«Հայ արտ» մշակութային կենտրոնում նախօրեին իրենց աշխատանքներն են ներկայացրել լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանի ուսանողները: Glossarium խորագիրը կրող ցուցահանդեսին 18 սկսնակ լուսանկարիչներ ներկայացրել են տարբեր ոճի 5-ական լուսանկար` դիմանկար, բնանկար, վավերագրական լուսանկար, նատյուրմորտ: Սարգիս Վիրաբյանն արդեն 11-րդ անգամ է կազմակերպում իր սաների աշխատանքների ցուցահանդեսը: Դրանք Հայաստանում խթանում են լուսանկարչություն արվեստի զարգացումը: Ըստ նրա, այսօր՝ թվային դարում, բոլորը համացանցով են լուսանկարներ դիտում, սակայն ցուցահանդեսներն իրենց դիրքերը չեն զիջում:
Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը NEWS.am STYLE-տված հարցազրույցի ընթացքում բացահայտել է, թե ինչու են հայ աղջիկները մերկանում նրա ֆոտոխցիկի առջեւ կամ ինչու չի լուսանկարում տղամարկանց, ինչպես նաեւ պատմել Glossarium ցուցահանդեսի մասին:

Սարգիս, նախ պարզենք, թե ի՞նչ է նշանակում «Նուդարտ»:
Բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է նուդ՝ մերկ եւ արտ՝ արվեստ: Հայերենում դեռեւս համարժեք բառ չկա եւ հայ լուսանկարիչներս այլ ձեւակերպում ենք նախընտրում: «Նուդարտ»-ն էրոտիկա չէ, բայց համապատասխան տարրեր պարունակում է: Իսկ «Արտ նյու»-ն արվեստին ավելի մոտ է եւ այլ կերպ կոչվում է մարմնի էսթետիկա:
Սկզբնական շրջանում չէի՞ք վախենում արձագանքներից:
Սկզբնական փուլում ես էի ընտրում իմ լուսանկարների հանդիսատեսին եւ, բնականաբար, արձագանքը դրական էր, քանզի ցույց էի տալիս այնպիսի մարդկանց, որոնք գիտեին արվեստի այս տեսակի մասին: Սակայն երբ ցանկացա ցուցահանդեսով հանդես գալ, չթույլատրեցին եւ նկարներս իջեցրին պատից:
Մրցակիցներ ունե՞ք:
Ես մրցակցության խնդիր չեմ տեսնում, քանի որ ես առաջինը չեմ, ով ներկայացնում է լուսանկարչության այս ուղղությունը: Ես առհասարակ չեմ մրցակցում հայկական շուկայում, ավելի շատ հետաքրքրվում եմ արտասահմանյան շուկայով:
Դժվա՞ր է այս ժանրում աշխատելը:
Նյու ոճով աշխատելն ինձ համար միշտ էլ դժվար է եղել:

Ա՞յս ոճն է հարազատ, թե՞ ընդհանրապես լուսանկարչի աշխատանքը:
Ես առավել սիրում եմ, երբ լուսանկարում եմ փողոցում քայլող մարդկանց: Ի դեպ, բոլոր մրցանակներս ստացել եմ այդ թեմայով: Հուսով եմ՝ մի օր կթողնեմ Նյուն ու կաշխատեմ իմ սիրելի ոճով:
Ո՞ւմ եք լուսանկարում:
Արդեն մի քանի տարի զբաղվում եմ այս աշխատանքով եւ միայն վերջերս եմ սկսել լուսանկարել օտարազգի աղջիկների: Իմ բնորդուհիների 90 տոկոսը հայուհիներ են, եւ նրանց հետ աշխատելն անհամեմատ հեշտ է:

Հայ աղջիկներին ի՞նչն է դրդում մերկանալ ֆոտոխցիկի առջեւ:
Չգիտեմ եւ երբեք չեմ հարցրել (ժպտում է): Ես գիտեմ ինչի համար եմ լուսանկարում, եւ այդ ինձ բավական է:
Ձեր իսկ աչքերով, Ձեր լուսանկարներում արվե՞ստ է ներկայացված:
Ո՛չ: Միայն ժամանակը կարող է այդ որոշել: Ես ձգտում եմ, որ իմ աշխատանքները լինեն արվեստ, բայց կլինե՞ն արդյոք՝ ցույց կտա ժամանակը:
Ինչո՞վ եք առաջնորդվում մոդելներին ընտրելիս:
Անպայման պետք է ճանաչեմ նրանց: Ծանոթանալուց հետո մի քանի ժամ շփվում ենք, մտքեր փոխանակում ու որոշում՝ կաշխատենք միասին, թե` ոչ: Պատահել է, որ հրաժարվել եմ լուսանկարել, թեպետ գեղեցիկ կառուցվածք է ունեցել աղջիկը:
Հարց է ծագում, իսկ ո՞ւմ երբեք չեք լուսանկարի:
Չեմ կարող ասել:
Աղջիկները մերկանալիս ամաչո՞ւմ են:
Շատերն ասում են, որ ինձ մոտ իրենց անհարմար չեն զգում, ինչն ինձ համար շատ հաճելի է: Հոգեբանների կարծիքով, այդ նրանից է, որ ես վստահության դաշտ եմ ստեղծում:

Իսկ դուք ամաչո՞ւմ եք:
Ոչ, թեեւ կուզեի ամաչել (ծիծաղում է): Իմ աշխատանքի շնորհիվ ես հիմա բարդույթներ չունեմ: Աղջիկներն անկաշկանդ անկեղծանում են ինձ հետ, եւ ես նրանց մասին գիտեմ ավելին, քան կցանկանայի:
Երբեւէ սիրահարվե՞լ եք Ձեր մոդելներից որեւէ մեկին:
Մեկ անգամ շատ լուրջ սիրահարվել էի, բայց ոչինչ չստացվեց:
Իսկ տղաների կլուսանկարե՞ք:
Թեեւ համաշխարհային լուսանկարչության պատմությունը ցույց է տալիս, որ Նյու ոճով աշխատող տղամարդիկ համասեռամոլ են, բայց, անկախ ամեն ինչից, ինձ երբեք չի հետաքրքրել տղամարդու մարմինը:
Որո՞նք են Ձեր գույները:
Հիմնականում սեւ ու սպիտակով եմ աշխատում. դրանք դասական գույներ են: Աշխատում եմ նաեւ կարմիր գույնով, բայց այնքան էլ չեմ սիրում:
Տեսախցիկը բոլորի մարմիններն է սիրո՞ւմ:
Երբեք չեմ մտածել… բայց եթե մարդը կարողանում է ազատ շարժվել տեսախցիկի առջեւ, ապա ֆոտոգենիկ է:

Փողոցում քայլելիս, երեւի, շատ աղջիկների եք հայացքով մերկացնում...
Աղջիկներին, իրոք, չեմ կարող պարզապես նայել: Ցանկացած աղջկա հետ շփվելիս կամ տեսնելիս, ակամա նրա մարմնի կառուցվածքն եմ ուսումնասիրում:
Զրուցեց Նարե Մովսիսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են15:41, 21 սեպտեմբերի
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, անսպասելիորեն, համերգային ծրագրից հանվել է15:21, 21 սեպտեմբերի
Գրեթե 5 միլիոն դիտում. Կալիֆոռնիացի IT տնօրենը սկանդալ է առաջացրել տղամարդկանց համար պահանջների ցանկով14:27, 21 սեպտեմբերի
Թեյախմության ժամանակ Արքայազն Չարլզի ամոթանքը սարսափեցրել է Ռեյգանին14:13, 21 սեպտեմբերի
Բրուքլին Բեքհեմը ցանկանում է գերազանցել իր ծնողներին իր միլիարդատեր աներոջ օգնությամբ13:35, 21 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջն անճանաչելի է դարձել. 62-ամյա դերասանը հանրությանը ներկայացել է սպիտակած մորուքով՝ երիտասարդ կնոջ ուղեկցությամբ12:49, 21 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն մերժել է Թրամփին. «Ես ասացի շնորհակալություն և Չաո»12:22, 21 սեպտեմբերի
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը բացահայտել են իրենց դուստրերի համար միակ կանոնը՝ «Արեք այն, ինչ ուզում եք»11:40, 21 սեպտեմբերի
Մերիլ Սթրիփը ընտրվել է Ասլանի դերում, քրիստոնյաները վրդովված են. Netflix-ի նոր «Նարնիան» արդեն սկանդալ է առաջացրել11:18, 21 սեպտեմբերի
«Սարսափելի ժամանակներ աշխարհի համար». Էդ Շիրանը լաց է եղել Ֆիլադելֆիայի բեմում10:56, 21 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը և Լյուիս Համիլթոնը չեն թաքցնում իրենց զգացմունքները. զույգը ներկայացել է Saint Laurent-ի նույն կերպարներով10:30, 21 սեպտեմբերի
Սելին Դիոնը զարմացրել է երկրպագուներին՝ մեքենայի վրա ոտաբոբիկ պարով և անսպասելի ավարտով կապոտի վրա