«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ՄԱՐՏԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 16 մարտի

ԽՈՅԵՐ

Պետք չէ այդքան մտահոգվել, ձեր ճակատագիրը ձեզնից չի փախչի: Ավելին, նույնիսկ եթե դուք ցանկանաք նրանից փախչել, չի ստացվի: Այսօր հարկավոր է մտածել, թե ինչի համար եք այսքան ժամանակ պայքարել եւ արդյունքում ինչ եք ստացել:

ՑԼԵՐ

Ցլերն այսօր կցանկանան, որ իրենց սիրելին ինչ-որ կարեւոր իրադարձություն հիշի: Սակայն դա այնքան էլ հեշտ չի ստացվի իրենց ընտրյալների մոտ, ուստի կարելի է հուշել կամ ակնարկել Նրանց:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Միրգ-բանջարեղենի օր հայտարերեք: Գնացեք խանութ կամ դաշտ եւ փորձեք բերքահավաք կազմակերպել: Այդ ընթացքում դուք միմյանց միրգ կհյուրասիրեք, գրկախառնություններ, համբույրներ... Ինչպիսի՛ ջերմություն եւ հոգատարություն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր փորձեք կարգի բերել ձեր մտքերը, հասկանալ զգացմունքները: Դուք սիրու՞մ եք Նրան: Նա ձեր սիրելի էա՞կն է: Միգուցե ուղղակի ընկե՞ր է: Կամ արդեն ընտելացե՞լ եք Նրան: Հենց ձեր այսօրվա որոշումից էլ կախված է հարաբերությունների հետագա ընթացքը: Խելամիտ եղեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Նա ջերմորեն հոգ կտանի ձեր մասին: Դուք ձեզ տիկնիկ կամ բյուրեղապակյա ծաղկաման կզգաք, որին շատ զգուշորեն եւ քնքշորեն են վերաբերում: Բայց պետք չէ ընտելանալ այդ վիճակին, քանի որ այն ամեն վայրկյան կարող է փոխվել:

ԿՈՒՅՍԵՐ

Օրն այնքան էլ բաւրենպաստ չէ «միշտ», «երբեք» բառերի համար: Այսօր շփման մեջ փորձեք խուսափել դրանց օգտագործումից: Փորձեք ավելի համեստ բառեր ասել եւ մի բարկացրեք ճակատագրին: Երբեմն այն կարող է շատ դաժան լինել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Չարժե միանգամից մի քանի գործ սկսել այսօր: Միեւնույնն է, բոլոր նապաստակներին չեք կարողանալու բռնել: Իսկ եթե այսպես շարունակեք, միգուցե ոչ մեկին էլ չհասնեք: Եթե արդեն որոշել եք ամբողջ օրն անցկացնել սիրելի էակի հետ, ուրեմն հետեւեք այդ ծրագրին մինչեւ վերջ: Ի դեպ, ձեր այդ քայլը Նա իսկապես կգնահատի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք հնարավորինս հարմարավետ եւ երջանիկ զգաք ձեզ: Փորձեք ընդունել եւ խրախուսել Նրա բոլոր քայլերը, ցույց տվեք ձեր ուրախությունը եւ գնահատեք ու երախտապարտ եղեք դրա համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հավանականությունը շատ մեծ է, որ այսօր նորից սիրահարվելու եք: Հոգու խորքում ինչ-որ անհասկանալի ջերմություն եք զգալու, որը դժվարությամբ եք բացատրելու: Սակայն դրա մասին խոսելու կամ բարձրաձայնելու կարիք չկա: Պարզապես գնահատեք պահն ու վայելեք այն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են, որ ձեր սիրելի էակին փոքրիկ անակնկալ կամ նվեր մատուցեք: Այն մեծ գումարային արժեք կարող է չունենալ, բայց շատ թանկ ու կարեւոր կլինի Նրա համար: Կարեւորը՝ նա զգա, որ դուք պատրաստ եք գեղեցիկ ու հաճելի քայլեր անել իրեն ժպիտ պարգեւելու համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր սիրելին իրեն փոքր-ինչ տարօրինակ եւ անսովոր կդրսեւորի: Ցավոք, զարմանալուց եւ համակերպվելուց բացի, ուրիշ ոչինչ չեք կարող անել: Կամ հնարավոր է, որ նրա նոր վարքագիծն այնքան դուրեկան լինի ձեզ համար, որ դուք նորից սիրահարվեք եւ հարաբերություններն ավելի բուռն զարգացում ունենան: 

ՁԿՆԵՐ

Ավելի հաճախ ժպտացեք: Ձեր ժպիտը ձեր զենքն է: Այն այնքան ջերմ է, որ տաքացնում է ձեզ շրջապատողներին եւ նրանց նույնպես ստիպում է ժպտալ: Այդքան անտարբեր մի եղեք ոչ ընկերների, ոչ Նրա հանդեպ: Ձեր սիրելին դա չի ների եւ չի հանդուրժի: ԺՊՏԱՑԵՔ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել