Թվում էր, թե տեղական խոհանոցն է դրան նպաստում, բայց ... Դուք տեսե՞լ եք կերակուրների չափաբաժինները հայկական ռեստորաններում։ Ինչպես ցույց տվեց պրակտիկան, մի թաս աղցանն այնքան էլ օգտակար չէ նիհարելու համար: Եվ այո, նորից մտածեք ռեստորան կամ սրճարան գնալուց առաջ, երբ հայերն այնտեղ նշում են իրենց տոները, քանի որ հակառակ դեպքում նրանք ձեզ դուրս չեն թողնի, քանի դեռ չեք «աջակցել» հոբելյարին ուղղված բոլոր կենացները եւ չեք փորձել հարուստ սեղանի բոլոր ուտեստները:

Ես հասկացա նաեւ, թե ինչու են հայերն այդքան ակտիվ ու աշխատասեր։ Քանի որ պետք է միշտ ծախսեք ավելորդ էներգիան, երբ երակներով թունդ սեւ սուրճ է հոսում։ Փոքրիկ Հայաստանը մեծ հոգով եւ բարի սրտով երկիր է։ Սա այն վայրն է, որտեղ միշտ ուրախ են Ձեզ տեսնելիս։ Որտեղ գիշերը մոլորված ճանապարհորդին կդիմավորեն, կկերակրեն, կքնեցնեն, իսկ առավոտյան կտրվի բնակության թույլտվություն։ Հայաստանն այն վայրն է, որտեղ ուզում ես ոչ թե շտապել ապրել, այլ կանգ առնել եւ վայելել պահը։

 

 Ելենա Չ․


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել