Երաժշտությա՞ն, թե՞ թատրոնի սիրահար եք։ NEWS.am STYLE-ն առանձնացրել է մի քանի իրադարձություն, որոնք կհետաքրքրեն տարբեր ճաշակի տեր մեր ընթերցողներին։
Մայիսի 8. Եթե չեք հասցրել դիտել Հրանտ Թոխատյանի եւ Սամվել Թոփալյանի մասնակցությամբ «Առաքել» ներկայացումը, ապա երկուշաբթին լավ առիթ է ստեղծում այդ բացը լրացնելու։ Այն կներկայացվի Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում՝ ժամը 19:30-ին։ Տոմսերի արժեքը՝ 2000-7000 դրամ։
Մայիսի 9. OGAE Armenia-ն հրավիրում է Loft՝ միասին դիտելու «Եվրատեսիլ 2023»-ը։ Առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 9-ին։ Loft այցելեք 22:00-ից, մուտքավճարը՝ 1500 դրամ է։ Երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 11-ին է, սկիզբը՝ 22:00, մուտքավճարը՝ նույնը։ Իսկ եզրափակչին կարող եք հետեւել մայիսի 13-ին՝ 21:30-ից, մուտքավճարը՝ 2000 դրամ։
Մայիսի 10. Ռուսական Сплин խումբը ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգը տեղի կունենա ժամը 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 8000-30 000 դրամ։
Մայիսի 11. Հինգշաբթի օրը՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Otros Aires արգենտինական խմբի համերգը։ Տոմսերի արժեքը՝ 10 000-25 000 դրամ։
Մայիսի 12. Գոյ թատրոնի բեմում ժամը 19:00-ին կլինի «Առռը հա՜ Շեքսպիր» ներկայացումը։ Բեմադրության հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանն է։ Դերերում՝ Սամսոն Ստեփանյան, Սարգիս Չոլոյան, Վարե Երցյան, Էդգար Անդրեասյան, Գուրգեն Սարգսյան, Էլիզա Մանթաշյան, Հայկ Կլեկչյան, Կառլեն Կարապետյան։ Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ։
Մայիսի 13. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 13-ին, ժամը՝ 19:00-ին, կկայանա Արկադի Դումիկյանի մենահամերգը։ Տոմսերի արժեքը՝ 4000-35 000 դրամ (նստատեղով), 8000 դրամ (պարահրապարակ)։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն