Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու տարածաշրջանային առաջատար զբոսաշրջային ուղղություն։ Այս մասին NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում ասել է «Open mind Business Բյուրո»-յի հիմնադիր եւ ղեկավարող գործընկեր, Սոչի 2014թ․-ի ձմեռային օլիմպիական խաղերի սննդի եւ սերվիսի կազմակերպման գծով փոխնախագահ, 2018թ․-ի ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի Ռուսաստանի, Ֆորմուլա 1-ի, FISU ուսանողական խաղերի եւ այլ համաշխարհային միջազգային իրադարձությունների առաջատար փորձագետ, Ռուսաստանի Դաշնության խոշորագույն դաշնային ռեստորանների ցանցերի գործադիր տնօրեն, РАНХиГС-ի հյուրընկալության ֆակուլտետի պրոֆեսոր, «Open Mind Business Բյուրոյի» հիմնադիր եւ կառավարիչ գործընկեր Մարալա Չառիեւան։
Նրա խոսքով՝ միջոցառումը կազմակերպվել է հյուրընկալության ոլորտի փորձագետների խմբի կողմից, ովքեր հետաքրքրված են Հայաստանում «Հյուրընկալության ակադեմիա» բացելու հարցում՝ արդյունաբերական կադրեր պատրաստելու համար։
«Գաղափարը մեզ մոտ ծնվեց՝ հաշվի առնելով այն, որ հետխորհրդային տարածքում նոր զբոսաշրջային ուղղություններ են ի հայտ գալիս, որտեղ Ռուսաստանից հոսքն ավելացել է, բիզնեսի որոշակի տեղաշարժ կա։ Շատերը սկսեցին հյուրընկալության տարբեր հաստատություններ բացել, մյուսներն ուսումնասիրում են շուկան՝ ներդրումներ անելու ծրագրերով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուկայում կա պրոֆեսիոնալ պատրաստված կադրերի պակաս, չափանիշների եւ տեխնոլոգիաների անտեղյակություն, կառավարչական սով։ Աստիճանաբար շուկայական մրցակցությունը կուժեղանա, հաճախորդները կդառնան ավելի պահանջկոտ ու քմահաճ, հյուրերի եւ հյուրընկալության օբյեկտների վատ պատրաստված աշխատակիցների ակնկալիքների միջեւ անջրպետ կլինի: Եթե իմ հույսերն արդարանան եւ Հայաստանը դառնա զբոսաշրջության լուրջ ուղղություն, ապա այն կգրավի նոր ներդրողների, ովքեր պետք է հասկանան, թե ինչ ռեսուրսներ եւ կադրեր կան երկրում։ Դրանք դեռ բավարար չեն: Նույնիսկ Ռուսաստանում դա որոշակի խնդիր է՝ չկան բավականաչափ պատրաստված կադրեր»,- նշել է նա։
«Հայաստանը բոլորի հետ ասոցացվում է որպես շատ հյուրընկալության, հետաքրքրության գեղեցիկ երկիր՝ հարուստ մշակութային ժառանգությամբ եւ ավանդույթներով։ Իսկ եթե ազատ տնտեսական գոտի բացվի, ապա այն կարող է դառնալ զբոսաշրջային դիստանցիայի եռման կետ՝ գրավիչ եւ մրցունակ զբոսաշրջային նոր ուղղություն։ Վերջերս Մոսկվայում միջազգային զբոսաշրջային ցուցահանդես էր, եւ մասնակից երկրներից շատերը հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանի նկատմամբ՝ ասելով, որ արդեն սկսել են զբոսաշրջային խմբեր բերել ձեր երկիր։ Մասնավորապես Իրանը, Աֆղանստանը եւ շատ ուրիշներ»,- հավելել է փորձագետը։
Նրա խոսքով՝ «Հյուրընկալության ակադեմիան» կսովորեցնի կառավարում ռեստորանային, հյուրանոցային եւ տուրիստական բիզնեսի ոլորտում։ Նա նշեց, որ երկրում կան մեծ ռեստորանային խմբեր՝ իրենց դպրոցներով, օրինակ՝ Երեմյան ակադեմիան, բայց դրանք հիմնականում ուղղված են ներքին անձնակազմին՝ լինի ավելի շատ խոհարարության, թե խոհանոցի հետ կապված: «Ինչ վերաբերում է թոփ-մենեջմենթին, ապա այստեղ դեռ նման բան չկա։ Ուստի մեր նպատակն է այստեղ գտնել հիմնական գործընկերներ, ովքեր ի վիճակի են ռազմավարական մտածողության, ովքեր շահագրգռված են ինչ-որ բան անել իրենց երկրի բարգավաճման համար, զբաղեցնել շուկայի ազատ տեղերը։ Այժմ մեր հիմնական նպատակը Հայաստանում այս ոլորտի առաջատարների հետ ծանոթանալն է, շուկայի եւ դրա ներուժի վերլուծությունը: Մենք մեծ լավատեսությամբ ենք նայում երկրին, հավատում ենք նրա անկասկած հաջողությանը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ