«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ

10:05, 3 ապրիլի

Ակտիվ ժամանցի սիրահարների համար լավ նորություն ունենք։ Ապրիլի առաջին շաբաթը լի է թարմ ու գարնանային իրադարձություններով։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը․

Ապրիլի 3. Եթե բաց եք թողել Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Два плюс два» ներկայացման երեկվա պրեմիերան, այն կարող եք հասցնել դիտել նաեւ այսօր։ Ներկայացումը Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում է, սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը 2000-ից 8000 դրամ է։ Ներկայացումը ռուսերենով է։ 

Ապրիլի 4. «Հարսանեկան Ping Pong»` եւս մեկ գարնանային պրեմիերա, որը տեղի կունենա այս երեքշաբթի՝ Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Ներկայացման բեմադրիչը Գարեգին Եվանգուլյանն է, գլխավոր հերոսներին մարմնավորում են Գոռ Հակոբյանը, Իննա Խոջամիրյանը, Լեւոն Հախվերդյանը, Անի Խաչիկյանը եւ Մանե Մխոյանը։ Պրոդյուսերները Տիգրան Վիրաբյանն ու Արման Միտոյանն են։ Ներկայացման սկիզբը 19:30-ին է, տոմսերի արժեքը՝ 3000 - 8000 դր։

Ապրիլի 5. «Վերածնունդ» հիմնադրամը ներկայացնում է ռեժիսոր Վահե Յանի «ՏԱՂ. ՀՈԳՈւ ՃԱՆԱՊԱՐՀ» հոգեւոր երաժշտական ֆիլմը` Մեծ ճգնավոր Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա: Սցենարի համահեղինակ եւ Նարեկացու տաղերի մենակատար՝ Վահե Բեգոյան: 
Ֆիլմում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը,  Մարջան Ավետիսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան եւ Սամվել Թոփալյանը։
Ֆիլմի ցուցադրությունը նախատեսվում է ոչ միայն ապրիլի 5-ին, այլեւ՝ 6-ին եւ 7-ին՝ Մոսկվա կինոթատրոնում: Մուտքն ազատ է:

Ապրիլի 6. Այսօր մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Սերժ Գաբյանի «Օթը Թոթը Թվանքի կոթը», կամ կարճ ասած՝ «ՕԹԹԿ» կատակերգությունը։ Ֆիլմի սյուժեում ընկած է հարուստ սփյուռքահայի կողմից կազմակերպվող գողության պատմություն, որը ինչպես նկարահանող անձնակազմն է բնութագրում՝ «ստացվում է հայավարի»։
Իսկ մյուզիքլի սիրահարներն այսօր կարող են վայելել տարվա ամենասպասված թատերական իրադարձության՝ «Սանսեթ Բուլվարի» պրեմիերան։ Մյուզիքլի գլխավոր դերում լեգենդար Թամարա Գվերդծիթելին է, մասնակցում են նաեւ հայկական շոու-բիզնեսից հայտնի դերասաններ։ Ներկայացումը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերի արժեքը՝ 5000-ից 100 000 դրամ։ 

Ապրիլի 7. Մայրության ու գեղեցկության տոնին բաց մի թողեք հնարավորությունը՝ վայելելու անկրկնելի ներկայացում՝ հայկական դուդուկի հնչյունների ներքո SEVEN VISIONS HOTEL, The DVIN-ի ONE & ONLY թատրոնում: Սկիզբը՝ 20։00-ին է (ներկայանալ մինչեւ 19:40)։
Հասցեն՝ Պարոնյան 40։

Ապրիլի 8. Չենք մոռանում նաեւ մեր պատանի ընթերցողներին։ Պատանի հանդիսատեսի թատրոնը նրանց հրավիրում է դիտելու «Գեղեցկուհին եւ հրեշը» ներկայացումը։ Սկիզբը՝ 13:00-ին, տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ։ 

Ապրիլի 9. Այս կիրակին անցկացրեք Հին Անի մյուզիք հոլում՝ քնքշաձայն Զարուհի Բաբայանի կատարումների ներքո։ Կազմակերպիչները խոստանում են անմոռանալի երեկո՝ լի հին ու նոր երգերով՝ կենդանի նվագակցությամբ։ Սպասվում են նաեւ պարային ներկայացումներ։ Համերգի սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 6000, 7000, 8000 դրամ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել