Ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր եւ սցենարիստ Քվենտին Տարանտինոն ավարտել է իր նոր եւ հավանական վերջին ֆիլմի սցենարի աշխատանքները, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Սցենարն ունի «Կինոքննադատ» (The Movie Critic) անունը եւ գործողությունները տեղի են ունենում 1970-ականների վերջին Լոս Անջելեսում, հայտնում են աղբյուրները:
Հաղորդվում է, որ գլխավոր հերոսը կին է լինելու։ Աղբյուրների համաձայն՝ ժապավենը կարող է նվիրված լինել ամերիկացի լրագրող եւ ամենաազդեցիկ կինոքննադատներից մեկին՝ Փոլին Քեյլին (1919-2001): Նկարահանումները նախատեսվում է սկսել այս աշնանը: Տարանտինոն դեռ պայմանագիր չի կնքել ֆիլմը նկարահանելու ոչ մի կինոստուդիայի հետ։
Այս ժապավենը կարող է լինել 59-ամյա Տարանտինոյի կարիերայի վերջին գեղարվեստական ֆիլմը։ Ռեժիսորը բազմիցս կրկնել է, որ նախատեսում է նկարահանել ոչ ավելի, քան 10 ֆիլմ։ Այս պահին, եթե «Սպանել Բիլլին» մարտաֆիլմի երկու մասերը հաշվենք որպես մեկ ֆիլմ, ապա ռեժիսորի պահոցում կա ինը ֆիլմ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին