Շոուի ամսաթիվն ու վայրը ընտրվել են մի պատճառով։ Ուղիղ 60 տարի առաջ Քրիստիան Դիորն ինքն է այցելել Հնդկաստանի ֆինանսական կենտրոն։ Նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Չիուրին արդեն 20 տարի աշխատում է Մումբայի Chanakya Atelier-ի հետ։ Իտալուհու համար իր աշխատակիցների հետ հարաբերությունները հիմնարար նշանակություն ունեն ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական աճի համար:
Ցուցադրությունը կարեւոր քայլ է ապրանքանիշի կողմից: Այսպիսով, նա նշել է Հնդկաստանի ներկայիս դերն ու աճող ներուժը նորաձեւության աշխարհում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի տնտեսությունն ակտիվորեն զարգանում է, բոլոր հնարավորությունները կան «մոդայիկ քառյակը» հասցնել հինգի։ Pre-fall նոր հավաքածուն ներկայացնում է ավանդական հնդկական ուրվագիծ, ներառյալ մետաքսե զգեստներ, երեկոյան վերարկուներ եւ սարիից ներշնչված կիսաշրջազգեստներ՝ Chanakya Atelier-ի ասեղնագործությամբ ընտրված կտորներով։
NEWS.am STYLE-ը ցուցադրությունից ընտրել է կերպարներ ու ոճական հնարքներ, որոնց խորհուրդ ենք տալիս հիմա արդեն ուշադրություն դարձնել։
Մետաքս եւ պարզ սիլուետներ
Check out our dedicated Spotify show soundtracks playlist to experience something of the intoxicating atmosphere at the nighttime unveiling of #DiorFall23 by Maria Grazia Chiuri at the Gateway of India in Mumbai.
— Dior (@Dior) April 2, 2023
Հայաստանում ամառը երկար է տեւում, ուստի թեթեւ մետաքսե զգեստները ձեզ օգնության կհասնեն։ Այո, եւ դրանք ոճավորելը բավականին պարզ է:
Ծաղկային մոտիվներ
Տոպեր, կիսաշրջազգեստներ, կոստյումներ՝ այս ամենը բուսածածկ։ Խորհուրդ ենք տալիս հսկել ձեր զգեստապահարանն՝ ակտիվորեն համալրել այն «նոր տեսակի բույսերով»։
Մարգարիտներ եւ փայլեր
Շքեղությունը միայն ոսկին ու գիպյուրը չեն, ինչպես սիրում են Հայաստանում։ Մարիա Գրացիան առաջարկում է համադրել փայլերն ու մարգարիտները։ Թանկ տեսք ունի եւ ոչ հավակնոտ:
Indicative of the embroidery excellence for which India is reputed, these #DiorFall23 looks by Maria Grazia Chiuri on the runway in Mumbai dazzled with sumptuous sequin work by the city's Chanakya ateliers. Next: get an up-close appreciation of that savoir-faire.
— Dior (@Dior) April 1, 2023
Total Canary Green
Եթե դուք հոգնել եք Bottega Green-ից, ապա ուշադրություն դարձրեք նոր թրենդային գույնին: Այն ոգեշնչված է հնդկական գունապնակով: Համեմատած վերոհիշյալ երանգի հետ՝ այս մեկն ավելի քիչ ակտիվ է։
Վիկտորյա Պիսարենկո
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը