Ջազ երգչուհի Marbey-ը (Մարինե Հակոբյան) ճանաչելի է ոչ միայն իր ձայնով, այլեւ հիանալի ոճով։ Այսօրվա ընտրանիում NEWS.am STYLE-ը հավաքել է 4 լուք, որոնց ընթերցողը կարող է ուշադրություն դարձնել։ Ձեւերի, հյուսվածքների եւ սիլուետների հետ փորձարկումները երգչուհու սիրելի զբաղմունքն է: Ծավալուն կիմոնոներից մինչեւ երեկոյան զգեստներ։ Նա կարող է փորձել միանգամայն տարբեր կերպարներ, բայց միեւնույն ժամանակ թրենդային տեսք ունենալ։
Կոստյում
Marbey-ը հրավիրվել է Դուբայում իսպանական Loewe ապրանքանիշի միջոցառմանը։ Նման մասշտաբային երեկոյի համար աղջիկն ընտրել է տեղական Vintabilia ապրանքանիշի հագուստը։ Կաթնային գույնի գծավոր կոստյումը զարդարված էր ծաղկային ասեղնագործությամբ։ Պատկերը լրացնում էին մեծ բոտֆորտները։
Միլիթարի թվիսթ
Կարգո տաբատներն ակտիվորեն զբաղեցնում են իրենց առաջատար դիրքերը եւ չեն ծրագրում նահանջել։ Սակայն աշխարհի քաղաքական իրավիճակը պահանջում է համապատասխան հագուկապ։ Ի վերջո, երբեմն չգիտես, թե ինչ նորություններ կբերի նոր օրը:
Կոկտելային երեկոների համար Marbey-ն առաջարկում է կարգո տաբատներ եւ բոդիներ: Կերպարը կարող եք լրացնել սրածայր բոտֆորտներով։
Վերադարձ դեպի 90-ականներ
Գլխի ժապավենները must-have աքսեսուար են, որոնք կրել են այնպիսի դիվաներ, ինչպիսիք են Շերը, Դիանա Ռոսը, Բիանկա Ջագերը եւ այլք։ Եթե նախկինում նրանք սիրում էին վարիացիաներ ավելի ակտիվ գունային սխեմայով, ապա այսօր նախընտրում են դասական սեւը։ Իսկ նյութը բավականին պարզ է՝ բամբակ։
Այսօրվա հերոսուհին նախընտրում է տոտալ սեւ՝ կերպարն ամբողջացնելով գործվածքից գլխաշորով։ Այս աքսեսուարը հիանալի կերպով լրացնում է երգչուհու բոբը։
Կենդանական պրինտներ
Իրերը վառ պրինտների հետ համադրելիս արժե զգույշ լինել։ Ի վերջո, դուք հեշտությամբ կարող եք անցնել սահմանը: Այդ կերպ ստանալով հակաթրենդային կերպար։ Ավելի լավ է վերցնել զգեստապահարանի մեկ առանցքային տարր, իսկ լուքն ամբողջացնելու համար նախապատվությունը տալ չեզոք իրերին։
Օրինակ՝ Marbey-ն նախընտրում է պիթոնի պրինտով տաբատներ։ Այն համադրում է սեւ բոդիի, օվալաձեւ ակնոցների եւ բագետ պայուսակի հետ։ Էքսպերիմենտների սիրահարներին խորհուրդ ենք տալիս խաղալ գույնի հետ։ Օրինակ, նույն նկարը, բայց նեոնային: Նման կերպարը հաստատ աննկատ չի մնա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում