Տխրահռչակ «կարմիր խնձորի» ծեծված թեման կարծես վաղուց կորցրել է իր արդիականությունը: Սակայն, ինչպես պարզվում է, այս ավանդույթը դեռեւս արդիական է շատ հայ ընտանիքներում՝ հատկապես փոքր քաղաքներում։
Հայ սեքսապաթոլոգ-վիրաբույժների վիճակագրության համաձայն՝ այժմ ամեն տարի 18-30 տարեկան՝ ամուսնանալ պատրաստվող աղջիկների մոտ 20 տոկոսը դիմում է կուսաթաղանթի վերականգնմանը։ Սա դեռ պաշտոնական տվյալ է։ Այսինքն, իրականում նրանք ապրում են սեռական կյանքով, բայց որոշում են խաբել կամ ապագա ամուսնուն, կամ նրա ընտանիքին։ Ստացվում է՝ այս ամուսնությունն արդեն ստի վրա է կառուցված։ Աղջիկները այլ բացատրություն ունեն՝ շատերը վախենում են, որ իրենց ապագա ամուսինը/ընկերը չի ընդունի իրենց, եթե իմանա անցյալի մասին:
Մեկ այլ հետաքրքիր կետ, որը նշում են սեքսապաթոլոգները, այն է, որ շատ աղջիկներ զբաղվում են սեքսի ոչ ստանդարտ տեսակներով։ Հիմա հարց է՝ այս աղջիկն անմեղ է, թե ոչ։ Այո, փաստացի, նա մաքուր է եւ անմեղ, բայց ինչպե՞ս է դա իրականում։ Արժե՞ արդյոք կուսաթաղանթի համար կին ընտրել։
Չեմ կարծում, քանի որ ինչպես արդեն ասացինք՝ շատ աղջիկներ ամուսնությունից առաջ զբաղվում են ոչ սովորական սեքսով. կուսաթաղանթը կարող է վերականգնվել։
Սիրելի տղամարդիկ, հիմա ձեր գործն է՝ ուզում եք խաբվե՞լ, թե՞ ազնիվ լինեն ձեզ հետ։
Աղջիկները պետք է մտածեն, թե ում հետ են, ընդհանրապես, հարաբերությունների մեջ մտնում, իսկ կողակից ընտրելիս մտածեն՝ եթե տղամարդու համար կուսաթաղանթի առկայությունը այդքան կարեւոր է, եթե նրա համար կարեւոր չեն անձնական որակներն ու արժեքները, պատրա՞ստ են, արդյոք, ապրել նման մարդու հետ։ Ստացվում է, որ նա չի ընդունում քո իրական «ես»-ն ու քո անցյալը։
Միաժամանակ, հարկ է նշել, որ 23-36 տարեկան հայ տղամարդիկ (100 հարցվող) պատասխանել են, որ իրենց համար զուգընկեր ընտրելիս կուսությունը առաջին տեղում չէ։ Այսպիսով, մենք որոշակի առաջընթաց ունենք։ Նույնիսկ 10-12 տարի առաջ պատկերն այլ էր։
Սիրելի աղջիկներ, մի ամաչեք ձեր անցյալից, դուք անձնական կյանքի բոլոր իրավունքներն ունեք: Տղամարդը չի պահում իր անմեղությունը, մինչեւ ձեզ հանդիպելը, այդպես չէ՞:
Էլլա Բաղրամյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»