Բլոգեր Արտյոմմ Քալայջյանը դարձել է «Выжить в Дубае» շոուի հերոս։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է նախագծի հաղորդավար Լայսան Ուտյաշեւան։
Ուտյաշեւան վստահեցրել է, որ Քալայջյանը ծրագրում իրեն դրսեւորելու է «շատ վառ կերպով»։ Հաղորդավարուհին նշել է, որ հաղորդման նկարահանումների ժամանակ բլոգերին բացահայտել է այլ կողմից։
«Երբ մարդուն տեսնում ես սոցիալական ցանցերում, պատկերացնում ես նրան մի կողմից։ Բայց երբ տեսնում ես նրան փորձությունների մեջ, բացահայտվում են նրա բոլոր մարդկային որակները։ Արտյոմն այս դերում հենց իր տեղում է ու իրեն շատ վառ կերպով կդրսեւորի։ Նաեւ նրա կատակները... Բաց մի թողեք»,- հայտարարել է մարմնամարզիկը:
Արտյոմ Քալայջյանն իր կարիերան սկսել է ՈՒՀԱ-յի «Южнее некуда» թիմում, սակայն հայտնի է դարձել YouTube-ում հումորային տեսանյութերի շնորհիվ։ 2012 թվականին կատակերգու դերասանը թողարկել է ինտերնետ-սերիալ, որը կոչվում է «Непосредственно Каха»: 2020 թվականին կինովարձույթում թողարկվել է համանուն ֆիլմը, որտեղ բլոգերը հանդես է եկել որպես դերասան եւ սցենարիստ։
«Выжить в Дубае»-ն ռեալիթի շոու է, որին մասնակցել են հայտնի մարդիկ եւ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ ամբողջ Ռուսաստանից։ Հերոսները կբաժանվեն երկու թիմի, որոնք կպայքարեն 10 միլիոն ռուբլի մրցանակի համար։ Յուրաքանչյուր հաղորդման ընթացքում աստղերի թիմը եւ «ժողովրդի» մասնակիցները կպայքարեն շքեղ հյուրանոցում ապրելու իրավունքի համար, ոչ թե անապատում։ Հաղորդումների հաղորդավարներն են կատակերգու Պավել Վոլյան եւ նրա կինը՝ Լայսան Ուտյաշեւան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն