Ներկայում Իրանում կա մոտ 600 եկեղեցի, որոնցից 90-ը ընդգրկված են որպես ազգային հուշարձաններ, իսկ երեքը՝ համաշխարհային ժառանգություն։ Tehran Times-ը պատմել է երկրում գտնվող ութ հայկական եկեղեցիների մասին, որոնք պետք է տեսնել Իրան կատարած ճանապարհորդության ժամանակ։
Սուրբ Սարգիս տաճար
Թեհրանի կենտրոնում գտնվող Սուրբ Սարգիս տաճարը կառուցվել է 1970-ականների սկզբին։

Այս եկեղեցու ուշագրավ կետը շենքի բակում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է, որը նվիրված է 20-րդ դարի երկրորդ տասնամյակում օսմանցիների կողմից բնաջնջված հայերին: Տաճարի արտաքին հատվածը սպիտակ մարմարից է, իսկ ներքին պատերը պատված են աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներով։
Սուրբ Ամենափրկիչ տաճար
Սուրբ Ամենափրկիչ տաճարը, որը հայտնի է նաեւ որպես Վանք եկեղեցի, գեղեցիկ տաճար է։ Այն գտնվում է Սպահանի կենտրոնում գտնվող Ջոլլա պատմական թաղամասում։

Կառուցվել է 1648-ից 1655 թվականներին Սեֆյան կառավարիչների աջակցությամբ՝ տաճարն ունի շքեղ ինտերիեր՝ առատորեն զարդարված վերականգնված պատի նկարներով՝ լի կյանքով եւ գույներով:

Ինչպես վայել է մանրանկարիչների քաղաքին, եկեղեցու թանգարանին համեմատաբար վերջերս տրված նվերները ներառում են մի մազի վրա գրված աղոթք, որը տեսանելի է միայն մանրադիտակով, եւ աշխարհի ամենափոքր աղոթքի գրքերից մեկը:
Թավրիզի Սուրբ Մարիամ եկեղեցի
Թավրիզի Սուրբ Մարիամ եկեղեցին, որը հայտնի է նաեւ որպես Սուրբ Աստվածածին եկեղեցի, կառուցվել է 12-րդ դարում հայկական ճարտարապետական ոճի հիման վրա Թավրիզի կենտրոնում, որտեղ այժմ գտնվում է Դիք Բաշի պատմական թաղամասը։

Եկեղեցին հիշատակվել է պատմաբանների կողմից, ինչպիսին է Մարկո Պոլոն Չինաստան կատարած իր ճանապարհորդության ժամանակ մոտ 1275 թվականին: Եկեղեցին վերակառուցվել է 1780 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։
Սուրբ Կարապետ եկեղեցի
Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 20-րդ դարի կեսերին Իրանի հարավ-արեւմտյան նավթով հարուստ Աբադա քաղաքում։

Այն ժամանակ եկեղեցին Աբադանի հայ համայնքի ամենամեծ հավաքատեղիներից մեկն էր, սակայն քաղաքում հայերի փոքրաթիվ լինելու պատճառով այն այլեւս չի գործում։ Եկեղեցին վնասվել է 1980-1980 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ, սակայն հետագայում վերականգնվել է։
Իրանի հայկական վանական համույթները
Երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Իրանի հայկական վանական համույթները բաղկացած են երեք եկեղեցիներից՝ Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս եւ Ձորձոր մատուռ։

Այս շինությունները, որոնցից ամենահինը` Սուրբ Թադեոսը, թվագրվում է 7-րդ դարով, հայկական ճարտարապետական եւ դեկորատիվ ավանդույթների օրինակներ են, որոնք ունեն համամարդկային ակնառու արժեք: Դրանք վկայում են շատ կարեւոր փոխանակման մասին տարածաշրջանային այլ մշակույթների, մասնավորապես բյուզանդական, ուղղափառ եւ պարսկական մշակույթների հետ:
Գտնվելով հայկական մշակութային տարածքի գլխավոր գոտու հարավարեւելյան եզրին, վանքերը կազմում էին տարածաշրջանում հայկական մշակույթի տարածման կարեւոր կենտրոն։ Սրանք այս մշակույթի վերջին տարածաշրջանային մնացորդներն են՝ դեռեւս ամբողջականության ու իսկության բավարար վիճակում: Բացի այդ, վանական համույթները, որպես ուխտատեղիներ, դարերի ընթացքում հայկական կրոնական ավանդույթների կենդանի վկաներն են։
2005 թվականի հուլիսին Շահրիար Ադլը, ով ղեկավարում էր իրանական երեք եկեղեցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցելու համար փաստաթղթերի խումբը, հայտարարեց, որ եկեղեցում հայտնաբերել են մի տուփ, որը պարունակում էր Հիսուսի առաքյալների հետեւորդներից մեկի ոսկորները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 օգոստոսի
Արդյո՞ք Շոպենը սիրում էր տղամարդկանց. Գերմանացի հետազոտողը սիրո խոստովանություններ է հայտնաբերել նրա նամակներում22:12, 27 օգոստոսի
Սև մանիկյուրը վերադարձել է նորաձևություն. Սանդրա Բալոքը, Դուա Լիպան և Քայլի Ջենները ընտրում են աշնան հիմնական գույնը21:19, 27 օգոստոսի
Ռոջեր Ֆեդերերի անսովոր ընտրությունը. թենիսի լեգենդը կրում է Rolex-ի ամենաքննարկվող ժամացույցը20:26, 27 օգոստոսի
Կաշեմիրով գայլեր. միլիարդատերերն այլևս չեն ցանկանում միլիարդատիրոջ տեսք ունենալ19:32, 27 օգոստոսի
Շվեյցարական էքսկլյուզիվ՝ OpenAI-ի համար. ինչու են Սեմ Ալթմանի ժամացույցն անվանում կարգավիճակի նոր խորհրդանիշ16:50, 27 օգոստոսի
Իսպանական քաղաքը խեղդվել է լոլիկի մեջ. 20,000 մարդ կազմակերպել է զանգվածային լոլիկի կռիվ16:17, 27 օգոստոսի
Instagram-ը թողարկել է First Draft-ը. Reel-ները այժմ կարելի է խմբագրել վայրկյանների ընթացքում15:24, 27 օգոստոսի
Մերսում, արոմաթերապիա և «սմբակների խնամք». ԱՄՆ-ում մեկնարկում է մարդկանց համար նախատեսված առաջին «կովերի սպա»-ն14:35, 27 օգոստոսի
Վատիկանից մինչև haute couture. Հռոմի պապ Լևոն XIV-ը գլխավորել է ամենաոճային մարդկանց ցուցակը14:18, 27 օգոստոսի
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին գաղտնի հանդիպում են ունեցել, բայց չեն կարողացել խուսափել պապարացիների ուշադրությունից13:16, 27 օգոստոսի
Մահացել է լեգենդ. Յայոյի Կուսաման՝ նկարչուհին, որը կետիկները վերածել է համաշխարհային արվեստի խորհրդանիշի12:47, 27 օգոստոսի
Աստղաբաշխական հաշիվ. Որքա՞ն է արժեցել Մեգանի և Հարրիի մասնավոր ինքնաթիռով թռիչքը դեպի Մեծ Բրիտանիա