Մենք բոլորս ցանկանում ենք կենդանացնել մեր արտաքինը՝ չցանկանալով զոհաբերել հարմարավետությունը։ Նորաձեւության սիրահարները երկար ժամանակ է, ինչ նախընտրում են սպորտային կոշիկներ ինչպես փողոցային ոճի, այնպես էլ հանդիսավոր լուքերի համար։
Սպորտային կոշիկներն ապացուցել են, որ հզոր միջոց են արտահայտելու ձեր ճաշակն ու նախասիրությունները: Մարզակոշիկները դարձել են առանցքային տարր՝ ցույց տալու համար, թե որ ապրանքանիշին, մթնոլորտին եւ ապրելակերպին եք պատկանում: Ձեր հանդերձանքը կարող է լինել պարզ եւ անժամկետ, բայց ձեր սպորտային կոշիկների ապրանքանիշն ու մոդելը ցույց կտան, արդյո՞ք դուք նորաձեւության սիրահար եք: Եվ նույնիսկ մի փոքր կպատմի ձեր անհատականության ու ապրելակերպի մասին: Սպորտային կոշիկները միշտ եղել են փոփ մշակույթի մի մասը, եւ այժմ դրանք իսկապես սահմանում են անհատական ոճը:
Լավ մարզակոշիկները կարող են համեմել ցանկացած կերպար՝ հաղորդելով լիցքաթափման եւ ոճի շունչ: 2023 թվականին սպորտային կոշիկների միտումները բաժանվում են երեք կատեգորիայի՝ IT-girl մարզակոշիկներ, ռետրո եւ ֆուտուրիզմ։
IT-Girl մարզակոշիկներ
IT-girl հասկացությունը ձեւավորվել է 20-րդ դարի առաջին կեսին։ Այն նկարագրում է նորաձեւ աղջկա, ով հետեւում է վերջին թրենդներին ու մեծ ուշադրություն է դարձնում իր ոճին։
It-girl սպորտային կոշիկները մինիմալիստական են սիլուետի եւ գունապնակի տեսանկյունից։ Սա չի նշանակում, որ պետք է շտապ գնել բացառապես սպիտակ կոշիկ։ Որոշ դիզայներական սպորտային կոշիկներ ունեն հետաքրքիր մանրամասներ, ինչպիսիք են հյուսվածքային մակերեսները տարբեր գույների համակցություններով, որոնք կհամապատասխան են ձեր ոճին:

2023 թվականին գագաթնակետին կլինի դասական New Balance 550 մարզակոշիկները։ Այս մոդելի հանրաճանաչությունը կարող է պայմանավորված լինել Chloé Nama հանրահայտ սպորտային կոշիկների նման գույների մեծ ընտրությամբ։

Եթե դուք նախընտրում եք IT-girl ոճ 2023 թվականին, ապա փնտրեք սպիտակ կամ կրեմագույն սպորտային կոշիկներ՝ մի փոքր դիզայներական լրացումով․ նուրբ գունավոր բլոկներ, առատ հյուսվածք եւ ժամանակակից սիլուետ։

Ռետրոյի վերածնունդը
Նորաձեւությունը վաղուց ոգեշնչվել է անցյալ տասնամյակներից: Հիշեք 90-ականների մինիմալիզմը կամ 80-ականների վառ, բարձր սպորտային կոշիկները։ Այս միտումը չի պատրաստվում մեզ հրաժեշտ տալ նաեւ 2023 թվականին։
Ռետրո ոճը դեռեւս կարեւոր է սպորտային կոշիկների համար։ Սեւ Adidas Sambas-ները վիրուսային դարձան 2022 թվականին: Ուշադրություն դարձրեք Asics ապրանքանիշին: Եթե դուք չեք ցանկանում ընտրել սպորտային կոշիկների հատուկ ապրանքանիշ եւ փոխարենը նախընտրում եք 2023 թվականի թրենդային գույներ, ապա նախապատվությունը տվեք այնպիսի երանգների, ինչպիսիք են շագանակագույնը, զմրուխտեն, նարնջագույնն ու կրեմագույնը։

Որպես այլընտրանք, ուշադրություն դարձրեք ավանդական ապրանքանիշերին, որոնք մասնագիտացած են ավելի նրբագեղ մոդելների վրա, որոնք ամուր գրկում են ոտքերը կամ «հայրիկի մարզակոշիկներ» սիլուետով։

80-ականների բարձր սպորտային կոշիկները չեն կորցնի հայտնիությունը։ Ըստ Google-ի՝ ԱՄՆ-ում դրանք երրորդ ամենահայտնի կոշիկներն են։ Դա, հավանաբար, Stranger Things-ի պատճառով է, որի վերջին սեզոնը նոր ուժով վերածնեց ռետրովեյտը:

Առաջ դեպի ապագա
Ոչ միայն իզայներն են ոգեշնչվում անցյալից, այլ նաեւ սթրիթ սթայլի կողմնակիցները։ Ֆուտուրիզմը նոր վերելք է ապրում, երբ նորը հանդիպում է հնին: Օրինակ, Gorpcore-ը ոճ է, որը կենտրոնացած է ուտիլիտար, ֆունկցիոնալ հագուստ կրելու վրա, որը ոգեշնչված է ակտիվ հանգստից: Այս թեմայով որոնողական հարցումները նախորդ տարվա համեմատ աճել են 652%-ով։ Արշավային սպորտային կոշիկները դարձել են փողոցային ոճի սիրելի աքսեսուարն այնպիսի հայտնի մարդկանց համար, ինչպիսիք են Էմիլի Ռատակովսկին եւ Բելլա Հադիդը: 2023 թվականի գարուն/ամառ սեզոնին Սենդի Լյանն իր հավաքածուի գրեթե կեսում կրում էր սեւ ու սպիտակ Salomon սպորտային կոշիկներ՝ ապացուցելով, որ միտումը մոտ ապագայում չի վերանա:

Ուշադրություն դարձրեք այնպիսի դիզայներական տարբերակների, ինչպիսիք են Prada-յի Cloudbust Thunder-ը, Nike-ի Air Kukini-ն կամ Jimmy Choo-ի Cosmos-ը:

Այս թրենդը գալիք տարվա ձեր զգեստապահարանում ներառելու համար փնտրեք տեխնիկական էլեմենտներով ծավալուն սպորտային կոշիկներ, ինչպես նաեւ համարձակ գույների նախշերով ու համադրություններով:

Շատ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես են որոշակի ապրանքանիշեր եւ ոճեր վերելք ապրում: Այժմ նորաձեւության միտումները թելադրում են սպառողները, ոչ միայն ապրանքանիշերն ու դրանց մարքեթինգը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում