«Նեմրա» ռոք խմբի անդամներ՝ եղբայրներ Վանն ու Վասպուրը, պատահական չեն ստացել իրենց անունները։ 1915 թ-ին՝ Հայոց ցեղասպանության հետեւանքով նրանց նախնիները Վանից գաղթել են Արեւելյան Հայաստան։
«Նրանց տունը Փշավան գյուղում էր՝ Նարեկավանքին մոտ, որտեղ Գրիգոր Նարեկացին է սովորել (Վանա լճի հարավ-արեւելյան ափին)։ Ասում են՝ այնտեղից լսվում էին նաեւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու զանգերի ղողանջները։ 1915-ին թուրքերը սպանել են պապիս պապին։ Նրա եղբայրը՝ Մուրադը (ում պատվին կոչել են հորս), օգնել է նրա ընտանիքին՝ փախչել Արեւելյան Հայաստան»,-NEWS.am STYLE-ին պատմում է Վանը։

Երաժիշտը նշում է՝ իր անունն ամեն վայրկյան հիշեցնում է, թե ով է եւ որտեղից է գալիս,-«Տարիների ընթացքում հասկացել եմ, որ քաղաքականությունը, հողեր գրավել-կորցնելը անցողիկ երեւույթներ են․ ով ուժեղ է այդ պահին, նա էլ տիրում է․․․ Ես ցավում եմ, որ մարդկությունը դեռ այսքան հետամնաց է, որ պատերազմում ու ոչնչացնում է միմյանց, եւ ցավում եմ նաեւ, որ մեզ բաժին է հասել այսպիսի հետամնաց տարածաշրջան, որտեղ ցիվիլիզացիան չի ժամանել, բայց ունենք այն ինչ ունենք, պետք է ավելի շատ կենտրոնանալ ու պահպանել ունեցածը, պետք է մեր ներսի քիչ որակը չտրորենք, աջակցենք, ու նաեւ աշխարհին պիտանի լինենք, եւ եթե այս պահին պետությունը չի կարող պիտանի լինել աշխարհին, գոնե հայ տաղանդավոր անհատների միջոցով հզորացնենք Հայաստանը: Ցավոք՝ այդպես է աշխարհի կարգը․ եթե պիտանի ես, քո հետ հաշվի են նստում, եթե ոչ՝ քեզ ոչնչացնում են»:

Վանի խոսքով՝ թուրքական դրոշը, դեռեւս մանկությունից, իր մոտ ասոցացվում է արյան հետ։ Ըստ նրա՝ դրոշ այրել կամ չայրելը յուրաքանչյուրի գործն է, ինքն, իհարկե, ունի իր կարծիքը,-«Եթե առաջ պետության մակարդակով մտածում էի դրոշ այրենք՝ միջազգային հանրության աչքին կհավասարվենք թշնամի պետությունների մակարդակին եւ կմտածեն, որ միմյանց արժանի ենք ու չեն տարբերի լավն ու վատը, հիմա, անկեղծ ասած, ընդհանրապես չի հետաքրքրում միջազգային հանրության կարծիքը, քանի որ նրանք ապացուցեցին, որ իրենք էլ առանձնապես չեն փայլում արդարությամբ ու բարոյականությամբ, այնպես որ՝ այդ մասով դրսին ապացուցելու բան չկա իմ կարծիքով:
Իսկ, առհասարակ, դրոշ այրելու մասին իմ կարծիքը հետեւյալն է՝ սեփական երկրում թշնամու դրոշ այրում են ծայրահեղ անճար եւ թույլ իրավիճակում, որից այն կողմ էլ ունակ չեն որեւէ բան անել, դա նույնն է, որ թշնամուդ նկարը փակցնես պատին ու հարվածես՝ վնասելով սեփական ձեռքերդ, ժամանակի ու էներգիայի կորուստ եմ համարում: Պետք է կենտրոնացնենք մեր ուժերը, սիրենք իրար, հետո միմյանց աջակցելով ստեղծենք, արարենք, պայքարենք ու ոտքի կանգնենք»:

Երաժիշտի կարծիքով՝ այսօր պետք է բոլոր ուժերը կենտրոնացնենք ու մտածենք «այս փոքր երկիրը» չկորցնելու մասին․
«Հիմա մենք գոյատեւման խնդիր ունենք, ու ամենացավալին այն է, որ պետք է, նախ, արժեհամակարգով ու բարոյապես արժանի լինենք գոյատեւելու: Եթե մենք բարոյապես վերականգնվենք, հաստատ ոտքի կկանգնենք»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին