Երբ սկսեցի գրել մարդկանց հոգեբանական խնդիրների մասին, մեկ նպատակ ունեի՝ ընթերցողները փորձեն ավելի լավ ճանաչել իրենց, շրջապատող աշխարհը եւ ապրել ավելի ներդաշնակ։
Այսօր ես ընտրել եմ թունավոր հարաբերությունների թեման։ Հաճախ մենք նման հարաբերություններ ենք ունենում զուգընկերների, ծնողների, երեխաների հետ եւ չենք նկատում, որ «այնտեղ» ենք։ Բայց կա մեկ ազդանշան, որը մեզ ասում է, որ մենք վատ ենք զգում այդ հարաբերությունների մեջ։ Մենք դա միանշանակ զգում ենք հաղորդակցության ընթացքում, բայց չենք հասկանում, թե ինչու ենք այդպիսի անհարմարություն զգում նրանց շրջապատում:
Այսօր ես որոշել եմ վերլուծել զույգի թունավոր հարաբերությունները։
Պարադոքսն այն է, որ տոքսիկ զուգընկեր ունենալու գիտակցումը դժվարությամբ ենք ընդունում։ Բայց ինչպե՞ս է դա դրսեւորվում։ Երբ զուգընկերը հաշվի չի առնում մեր զգացմունքները, նա անընդհատ քննադատում է, մեկնաբանություններ անում եւ միեւնույն ժամանակ պնդում, որ իր վերաբերմունքի մեղավորը մենք ենք։ Սկզբում երկուսս էլ հավատում եւ փորձում ենք «ավելի լավ վարվել», բայց ամեն անգամ նրա պահանջները կամ փոխվում են, կամ նա անընդհատ դժգոհում է։
Մի քանի կետեր, որոնք ես նշել եմ նման հարաբերությունների վերլուծության համար: Սկզբից դիտեք, թե արդյոք դուք անձամբ ունեք հաղորդակցության հետեւյալ պահերը.
Քննադատություն։ Զգույշ եղեք, երբ ձեզ քննադատում կամ արժեզրկում են։ Այո, առողջ քննադատությունը վատ չէ, բայց նայած՝ ով է քննադատում, ինչ նպատակով, ինչու, ինչ է ուզում ապացուցել։ Դուք խնդրե՞լ եք գնահատական տալ ձեր գործողություններին, որքա՞ն հաճախ է դա տեղի ունենում:
Տոքսիկ մարդկանց մոտ ինքնաքննադատությունը հիմնականում բացակայում է: Մեղավոր են շրջապատում բոլորը, բացի նրանցից, իսկ եթե նույնիսկ հանդիպումից ուշանում են, դա եւս ձեր մեղքն է։
Թունավոր մարդիկ լավ կարողանում են մանիպուլացնել շրջապատողներին: Նրանք դա անում են առանց ամաչելու։ Նրանց համար առաջին հերթին սեփական պահանջներն են։ Զույգում եւս պահանջում են ենթարկվել իրենց կանոններին:
Ներքուստ այս մարդիկ ոչ լիարժեք են, ցածր ինքնագնահատական ունեն, եւ նվաստացնելով ուրիշներին, զգալով նրանց ուժը՝ ինքնահաստատվում են այս կերպ։ Եվ այսպես անընդհատ։
Եթե տագնապալի ազդանշաններ եք զգացել, ամեն անգամ, երբ շփվել եք այդ մարդու հետ, արդարանում եք, փորձում եք ավելի լավը երեւալ, դժվար եք զսպում ձեր զգացմունքները, արժե՞ն նման հարաբերությունները, որպեսզի վատնեք Ձեր նյարդերը։
Իհարկե, դուք կարող եք վերլուծել այս մարդկանց՝ գտնելով նրանց խնդիրների արմատները վաղ մանկությունից, հոգեբանական խնդիրները, բայց դա ձեզ պե՞տք է:
Տոքսիկ մարդկանց դժվար է փոխելը, բայց հենց իրենք պետք է դա շատ ցանկանան։
Մտածեք, ինքներդ եզրակացություններ արեք եւ առաջ գնացեք։ Դուք ավելի առողջ հարաբերություններ ունենալու հնարավորություն ունեք:
Էլլա Բաղրամյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)