Թվայնացում, արհեստական ինտելեկտ, փոդքասթներ, շոու-կոնտենտ եւ այլ արտահայտություններ, որոնք հաստատված են մեր խոսքում: Ի՞նչ են դրանք նշանակում: Դարաշրջանի փոփոխություն, նոր իրականություն՝ ծանոթ իրերի նոր ընկալում։ NEWS.am STYLE-ը պատմում է 5 իրի մասին, որոնք, մեր կարծիքով, այլեւս իմաստ չունի գնելը։
Հեռուստացույց
Հիշու՞մ եք առաջին հեռուստատեսային գովազդը, որտեղ ամբողջ ընտանիքը հավաքվում է՝ դիտելու նորություններ կամ կիրակնօրյա ժամանցային շոու: Մեկ ուրիշը կարող է տեսած լինի թերթեր՝ հեռուստաալիքների հաղորդումների ժամանակացույցով, իսկ ընտանիքի ավագ անդամը՝ ընտրում էր, թե ինչ են դիտելու երեկոյան: Եվ ինչ-որ մեկը դասերից հետո վազում էր տուն, որպեսզի ժամանակ ունենա դիտելու իր սիրելի մուլտֆիլմը: Գովազդային հոլովակների կամ ֆիլմերի դրվագների ծանոթ սյուժեներ, որոնք այլեւս կապ չունեն մեր իրականության հետ։
Համացանցն անսահման տիեզերք է, որտեղ հասանելի է տեղեկատվություն յուրաքանչյուր ճաշակի համար: MTV-ի փոխարեն՝ YouTube, լրատվական ռեպորտաժների փոխարեն՝ Instagram-ի Stories-ներ, կիրակնօրյա շոուների փոխարեն՝ փոդքասթեր եւ ռելլեր։ Ձեզ անհրաժեշտ է միայն ինտերնետ հասանելիությամբ սմարթֆոն: Տեղեկատվությունն ավելանում է, եւ դրա պահպանումն ավելի ու ավելի կոմպակտ է դառնում՝ ընդգրկելով, միաժամանակ, լայն զանգվածները։
Հեռուստացույցն այսօր նվազ ֆունկցիոնալությամբ ինտերիերի տարր է, եւ այն գնելը հաճախ ոչ այլ ինչ է, քան ավանդույթի հանդեպ հարգանք:
Քաղաքային հեռախոս
Նույնիսկ առաջին Motorola բջջայինների եւ Samsung սլայդերների հայտնվելով, տան հեռախոսը սկսեց հետին պլան մղվել, եւ սմարթֆոնները վերջապես դուրս մղեցին այն մեր ժամանակակից կյանքից: Կես դար առաջ մենք անգիր գիտեինք ընկերների, հարեւանների ու բարեկամների տան հեռախոսահամարները։ Այսօր այս ամենը հիշվում է սմարթֆոնի «կոնտակտներով»։ Դեռեւս վաղ է խոսել ֆիքսված հեռախոսի վերջնական մահվան մասին, ավագ սերնդի շրջանում այն շարունակում է մնալ կապի հիմնական միջոցը՝ ֆինանսապես ավելի շահավետ եւ սովորական օգտագործման մեջ։ Այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնության համար այն ունի բացառապես գեղագիտական արժեք, որը նոստալգիա է առաջացնում անխուսափելիորեն անցած դարաշրջանի նկատմամբ, որը մենք համառորեն անվանում ենք «ռետրո»:
Թերթեր, ամսագրեր եւ գրքեր
Ծանո՞թ է մատների ծայրերի չորությունը եւ դրանց վրա մնացած տպագրության մոխրագույն թանաքը: - Ոչ այլ ինչ, քան թերթ ընթերցողի ռոմանտիկ կերպար: Պապիկը հարմարեցնում է ակնոցն ու գորշ վանդակներում զգուշորեն գրում տառերը՝ անցյալում մնացած կինոկադրեր։
Սակայն, տարօրինակ կերպով, փողոցներում դեռ կարելի է գտնել թերթերով ու ամսագրերով վաճառասեղաններ, որոնց վրա փողոցի փոշի է նստած։
Ռոմանտիկացման եւ օբյեկտիվացման միջոցով տպագիր գրքերը դեռեւս մեր կյանքի մի մասն են, հաճախ որպես նվեր գրքասերներին:
Փոխվել է նաեւ գրքասերի սահմանումը. նա բարդ ընթերցողից վերածվել է ռոմանտիկի՝ գիրքը օբյեկտիվացնողի եւ ռոմանտիկացնողի։ Բովանդակությունն իր տեղը զիջում է ձեւին, այս բոլոր «էջերի խշշոցը, տպագրական թանաքի հոտը» գրքասերների առաջին հիշատակումն են՝ մատնանշելով դրա արժեքը առաջին հերթին իր օբյեկտիվությամբ։
Նոր մեքենա ցուցասրահից
Ժամանակին մեքենան պարզապես տրանսպորտ չէր, այլ արտաքին աշխարհի հետ երկխոսության միջոց՝ մարդ խոսում էր իր կարգավիճակի մասին, իսկ մեքենան այդ նպատակին ծառայող գործիքներից էր։ Բարեբախտաբար, ժամանակները, երբ հասարակության հավանությունը կենսական նշանակություն ուներ, մոռացության են մատնվել, եւ այսօր մեքենան ոչ այլ ինչ է, քան անհրաժեշտություն ու հարմարավետության տարրական հատկանիշ։ Նոր Tesla-ն, իհարկե, ավտոմոբիլային թրենդ է եւ քմահաճույք, բայց նույնիսկ այն չկարողացավ կոտրել հարմարավետության ու մատչելիության իմաստը կարգավիճակի դեմիաց։ Երբ մեքենան դուրս է գալիս սրահից, այն կորցնում է իր արժեքի զգալի մասը՝ դարձնելով այն ավելի մատչելի հասարակության բոլոր խավերի համար: Փոքր վազքով նոր մոդելը լավագույն այլընտրանքն է՝ բերելով հարմարավետություն եւ խնայելով գումար։
Պատի ժամացույց
Ի՞նչ եք անում, երբ ինչ-որ մեկը ձեզ հարցնում է՝ «Ժամը քանիսն է»: Դուք նայում եք ձեր սմարթֆոնին: Երբեմն դաստակին։ Իսկ ե՞րբ եք վերջին անգամ նայել սենյակում / խոհանոցում / գրասենյակում / ընդունարանում պատից կախված ժամացույցին: Պատի ժամացույցները հենց այն դեպքն են, երբ ձեւը վերջապես հաղթեց ֆունկցիային՝ թողնելով միայն ժառանգություն՝ իսկական կահույքի տեսքով:
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը