Հայկական վեց գինիներ մեդալներ են ստացել Լոս Անջելեսում կայացած Գինու միջազգային մրցույթում։ Այս մասին հայտնում է Հայաստանից նրբահամ գինիներ ներկրող «Storica Wines»-ը։
Արծաթե մեդալներ են շնորհվել Voskevaz Karasi Collection Voskehat, Shofer Voskevhat, Shofer Areni և Van Ardi Red Blend գինիներին: Ոսկե մեդալ եւ 90 միավոր է ստացել «Ոսկեվազ Արենին», իսկ դասի լավագույն մրցանակն ու 94 միավոր՝ Keush Cuvée Couchanne Brut Sparkling Rosé-ը:
Գինիները պատրաստվում են Հայաստանի հնագույն տեղական խաղողի սորտերից, որոնցից երկուսն են ամենահայտնին Ոսկեհատն ու Արենին։ Ոսկեհատը բուրավետ սպիտակ խաղող է՝ մրգային նոտաներով, հավասարակշռված թթվայնությամբ եւ թարմացնող հանքային նոտաներով, որը նման է Սեմիլյոնին եւ Շարդոնեին։ Արենին նման է Գամեին, որն առաջարկում է վառ մրգային նոտաների խառնուրդ՝ չափավոր թթվայնությամբ:
«Մենք գոհ ենք այս տարվա Լոս Անջելեսի գինիների միջազգային մրցույթում մեր գինիների գրանցած արդյունքներից, հատկապես մեր նոր պորտֆոլիոյի որոշ արտադրանքներից, ինչպիսիք են Keush Sparking Rosé եւ Shofer կարմիր ու սպիտակ գինիները: Սա հայաստանյան գինիների որակի եւս մեկ ապացույց է, եւ մենք հուսով ենք, որ Լոս Անջելեսի համայնքը կընդունի այս գինիները եւ այս տարի կգա տոնավաճառ՝ համտեսելու վարդագույնը», - ասել է Storica Wines-ի համահիմնադիր եւ նախագահ Զակ Արմենը։
Keush Cuvée Couchanne Rosé-ն Արենի խաղողից պատրաստված փրփրուն գինի է, որը ստացվել է Հայաստանի Խաչիկ գյուղի արտադրողներից։ Գինին հնեցվում է առնվազն 22 ամիս, այն ունի կարմիր մրգերի եւ թխվածքաբլիթի նոտաներ՝ կծու թթվայնությամբ ու ուժեղ հանքային նոտաներով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար