«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես գնալ Եվրոպա եւ շատ գումար չծախսել

15:18, 22 ապրիլի

Երեւանից ավելի ու ավելի  էժան թռիչքներ են իրականացվում դեպի եվրոպական քաղաքներ, եւ ցանկություն է առաջանում անմիջապես մեկնել ճանապարհորդության։ NEWS.am STYLE-ը ցուցումներ է տալիս, թե ինչպես խնայել տոմսերի եւ այլ ծախսերի վրա։

Տոմսեր փնտրեք ագրեգատոր կայքերում․ Օրինակ՝ aviasales կամ skyscanner։ Դրանք սովորաբար ավելի ցածր գներ են առաջարկում, քան ավիաընկերությունների կայքերը։

Նախապես պլանավորեք ձեր ճանապարհորդությունը․ Որքան շուտ պատվիրեք հյուրանոց կամ բնակարան մինչեւ ձեր մեկնման ամսաթիվը, այնքան ավելի էժան կարժենա: Եթե ​​օգտվում եք Booking հյուրանոցների ամրագրման համակարգից, ուշադրություն դարձրեք ծրագրում ձեր կարգավիճակին: Հավատարմության համակարգում Genuis 2-րդ և 3-րդ մակարդակները թույլ են տալիս որոշ հյուրանոցներում ստանալ բարձր զեղչեր, երբեմն էլ՝ անվճար նախաճաշ: Եթե ​​դուք նման կարգավիճակ չունեք, հարցրեք ձեր ընկերներին եւ ծանոթներին. ձեզ համար ձեռնտու կլինի ամրագրել նրանց պրոֆիլի միջոցով:

EuropeSign.jpg (142 KB)

Կենտրո՞ն, թե՞ ծայրամաս. Քաղաքի ծայրամասերում գտնվող հյուրանոցները, որպես կանոն, ավելի էժան են, քան կենտրոնում տեղակայվածները։ Բայց խնայելով սենյակի վրա, մի մոռացեք ուղեւորության բյուջեում ներառել տրանսպորտի արժեքը, որով դուք կհասնեք հիմնական տեսարժան վայրերը: Նաեւ հիշեք այն ժամանակը, որը ձեզ անհրաժեշտ կլինի ամեն օր ծախսել հյուրանոցից դուրս գալու եւ վերադառնալու համար: Նախապես պլանավորեք ձեր երթուղին: Եթե ​​հանգստյան օրերին թռչում եք Եվրոպա եւ շատ ժամանակ չունեք, ավելի լավ կլինի ավելի շատ վճարել կենտրոնական հյուրանոցի համար:

Հյուրանո՞ց, թե՞ բնակարան. Եթե ​​ցանկանում եք խնայել սննդի վրա, կարող եք բնակարան վարձել եւ պատրաստել ձեր սեփական խոհանոցում: Սուպերմարկետում մթերք գնելը եւ ռեստորանից դուրս ընթրելը կարժենա ավելի քիչ, քան ամեն օր սրճարանում ուտելը: Airbnb կայքում կարող եք գտնել բնակարաններ կամ նույնիսկ՝ վարձով տներ:

Օգտագործեք արտոնություններ․ Զբոսաշրջային քաղաքներում, որպես կանոն, կա հատուկ քարտ, որը թույլ է տալիս խնայել թանգարանների եւ այլ տեսարժան վայրերի մուտքի համար։ Օրինակ՝ Փարիզում դա The Paris Pass-ն է, Հռոմում՝ Rome City Pass-ը։ Նախապես ուսումնասիրեք, թե ինչ զեղչեր է տալիս քարտը, եւ մտածեք, թե քանի օրով լավ կլինի այն թողարկեք։

Annecy-8.jpg (81 KB)

Բացի այդ, եվրոպական խոշոր թանգարաններն ունեն հատուկ օրեր, երբ դրանք կարելի է անվճար այցելել: Այցելեք թանգարանի կայք եւ ստուգեք ձեր ամսաթվերը:

Եթե ​​դուք մինչեւ 30 տարեկան եք, ապա, ամենայն հավանականությամբ, կկարողանաք օգտվել ուսանողների հատուկ սակագներից: Դրանք գործում են, գրեթե, բոլոր հասարակական վայրերում, այդ թվում՝ թանգարաններում, թատրոններում, կինոթատրոններում, հասարակական տրանսպորտում։ Ստուգեք արժեքը դրամարկղում. որպես կանոն, զեղչված գները գործում են մինչեւ 27-29 տարեկանների համար:

Նախապես գնեք տոմսեր թանգարանների կայքերից, դա հաճախ թույլ կտա խուսափել հերթից:

Երբեմն ավելի թանկն ավելի էժան է։ Խոշոր թանգարաններն ու հայտնի տեսարժան վայրերը հաճախ պահանջում են երկար հերթեր: Կան տոմսեր, որոնք թույլ կտան անցնել առանց սպասելու։ Այո, նման տոմսը սովորականից թանկ կլինի, բայց պետք է պարզել, թե ինչ է ներառված դրանում։ Երբեմն, օրինակ, տրամադրվում է անվճար խմիչք կամ մուտք այլ թանգարան: Բացի այդ, այս կերպ դուք կխնայեք արժեքավոր ճանապարհորդության ժամանակը եւ կծախսեք այն ավելի հաճելի բաների վրա, քան մի քանի ժամ արեւի կամ անձրեւի տակ սպասելը։

domestic-travel-europe.jpg (243 KB)

Խնայեք սուրճի վրա. Համաձայնեք, հաճելի է նույնիսկ մի քանի եվրո խնայել ճանապարհորդության ժամանակ: Իսկ դուք գիտեի՞ք, որ եվրոպական քաղաքներում վաճառասեղանի մոտ սուրճը ձեզ ավելի քիչ կարժենա, քան սեղանի շուրջ նույն ըմպելիքը խմելու դեպքում:

Եթե ​​չեք ցանկանում գումար ծախսել տեղական SIM քարտի վրա եւ ճանապարհորդելիս վճարել ինտերնետի համար, ներբեռնեք անվճար maps.me հավելվածը ձեր հեռախոսի մեջ: Այն թույլ կտա հեշտությամբ կառուցել երթուղիներ՝ նույնիսկ առանց ցանցային կապի, եւ չկորչել անծանոթ քաղաքում: Պարզապես նախօրոք, քանի դեռ կա ինտերնետ, ներբեռնեք այն տարածքի քարտեզը, որտեղ դուք նախատեսում եք գնալ:

Էժան ճաշ եւ ալկոհոլ. Եվրոպական բարերը, սովորաբար, ունեն հատուկ ժամեր, որտեղ դուք կարող եք մի բաժակ գինի կամ կոկտեյլ խմել շատ լավ գնով, կամ երկուսը՝ մեկի գնով: Իտալիայում կա այնպիսի բան, ինչպիսին ապերիտիվն է. սա այն ժամանակն է, երբ դուք կարող եք վճարել մեկ խմիչքի համար եւ անվճար ստանալ բազմաթիվ խորտիկներ բարում կամ սրճարանում: Ֆրանսիայում եւ այլ երկրներում կան զբոսաշրջային մենյուներ. ճաշի ընթացքում կարելի է որոշակի ժամերի ցածր գնով ուտել աղցան, հիմնական ուտեստ եւ դեսերտ:

Շահավետ գնումներ. Եվրոպայում որոշակի գումարով գնումներ կատարելիս կարող եք վերադարձնել գնումների հարկը՝ tax free: Հարցրեք այս հնարավորության մասին դրամարկղում, ներկայացրեք ձեր անձնագիրը, եւ ձեզ կտրվեն անհրաժեշտ փաստաթղթերը գումարի վերադարձի համար:

Անաստասիա Բարու


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել